Դաս 117
Բ Կորնթացիս 10-13
Նախաբան
Պողոս Առաքյալը ուսուցանեց հոգևոր պատերազմի մասին, որտեղ ընդգրկված են Աստծո զավակները: Նա պաշտպանվեց իրեն հակադրվողներից: Նա պատմեց, թե ինչպես ինքը հափշտակվել էր երրորդ երկինք և նկարագրեց, որ իր թուլությունները պարզվել էին, որ օրհնություն էին : Նախքան իր նամակը ավարտելը, Պողոսը կորնթոսի Սրբերին հորդորեց քննել իրենց և ապացուցել իրենց հավատարմությունը:
Ուսուցման առաջարկներ
Բ Կորնթացիս 10-11
Պողոսը գրում է հոգևոր պատերազմի, ատանայի խաբեությունների ու իր սեփական ձախորդությունների մասին:
Գրատախտակին գրեք պատերազմ բառը:
-
Ի՞նչ եղանակներով ենք մենք ընդգրկված սատանայի դեմ պատերազմում:
-
Որո՞նք են ամենադժվար ճակատամարտներից մի քանիսը, որ մենք հանդիպում ենք այդ հոգևոր պատերազմում:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 10.3-6-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը, որ մենք անենք, որպեսզի հաջողակ լինենք սատանայի դեմ այդ պատերազմում։
-
Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հաջողակ լինենք սատանայի դեմ այդ պատերազմում ։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»: (հատված 5):
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 5-ից, թե ինչպես հաջողակ լինել սատանայի դեմ մղած պատերազմում: Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Եթե մենք կառավարում ենք մեր մտքերը հնազանդվելով Հիսուս Քրիստոսին, ապա ավելի հաջողակ կլինենք սատանայի դեմ մղած պատերազմում):
-
Ի՞նչ կարող ենք անել մեր մտքերը կառավարելու համար: (Ուրիշ բաներից զատ, մենք կարող ենք աղոթել, սուրբ գրություններն անգիր անել և երգել կամ մտապահել օրհներգերը):
Կարող եք ցանկանալ նաև կիսվել փորձառությամբ, որը լուսաբանում է, թե ինչպես է ձեր մտքերը կառավարելը՝ հնազանդվելով Հիսուս Քրիստոսին, օգնել ձեզ հաղթահարել սատանայի ազդեցությունը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք չափից ավելի սուրբ կամ անձնական չեն։ Հրավիրեք ուսանողներին Փրկիչին հնազանդվելով նպատակ դնել ավելի լավ կառավարել իրենց մտքերը:
Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ համառոտ շարադրանքը.
Մենք Բ Կորնթացիս 10.7-18-ում ծանոթանում ենք, որ Պողոսը ցնծում էր Տիրոջով և ուսուցանում, որ իր սեփական թուլությունները չպետք է օգտագործվեին, որ արդարացնեին իրեն չլսելը: Մենք Բ Կորնթացիս 11-ում կարդում ենք, որ Պողոսը նշում է հավելյալ եղանակներ, որոնցով սատանան փնտրում է կաշառել մեր մտքերը և առաջնորդել մեզ Հիսուս Քրիստոսից հեռու՝ ընդգրկելով կեղծ Քրիստոսներ և Առաքյալներ: Պողոսը պատմում է տառապանքի մասին, որ նա տարել է, որպես Փրկիչի ճշմարիտ Առաքյալ:
Բ Կորնթացիս 12
Պողոսը պատմում է, որ երկինք է հափշտակվել և ուսուցանում, թե մեր թուլություններն ընդունելն ինչպես կարող է մեզ օգուտ բերել
Դասարան բերեք մի փուշ, կամ գրատախտակին նկարեք մի նկար՝ փշի նկար, նման այն մեկին, որը ցուցադրված է: Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք վնասվել են փշից:
-
Ի՞նչ եղանակներով կարող են փշերը կյանքը դժվարացնել:
Բացատրեք, որ Պողոսը օգտագործել է փշի հասկացությունը խորհրդանշելով փորձությունը, կամ թուլությունը, որ նա ունեցել է:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը. Դասարանին խնդրեք լսել և մտածել, թե ինչպիսի փորձություններ կամ թուլություններ են ունեցել իրենք կամ իրենց կողմից սիրված մարդիկ:
«Ոմանք խնամել են անդամալույծին, կամ կորցրել հարազատին: Ոմանց բաժանությունն է ցավ պատճառել: … Ուրիշներն ունեն խեղված ֆիզիկական կամ մտավոր խանգարումներ: Ոմանք ենթակա են միևնույն սեռի հանդեպ ձգողականության: Մյուսներն ունեն ճնշվածության կամ անհամապատասխանության ահավոր զգացողություն: Մեկ կամ ուրիշ եղանակով, շատերը բեռնված են («He Heals the Heavy Laden,»Ensign կամԼիահոնա,Նոյ.2006, 6):
Ուսանողներին հրավիրեք 2 Corinthians 12-ը սովորելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կարող է օգնել նրանց փորձություններ ու թուլություններ տանելիս:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 12.1-4-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան, և փնտրել Պողոսի տեսիլքը: (Բացատրեք, որ այդ բանաստեղծությունները վերաբերում են Պողոսին երրորդ դեմքով):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Պողոսը «հայտնվել էր երրորդ երկնքում»: (հատված 2): (Նա սելեստիալ արքայության տեսիլք էր տեսել):
Բացատրեք, որ արտահայտություն «թե մարմնով էր՝ չ՝գիտեմ, եւ թե առանց մարմնի էր՝ չգիտեմ» (հատված 2-ում) նշանակում է, որ Պողոսը չգիտեր, թե արդյոք նրան տարել էին սելեստիալ արքայություն, թե տեսիլք էր տեսել դրա մասին:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 12.5-6-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչպես պատասխանեց Պողոսը այդ տեսիլքին:
-
Պողոսը ինչպե՞ս պատասխանեց այդ տեսիլքին:
-
Պողոսը անհանգստանում էր, թե ի՞նչ տեղի կունենար, եթե նա հրճվեր իրենով: (Պողոսը անհանգստացած էր, որ մյուսները կարող էին շատ բարձր կարծիք ունենալ իր մասին, երբ նա դեռևս մահկանացու պայքար ուներ հաղթահարելու):
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 12.7-8-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե Տերը ինչպես օգնեց Պողոսին հնազանդ մնալ: Կարող եք բացատրել, որ «առաւելութեամբը չհպարտանամ»-ը (հատված 7-ում) նշանակում է գոռոզ լինել:
-
Տերն ինչպե՞ս օգնեց Պողոսին հնազանդ մնալ:
-
Քանի՞ անգամ աղոթեց Պողոսը, որ այդ «մարմնի միջի փուշը» հանվի:
Նշեք, որ չնայած Պողոսի աղոթքներին , թվում է, թե Տերը ընտրեց չհանել Պողոսի «մարմնի միջի փուշը»:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսից այն մասին, թե ինչո՞ւ Տերը կարող է թույլ տալ մեզ տանել փորձություններ ու թուլություններ: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն համոզված եղեք, որ նրանք կբացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Տերը կարող է թույլ տալ, որ մենք փորձություններ ու թերություններ տանենք, որպեսզի սովորենք լինել հնազանդ: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին):
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Բ Կորնթացիս 12.9-10-ը և ուշադրություն դարձնել ճշմարտությանը, որ Պողոսը սովորեց և որը օգնեց նրան հանդուրժել իր թուլությունները: Հետո խնդրեք ուսանողներին` իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել ճշմարտությունները, որ նրանք բացահայտում են:
-
Ի՞նչ ճշմարտություններ սովորեց Պողոսը, որն օգնեց նրան հաղթահարել թերությունները: (Ուսանողները կարող են բացահայտել մի քանի ճշմարտություններ, ինչպես հետևյալը. Հիսուս Քրիստոսի շնորհը բավարար է, որ զորացնի մեզ մեր թուլություններում: Տերը միշտ չէ որ հեռացնում է մեզանից մեր մարտահրավերները, սակայն Նա կզորացնի մեզ, եթե մենք հանդուրժենք նրանց հավատարմորեն):
Հիշեցրեք ուսանողներին , որ շնորհ -ը «օգնության կամ զորության աստվածային միջոց է», որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (Աստվածաշնչի բառարան, «Շնորհ»):
-
Ի՞նչ է նշանակում, որ Փրկիչի շնորհը բավարար է, որ մեզ զորացնի մեր թուլություններում: ( Փրկիչից ստացած մեր զորության միջոցով, մենք կարող ենք անել այն ամենը, որ Նա խնդրում է մեզ անել:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դալլին Հ Օուքսի հետևյալ խոսքերը.
«Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի բուժիչ զորությունը,— անկախ նրանից, հեռացնում է այն մեր բեռը, թե ուժեղացնում մեզ, որ դիմանանք և ապրենք այդ բեռով ինչպես Պողոս Առաքյալը—հասանելի է մահկանացու կյանքի ցանկացած դժվարության դեպքում» («He Heals the Heavy Laden,» 8):
-
Ինչպե՞ս կարող է մեր բացահայտած ճշմարտությունը հատվածներ 9-10-ում օգնել մեզ, երբ մենք փորձությունների ու թուլությունների մեջ ենք։
-
Ե՞րբ եք դուք, կամ ձեր ծանոթներից որևէ մեկը Փրկիչի կողմից այդպես զորացվել: (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել որևէ բանով, որը շատ անձնական է կամ մասնավոր): Ինչպե՞ս էր այդ փորձը օրհնություն եղել ձեր կամ նրանց համար:
Բ Կորնթացիս 13
Պողոսը հորդորեց Սրբերին քննել իրենց և ապացուցել իրենց հավատարմությունը:
Հիշեցրեք ուսանողներին, որ Կորնթացի Սրբերի մեջ կային սուտ ուսուցիչներ, ովքեր Պողոսին և նրա լիազորությանը որպես Առաքյալի, մարտահրավեր էին նետում:
-
Բերեք որոշ օրինակներ, թե ինչպե՞ս մարդիկ այսօր մարտահրավեր պետք է նետեն նրանց, ովքեր Եկեղեցում կանչվել են առաջնորդող դիրքերի։
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 13.3-ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե ինչպիսի ապացույց են փնտրվում Կորնթոսի Եկեղեցու անդամները:
-
Ինչպիսի՞ ապացույց են փնտրում Կորնթոսի Եկեղեցու անդամները:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 13.5-6 -ը բարձրաձայն: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով , թե Պողոսն ինչ հորդորեց Կորնթացի Սրբերին անել հարցնելու փոխարեն, թե արդյոք Տերը որպես Առաքյալի՝ նրա միջոցով խոսեց: Բացատրեք, որ պիղծ-ը կաշառված կամ այլասերված անձնավորություն է:
-
Համաձայն 5-րդ հատվածի, ի՞նչ հորդորեց Պողոսը կորնթացի Սրբերին անել: (Կարող եք հորդորել ուսանողներին նշել բայեր հարցնել, ապացուցել, և իմանալ-ը այդ հատվածում):
-
Ի՞նչ ասաց Պողոսը, որ այդ Սրբերը կարիք ունեին իրենց մասին հարցնելու: (Բացատրեք, որ «Հավատքի մեջ լինելը» [հատված 5-ում] նշանակում է հավատարիմ լինել Տիրոջ Եկեղեցուն):
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ հատվածներից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք Եկեղեցու առաջնոդներին քննադատելու փոխարեն։ (Ուսանողները պիտի բացահայտեն մի սկզբունք նման հետևյալին. Եկեղեցու առաջնորդներին քննադատելու փոխարեն, Եկեղեցու անդամները պետք է քննեն իրենց սեփական հավատարմությունը):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքը.
«[Եթե մի մարդ] իր ձայնն է բարձրացնում, որ դատապարտի ուրիշներին, մեղավոր համարելով Եկեղեցուն՝ ասելով, որ նրանք շեղվել են ճանապարհից, մինչդեռ ինքը արդարացի է, ապա համոզված եղեք, որ այդ մարդը դավաճանության ճանապարհն է բռնել, և եթե նա չապաշխարի, քանի Աստված կենդանի է, ուրացության մեջ կլինի: (Teachings of Presidents of the Church: Ջոզեֆ Սմիթ [2007], 318):
-
Ի՞նչ կպատահի, եթե մենք քննադատենք մեր առաջնորդներին՝ մեր հավատարմությունը քննելու փոխարեն:
Որպեսզի օգնեք ուսանողներին քննել իրենց հավատարմությունն ու վերաբերմունքը Եկեղեցու առաջնորդների նկատմամբ ապահովեք նրանց հետևյալ հարցերի կրկնօրինակներով: Ուսանողներին ժամանակ հատկացրեք, որպեսզի կարդան և լուռ պատասխանեն հարցերին:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.
-
Ի՞նչ օրհնություններ կարող են գալ կանոնավոր կերպով այսօրինակ հոգևոր քննություն անց կացնելուց հետո:
Ամփոփեք 2 Կորնթացիս 13.7-14-ը բացատրելով, որ Պողոսը հորդորել է Սրբերին խուսափել չարից և ճիգ գործադրել կատարյալ դառնալու համար:
Վկայեք այս դասին քննարկված ճշմարտությունների մասին: Առաջարկեք ուսանողներին, որ նրանք գրեն իրենց մի հատուկ նպատակի մասին և թե ինչպես են նրանք պատրաստվում կիրառել այդ ճշմարտություններից մեկը իրենց կյանքում։
Սուրբ գրությունների սերտման հատվածների կրկնություն
Ուսանողների ըմբռնումը սուրբ գրությունների հատվածների վերաբերյալ կմեծանա, քանի որ նրանք ստեղծում են իրենց ուրույն հարցերը այդ հատվածների վերաբերյալ: Դասարանը բաժանեք երկու (կամ ավելի) թիմերի: Հրավիրեք թիմերին բանալիներ գրել, որոնք մատնանշում են սորբ գրությունների հատուկ սերտման հատվածները: (Կարող եք նշել հատվածների մի խումբ, որոնք կցանկանայիք, որ ուսանողները սովորեին կամ վերանայեին): Հանձնարարեք ուսանողներին շատ դժվար բանալիներ չգրել: Բավարար ժամանակ տալուց հետո, հրավիրեք թիմերին հերթով ընթերցել իրենց բանալիները բարձրաձայն, որպեսզի տեսնեն, թե արդյոք մյուս թիմը կարող է գտնել ճիշտ հատվածը:
Նշում. Եթե դուք ժամանակ չունեք, որ օգտագործեք այդ միջոցառումը որպես այդ դասի մաս, կարող եք օգտագործել այն մեկ այլ օր: (Հաջորդ դասը բավականին կարճ է: Այնուհետև կարող է ժամանակ ունենաք կատարել այդ վարժությունը): Կրկնության այլ վարժություններ կարող եք գտնել այս ձեռնարկի վերջում`հավելվածի մեջ: