Գրադարան
Դաս 149․ Բ Հովհաննես–Գ Հովհաննես


Դաս 149

Բ ՀովհաննեսԳ Հովհաննես

Նախաբան

Հովհաննեսը նախազգուշացրեց Սրբերին այն մարդկանց մասին, ովքեր մոլորեցնում և քարոզում էին, որ Հիսուս Քրիստոսը մարմնով չէր հայտնվել։ Նա նաև գովեց Գայիոսին իր հավատարմության համար։

Նշում․ Այս դասն ընդգրկում է ուսուցման առաջարկ Գ Հովհաննես գլխի համար, որը ներառում է ուսանողների` ծնողներից և Եկեղեցու ղեկավարներից նամակ ստանալը։ Եթե ցանկանում եք օգտվել ուսուցման այդ առաջարկից, դուք պետք է մի քանի օր նախօրոք պատրաստվեք։ Հրավիրեք ուսանողների ծնողներին կամ, անհրաժեշտության դեպքում, Եկեղեցու տեղական ղեկավարներին մի կարճ նամակ գրել իրենց ուսանողին, արտահայտելով այն ուրախությունը, որը նրանք զգացել են, երբ տեսել են, թե ինչպես է ուսանողը ջանում ապրել ավետարանով։ Հավաստիացեք, որ այս դասն ուսուցանելու օրը դուք ունենաք նամակներ բոլոր ուսանողների ծնողների կամ Եկեղեցու ղեկավարների կողմից։

Ուսուցման առաջարկներ

Բ Հովհաննես

Հովհաննեսը նախազգուշացնում է այն մարդկանց մասին, ովքեր ուսուցանում են կեղծ վարդապետություն

Տվեք մի հայտնի մարզիկի անուն, ում ուսանողները կճանաչեն։

  • Ի՞նչ պետք է անի այդ մարզիկը, որպեսզի մնա լավ առողջական մարզավիճակում։

  • Լավ մարզավիճակում մնալու համար երկար աշխատելուց հետո, ի՞նչ կարող է պատահել այդ մարզիկի հետ, եթե նա դադարի հաճախել մարզասրահ, սկսի անառողջ սնունդ օգտագործել, հեռուստացույց նայել, խաղալ տեսախաղեր և մարմնի համար վնասակար նյութեր օգտագործել։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարելի է լավ ֆիզիկական կարգավիճակում մնալու համար մարզիկի կատարած աշխատանքը համեմատել այն աշխատանքի հետ, որը Եկեղեցու անդամները պետք է անեն, որպեսզի պահպանեն այն օրհնությունները, որոնք ստացել են ավետարանի շնորհիվ։ Հանձնարարեք ուսանողներին Բ Հովհաննեսի գիրքն ուսումնասիրելիս փնտրել այն սկզբունքը, որը կօգնի նրանց պահպանել այն օրհնությունները, որոնք նրանք ստացել են որպես Եկեղեցու անդամներ։

Ամփոփեք Բ Հովհաննես 1․1–4 հատվածները և բացատրեք, որ Հովհաննես Առաքյալն իր թուղթը սկսեց՝ դիմելով «ընտրյալ տիկինին և նրա որդիներին», որը կամ վերաբերվում էր Եկեղեցու մի կնոջը և նրա երեխաներին կամ խորհրդանշական կերպով նկարագրում էր Եկեղեցու անդամներին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Հովհաննես 1․5-6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով այն պատվիրանը, որի մասին Հովհաննեսը հիշեցրեց Սրբերին։

  • Ո՞ր պատվիրանի մասին Հովհաննեսը հիշեցրեց Սրբերին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Հովհաննես 1.7 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչու Հովհաննեսը խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին «գնալ» (Բ Հովհաննես 1․6) կամ հնազանդվել պատվիրաններին։

  • Ինչո՞ւ Հովհաննեսը պատվիրեց Եկեղեցու անդամներին հնազանդվել պատվիրաններին։

  • Ի՞նչ էին ուսուցանում «մոլորեցնողները» (հատված 7

Բացատրեք, որ Հովհաննես Առաքյալն իր թուղթը գրեց այն ժամանակ, երբ Դոսետիզմ կոչվածփիլիսոփայությունը մեծ ժողովրդականություն էր վայելում։ Դոսետիզմի հետևորդները հավատում էին, որ Աստված այնքան էր վեհացած, որ Նա վեր էր տառապանքից, մահից և մահկանացու կյանքի այլ փորձառությունից։ Այդպիսով, նրանք եզրափակեցին, որ Հիսուս Քրիստոսը, որպես Աստծո Որդի, իրականում չէր եկել մարմնով, այլ պարզապես Նրա հոգին կարծես անում է բաներ, որոնք միայն մահկանացու մարդը կաներ կամ կզգար։

  • Մեր օրերում, որո՞նք են այն կեղծ ուսմունքները, որոնք հակասում են ավետարանի ճշմարտություններին։

  • Ինչո՞ւ են այդ ուսմունքները հոգևոր առումով վտանգավոր։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Հովհաննես 1.8 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսը ինչ խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին անել այդ կեղծ ուսմունքների լույսի ներքո։ Բացատրեք, որ «զգույշ կացեք ձեր անձերին» նշանակում է զգոն կամ զգույշ լինել, որպեսզի չտրվեն կեղծ ուսմունքներին, իսկ վաստակեցինք բառը նշանակում է կատարել կամ ձեռք բերել (տես Բ Հովհաննես 1․8, տողատակի գրառում ա

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Հովհաննեսի ուսմունքներից 6–8 հատվածներում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք շարունակել վայելել ավետարանի օրհնությունները, որոնք ստացել ենք։ (Իրենց բառերով ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք պահենք պատվիրանները և զգույշ լինենք, մենք կարող ենք շարունակել վայելել ավետարանի օրհնությունները, որոնք ստացել ենք։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին։)

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել ավետարանի օրհնությունների մի ցուցակ, որը նրանք ստացել են կամ հույս ունեն, որ կստանան։ Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց գրածով։ Պատասխանները գրեք գրատախտակին:

  • Կեղծ ուսմունքների կիրառումն ինչպե՞ս կարող է մեզ խանգարել ստանալ և շարունակել վայելել ավետարանի այդ օրհնությունները։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Հովհաննես 1.9 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ըստ Հովհաննեսի, ի՞նչ է պատահում նրանց հետ, ովքեր մնում են Քրիստոսի վարդապետության մեջ,կամ մոտ են մնում ավետարանին ու համբերում դրանով։

  • Նրանք, ովքեր մնում են Քրիստոսի վարդապետության մեջ,ո՞ւմ ունեն իրենց հետ։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք մնանք Քրիստոսի վարդապետության մեջ, մենք կունենանք Հորը և Որդուն մեզ հետ։)

Նշեք, որ Հորը և Որդուն մեզ հետ ունենալու տարբերակներից մեկը Սուրբ Հոգու ընկերակցությունն է։

Հրավիրեք ուսանողներին մտածել պատվիրանները պահելու իրենց ջանքերի մասին, լինել զգոն և մնալ ավետարանի մեջ։ Հրավիրեք նրանց գրի առնել, թե ինչու են նրանք ցանկանում պահել ավետարանի շնորհիվ իրենց ստացած օրհնությունները և էլի մի բան, որը նրանք կարող են անել այսօր՝ պատվիրանները պահելիս ավելի հավատարիմ և հաստատուն լինելու համար։

Ամփոփեք Բ Հովհաննես 1․10–13 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը խրախուսեց Սրբերին հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր տարածում են կեղծ վարդապետություն։ Նա նաև ցանկություն հայտնեց անձամբ այցելել այն Սրբերին, ում ուղղված էր այդ նամակը։

Գ Հովհաննես

Հովհաննեսը գովում է Գայիոսին նրա հավատարմության համար։

Դասարան բերեք լեռնային մի բյուրեղ ու մի մեծ աման ջուր։ Հանձնարարեք որևէ ուսանողի ջրի մեջ գցել բյուրեղն առանց ալիքներ առաջացնելու։

  • Ինչո՞ւ հնարավոր չէ ջուրն անփոփոխ թողնել՝ բյուրեղը դրա մեջ գցելիս։

  • Բացի ձեզանից, ուրիշ ու՞մ վրա կարող է դրական ազդեցություն թողնել ավետարանով ապրելու ձեր որոշումը։

Բացատրեք, որ Գ Հովհաննեսի համաձայն, Հովհաննես Առաքյալը դիմեց Գայիոս անունով Եկեղեցու մի անդամի։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գ Հովհաննես 1․1-4 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե Հովհաննեսի վրա ինչպես անդրադարձավավետարանով ապրելու Գայիոսի հավատարմությունը։ Բացատրեք, որ որդիներ բառը 4-րդ հատվածում կարող է վերաբերել Եկեղեցու այն անդամներին, ում Հովհաննեսը դարձի բերեց դեպի ավետարան։

  • Հովհաննեսի վրա ինչպե՞ս անդրադարձավ ավետարանով ապրելու Գայիոսի հավատարմությունը։

  • Ինչպե՞ս կամփոփեք այս հատվածների ճշմարտությունն այն մասին, թե ինչպես կարող է ավետարանով ապրելն անդրադառնալ մեր և ուրիշների վրա։ (Ուսանողները կարող են զանազան ճշմարտություններ նշել, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնեն նման մի ճշմարտություն. Ավետարանով ապրելը ուրախություն է պարգևում ոչ միայն մեզ, այլ նաև ուրիշներին։)

  • Ե՞րբ եք ուրախություն զգացել՝ ավետարանով ապրելու ուրիշ մեկի հավատարմության շնորհիվ։

Որպեսզի ավելի շատ լուսաբանեք այս ճշմարտությունը, եթե որոշել եք ծնողների կամ Եկեղեցու ղեկավարների նամակները փոխանցել ուսանողներին, տվեք այդ նամակները հիմա։ Համոզվեք, որ բոլոր ուսանողները նամակ ստանան իրենց ծնողներից կամ Եկեղեցու ղեկավարներից և ժամանակ տվեք ուսանողներին իրենց նամակները կարդալու համար։

Ամփոփեք Գ Հովհաննես 1․5–14 հատվածները և բացատրեք, որ Հովհաննեսը գովեց Գայիոսին, որ նա համաձայնեց ընդունել Եկեղեցու ղեկավարներին կամ միսիոներներին, և նա քննադատեց տեղի ղեկավար Դիոտրեփեսին, ով չընդունեց Հովհաննեսին և նրա զուգընկերներին։

Վերանայեք դասի ընթացքում բացահայտած ճշմարտությունները։ Ձեր վկայությունը բերեք այդ ճշմարտությունների վերաբերյալ և հրավիրեք ուսանողներին կիրառել դրանք իրենց կյանքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Հովհաննես 1․1–5 «Ընտրյալ տիկին»

«Հովհաննեսն իրեն նկարագրեց որպես «երեցը»։ «Ընտրյալ տիկինը» ում նա դիմում էր» (տես Բ Հովհաննես 1․1), կամ փոխաբերական իմաստով վերաբերվում էր Եկեղեցու որևէ ճյուղի կամ բառացիորեն վերաբերվում էր Եկեղեցու անդամին, միգուցե նույնիսկ իր կնոջը։ Մեր տնտեսությունում Մարգարե Ջոզեֆ Սմիթի կնոջը՝ Էմմա Սմիթին, կոչել են «ընտրյալ տիկին» (ՎևՈւ 25․3)։ Հովհաննեսն ուրախանում էր, որ ընտրյալ տիկնոջ որդիները քայլում էին ճշմարտությունով և հետևում էին Հիսուս Քրիստոսի ավետարանին» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 519

Գ Հովհաննես 1․9–10 «Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, թե ով էր Դիոտրեփեսը, և ինչ էր նա արել․

«Ահա Դիոտրեփեսը, Եկեղեցու տեղական մի հայտնի ու ազդեցիկ պաշտոնյա․ (1) Ով հրաժարվում էր թույլատրել, որպեսզի Եկեղեցու Առաջին Նախագահության անդամի վարդապետությունը և հրահանգները կարդացվեն հավաքների ժամանակ, (2) Ով քարոզում էր Եկեղեցու ղեկավար առաքյալների դեմ, (3) Ով չէր ընդունում իր մոտ ուղարկած Եկեղեցու ներկայացուցիչներին, (4) Ով թույլ չէր տալիս, որպեսզի մյուս անդամները հոգ տանեն ու ականջ դնեն Եկեղեցու իշխանավորներին և (5) Ով դուրս էր անում (ըստ երևույթին եկեղեցուց հեռացնում) արժանի անդամներին» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:413–14)։