Տնային ուսումնասիրության դաս
Հռովմայեցիս 8–Ա Կորնթացիս 6 (Մաս 21)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են խուսափել մեղքից, եթե այն շրջապատում է իրենց: Նրանք նաև կսովորեն, թե ինչու է կարևոր իրենց մարմինները պահել անարատ:
Ուսուցանման առաջարկներ
Ա Կորնթացիս 6
Պողոսը ուսուցանում է Սրբերին միասնության և մաքրաբարոյության օրենքի մասին
Նկարեք նեխած մրգերով լի մի թաս, որի մեջ մի թարմ միրգ կա: Ուսանողներին հրավիրեք խորհել, թե իրենք երբևէ հետաքրքրվել են` ինչպես խուսափել մեղքից, երբ այն իրենց շրջապատում է:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ա Կորնթացիս 6-ը, հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որ Պողոս Առաքյալը ուսուցանեց, որոնք կարող էին օգնել նրանց ապրել առաքինի կյանքով, չնայած շրջապատված էին չարամիտների ազդեցությամբ:
Ամփոփեք Ա Կորնթացիս 6.1-8-ը, բացատրելով, որ Պողոսը խորհուրդ տվեց կորնթացի Սրբերին արդարությամբ լուծել իրենց վեճերը` քաղաքացիական դատարաններին անմիջապես դիմելու փոխարեն:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.9-11-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան և Կորնթոսում գտնել այն մեղսավոր սովորույթները, որոնցից Պողոսը ուսուցանեց Եկեղեցու անդամներին խուսափել։
-
Մեղսավոր վարքագծի ի՞նչ տարատեսակներից է Պողոսը ուսուցանել Եկեղեցու անդամներին խուսափել:
-
Համաձայն Ա Կորնթացիս 6.11-ի, ի՞նչ է Պողոսը հիշեցրել այդ Սրբերին իրենց մասին: (Կորնթոսի շատ նորադարձներ Եկեղեցուն միանալուց առաջ մասնակից են եղել այդ մեղսավոր վարքագծին, սակայն նրանք ապաշխարել են և մաքրվել իրենց մեղքերից):
Բացատրեք, որ անտիկ Կորնթոսը անբարո համբավ ուներ, և շատ Կորնթացիներ առաջ էին քաշում գաղափարը, որ մեր մարմինները ստեղծվել էին հաճույքի համար: Ամփոփեք Ա Կորնթացիս 6.12-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը բացատրելով, որ Պողոսը ուսուցանեց այն փիլիսոփայության դեմ, որ ճիշտ կամ սխալ չկա:
-
Կորնթոսի գաղափարներն ու սովորությունները որքանո՞վ էին նման այն միտումներին, որ մենք այսօր տեսնում ենք աշխարհում:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.13-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը մեր մարմինների նպատակի վերաբերյալ: (Կարող եք բացատրել, որ միս բառը նշանակում է ուտելիք):
-
Ի՞նչ էր Պողոսը ուսուցանել մեր մարմինների վերաբերյալ: (Մինչ Կորնթացիներից շատերը հայտնապես հավատում էին, որ մարմինը ստեղծվել էր պարզապես ֆիզիկական հաճույքների համար, Պողոսը ուղղեց այդ կարծիքը` ուսուցանելով, որ մեր մարմինները ստեղծվել էին, որպեսզի իրագործեն Տիրոջ նպատակները):
Ամփոփեք Ա Կորնթացիս 6.14-17-ը բացատրելով, որ Եկեղեցուն միացողները մեկ են դառնում Քրիստոսի հետ՝ որպես Նրա մարմնի հոգևոր «անդամներ»: Պողոսը բացատրեց նաև, որ սեռական անբարոյականությունը անհամատեղելի է Հիսուս Քրիստոսի հետ հոգևոր հարաբերություն ունեցողի համար:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.18-ը բարձրաձայն։ Դասարանին հանձնարարեք հետևել փնտրելով, թե Պողոսն ինչ էր ուսուցանել անել կորնթացի սրբերին ։ Կարող եք մատնանշել, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ Ա Կորնթացիս 6.18-ի «իր մարմնիցը դուրս է» արտահայտությունը փոխել է «Քրիստոսի մարմնի դեմ է» արտահայտությամբ:
-
Պողոսը ի՞նչ ուսուցանեց անել որնթացի Սրբերին:
-
Ի՞նչ ճշմարտություն է Պողոսը ուսուցանել նրանց մասին, ովքեր ապօրինի են կենակցում: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 18-րդ հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը: Նրանք, ովքեր ապօրինի են կենակցում, մեղք են գործում իրենց սեփական մարմինների դեմ):
Բացատրեք, որ այնուհետև Պողոսը ուսուցանեց, թե ինչու ապօրինի կենակցությունը, կամ սեռական անբարոյականությունը մեղք է «[անձի] սեփական մարմնի դեմ»:
Հիշեցրեք ուսանողներին, որ Ա Կորնթացիս 6.19-20-ը սուրբ գրությունների սերտման հատվածներից է: Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.19-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե ինչի հետ է համեմատում Պողոսը մեր մարմինները:
-
Ինչի՞ հետ էր Պողոսը համեմատում մեր մարմինները:
Ցուցադրեք մի տաճարի նկար։
-
Ո՞րն է տարբերությունը տաճարի և որևէ այլ շենքի միջև:
-
Ինչպե՞ս կամփոփեիք 19-րդ հատվածի Պողոսի ուսուցանածը։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ Հոգին կարող է բնակվել։)
-
Ինչպես ենք մենք վերաբերվում մեր մարմնին և ուրիշների մարմիններին, երբ հասկանում ենք, որ մեր մարմինները տաճարներ են։
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Խնդրեք դասարանի անդամներին գտնել հավելյալ գաղափարներ այն մասին, որ երբ հասկանում ենք, որ մեր մարմինները Աստծո տաճարներ են, դա ինչպես պետք է ազդի նրանց նկատմամբ մեր վերաբերմունքի վրա:
«Ընդունելով այդ ճշմարտությունները [ Ա Կորնթացիս 6.19-20-ում], մենք անշուշտ չենք փչացնի մեր մարմինը դաջվածքներով, կամ թուլացնենք այն թմրադեղերով, կամ էլ պղծենք այն ապօրինի կենակցությամբ, դավաճանությամբ կամ լկտիությամբ: … Քանի որ մեր մարմինը հոգու գործիքն է, կենսական է, որ խնամենք այն հնարավորինս լավ: Մենք պետք է նրա ուժերը նվիրենք ծառայելու և շարունակելու Քրիստոսի աշխատանքը» (“Reflections on a Consecrated Life,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 17):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսը «ձերինը չէք» արտահայտությամբ Ա Կորնթացիս 6.19-ում:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.20-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչո՞ւ մեր մարմինները մերը չեն:
-
Ո՞ր արտահայտությունն է ցույց տալիս, որ մեր մարմինները մեր սեփականը չեն: (Բացատրեք, որ «գնով գնուեցաք) -ը նշանակում է կամ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ետ գնվել:
-
Ինչպե՞ս կամփոփեիք հատվածներ 19-20-ի ճշմարտությունը: (Ուսանողների պատասխանից հետո օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Քանի որ մենք գնվել ենք Հիսուս Քրիստոսի քավության գնով, մեր մարմինները մեր սեփականը չեն:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.
«Խնդրում ենք, երբեք մի ասեք. «Ո՞ւմ է այն վնասում: Ինչո՞ւ մի փոքր ազատություն չունենալ: Կարող եմ այժմ մեղանչել և ավելի ուշ ապաշխարել»: Խնդրում եմ, մի եղեք այդքան հիմար և դաժան: Չեք կարող առանց անպատիժ մնալու «Աստուծոյ Որդուն կրկին խաչել» [տես Եբրայեցիս 6.6-ում]: «Խուսափիր ապօրինի կենակցությունից [Ա Կորնթացիս 6.18-ում], Պողոսն ասում է, և խուսափիր «որևէ նման բան գործելուց» [ՎևՈւ 59.6-ում, շեշտադրումն ավելացված է], Վարդապետություն և Ուխտերում: Ինչո՞ւ: Մի պատճառով՝ մարմնի և ոգու անչափ տառապանքի և հավերժական հոգին աշխարհի Փրկիչի կողմից, որպեսզի մենք կարողանայինք չտառապել [տես հատկապես Վարդապետություն և Ուխտեր 19.15-20-ում]: Մենք պարտք ենք Նրան ինչ-որ բան դրա համար: Ի դեպ, մենք դրա համար Նրան պարտք ենք ամեն ինչ» («Personal Purity,» Ensign, նոյ. 1998, 76):
-
Մեր մարմիններին վերաբերող ընտրությունները կատարելիս հարկ է հիշել, որ նրանք մեր սեփական ազդեցության ներքո չեն:
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին նկարված նեխած մրգով լի թասին, որում մի թարմ միրգ կա:
-
Ինչպե՞ս կարող է մեր մարմինների վերաբերյալ այդ ճշմարտությունների ըմբռնումը օգնել մեզ անարատ մնալ, երբ մենք շրջապատված ենք չարիքով:
Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել տպավորությունների և հուշումների մասին, որ նրանք, հնարավոր է, ստացել են դասի ընթացքում և գործել այդ հուշումների համաձայն:
Հաջորդ բաժին (Ա Կորնթացիս 7-14)
Բացատրեք ուսանողներին, որ նրանցից յուրաքանչյուրին Երկնային Հորից տրվել է առնվազն մեկ հոգևոր պարգև: Առաջարկեք նրանց ուսումնասիրել հաջորդ բաժինը, փնտրելով, թե որոնք են այդ հոգևոր պարգևներից մի քանիսը, որ Երկնային Հայրը տալիս է իր զավակներին: Ասեք նրանց, որ Պողոս Առաքյալը ուսուցանեց, որ նույնիսկ եթե նա տար իր ողջ ունեցվածքը աղքատներին կերակրելու համար, նաև մարմինը տար վառելու, եթե չունենար մի հատուկ հոգևոր պարգև, Նա կլիներ ոչինչ: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ պարգևներ են նրանց տրվել: