Գրադարան
Դաս 144. Ա Պետրոս 1-2


Դաս 144

Ա Պետրոս 1-2

Նախաբան

Պետրոսը գրել է սրբերի հավատքն ամրացնելու համար, քանի որ նրանք տառապում էին Հռոմեական Կայսրության սաստիկ հալածանքների ներքո: Նա ընդգծել է, որ նրանք փրկագնվել են Հիսուս Քրիստոսի թանկագին արյան միջոցով ու հիշեցրել է իրենց աստվածային ժառանգության մասին` որպես Աստծո հատուկ ժողովուրդ: Պետրոսը հորդորել է Սրբերին` փառավորել Աստծուն մարդկանց մեջ ու Հիսուս Քրիստոսի նման դիմանալ տառապանքներին:

Նշում. 149-րդ դասը պատրաստելու համար տեսեք «Նախապատրաստություն» կողմնագոտին:

Ուսուցման առաջարկներ

Ա Պետրոս 1

Պետրոսը ուսուցանում է Սրբերին իրենց հնարավոր ժառանգության և փորձությունների անհրաժեշտության մասին

ձուլման անոթից հալած մետաղ լցնել

Ցույց տվեք կամ նկարեք ձուլման անոթի մի նկար ու բացատրեք, որ ձուլման անոթը մի տարա է, որի մեջ մետաղներ կամ այլ նյութեր են զտվում, որը նշանակում է, որ դրանք տաքացվում և հալվում են անմաքուր մասերը հեռացնելու և վերջնական արտադրանքն ամրացնելու համար:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Քանի որ ես ճամփորդում եմ աշխարհի Եկեղեցիներով, ես տեսնում եմ անդամների, ովքեր փորձվում են չարչարանքի հնոցում» (“Hyrum Smith: ‘Firm As the Pillars of Heaven,’” Ensign, Nov. 1995, 9):

  • Ձեր կարծիքով, Երեց Բալլարդն ի՞նչ նկատի ուներ «չարչարանքի հնոց» ասելով: (Կյանքի դժվարին փորձություններն ու ձախորդությունները):

Բացատրեք, որ Պետրոսն իր Առաջին Թուղթը գրել է Սրբերին ամրացնելու և քաջալերելու համար, քանի որ նրանք գտնվում էին չարչարանքների հնոցում: Բացատրեք, որ մինչև Մ.Թ. 64 թիվը, երբ Պետրոսը գրեց այս թուղթը, Հռոմեական կառավարությունն ընդհանուր հանդուրժողականություն էր ցուցաբերում քրիստոնեության նկատմամբ: Այդ տարվա հուլիս ամսին հրդեհը կործանեց Հռոմի մեծ մասը: Որոշ ականավոր հռոմեացիներ հրդեհը սկսելու համար մեղադրեցին քրիստոնյաներին: Սա ողջ Հռոմեական Կայսրությունում քրիստոնյաներին սաստիկ հալածելու պատճառ դարձավ: Քրիստոնյաների հանդեպ վատ վերաբերմունքի որոշ մասը գալիս էր իրենց նախկին ընկերներից ու մերձավորներից:

Ա Պետրոս 1–2 գրքերն ուսումնասիրելիս հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ մեր չարչարանքների հնոցում փորձվելիս:

Ամփոփեք Ա Պետրոս 1.1-2 հատվածները` բացատրելով, որ Պետրոսը ողջունեց Փոքր Ասիայի Հռոմեական գավառների (այժմյան Թուրքիայի) Սրբերին և հիշեցրեց նրանց, որ նրանք ընտրյալ ժողովուրդ են` նկատի ունենալով, որ նրանք ընտրվել են հատուկ օրհնություններ ստանալու համար, եթե ապրեն հավատարմորեն:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 1.3–5 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ հիշեցրեց Սրբերին Քրիստոսի արածի ու ապագայում Սրբերին խոստացված օրհնությունների մասին:

  • Ինչպիսի՞ օրհնություններ կստանային Սրբերն ապագայում, եթե հավատարիմ մնային Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 1.6-րդ հատվածը, իսկ դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե Սրբերն ինչպես արձագանքեցին այդ ապագա օրհնությունների խոստումներին: Բացատրեք, որ փորձանքներ բառը 6-րդ հատվածում վերաբերում է փորձություններին ու չարչարանքներին (տես  ծանոթագրություն բ):

  • Սրբերն ինչպե՞ս արձագանքեցին ապագայի այդ օրհնությունների խոստումներին: (Նրանք մեծապես ուրախացան):

  • Ինչպիսի՞ սկզբունք կարող ենք սովորել 3-6-րդ հատվածներից։ (Ուսանողները պետք է բացահայտեն նման մի սկզբունք. չնայած մենք անցնում ենք փորձությունների միջով, մենք կարող ենք ուրախանալ Հիսուս Քրիստոսի Քավությամբ ու ապագա օրհնություններով, որ Աստված խոստացել է տալ մեզ):

  • Հիշելով ապագա օրհնությունները, որ Աստված խոստացել է մեզ տալ, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ ուրախանալ, նույնիսկ երբ անցնում ենք փորձությունների միջով:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 1.7-9 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ է ուսուցանել Սրբերին հավատքի փորձության վերաբերյալ:

  • Ըստ Ա Պետրոս 1.7-րդ հատվածի` Պետրոսը Սրբերի փորձված կամ ստուգված հավատքն ինչի՞ հետ է համեմատում:

  • Ինչպե՞ս կարող է փորձված հավատքը նման լինել ոսկու: (Հավատքը, որը փորձվել է, ոսկու նման թանկ է: Այնուամենայնիվ, հավատքն ավելի թանկ է, քան ոսկին, քանի որ ոսկին «կորստեան» է [7-րդ հատված], մինչդեռ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն առաջնորդում է դեպի փրկություն [տես 9-րդ հատված], որը հավերժական է: Ավելին, ոսկին կրակով է զտվում: Նմանապես, Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը փորձվում ու զտվում է, երբ մենք հավատքով հաղթահարում ենք փորձությունները: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը, ով բացատրել է, թե ինչպես կարող ենք հաստատուն և անխախտ մնալ մեր հավատքի փորձության ժամանակ.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Ինչպե՞ս եք դուք մնում «հաստատուն և անխախտ» [Ալմա 1.25] հավատքի փորձության ժամանակ: Դուք ընկղմվում եք այն ամենի խորքը, ինչն օգնել է ձեզ կառուցել ձեր հավատքի առանցքը. դուք գործադրում եք հավատք Քրիստոսի հանդեպ, դուք աղոթում եք, դուք խորհում եք սուրբ գրությունների մասին, դուք ապաշխարում եք, դուք պահում եք պատվիրանները և դուք ծառայում եք ուրիշներին:

Երբ հանդիպեք հավատքի փորձությանը, ինչ էլ որ անեք, մի շրջվեք Եկեղեցուց: Աստծո արքայությունից ձեզ հեռացնելը, երբ հավատքի փորձության մեջ եք, նման է ապահով տանիքի տակից դուրս գալուն հենց այն պահին, երբ փոթորիկը տեսադաշտում է» («Ձեր հավատքի փորձությունը»,Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012,40):

  • Երեց Անդերսենն ի՞նչ խրախուսեց մեզ անել մեր հավատքի փորձության ժամանակ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր անել այդ բաները մեր հավատքի փորձության ժամանակ:

Նշեք, որ սրբերից մի քանիսը, ում Պողոսը գրել էր, գուցե կրոնական հալածանքների ենթարկվելիս գայթակղվել են թողնել իրենց հավատքը: Հրավիրեք ուանողներին մտքում կարդալ Ա Պետրոս 1.13-17 հատվածները` ուշադրություն դարձնելով այն հորդորներին, որոնք Պետրոսը տվեց, որպեսզի օգներ Սրբերին հավատարմորեն տոկալ իրենց փորձություններում: Կարող եք առաջարկել ուսանողներին ընդգծել այն, ինչ գտնում են։

  • Պետրոսն ի՞նչ հորդորեց Սրբերին անել:

  • Ինչպե՞ս կարող էր Պետրոսի խորհուրդն օգնել նրանց հավատարմորեն տոկալ իրենց փորձություններում:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 1.18-21 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով լրացուցիչ ճշմարտություններ, որ Պետրոսն ուսուցանում էր Սրբերին, որպեսզի օգներ նրանց իրենց հավատքը թողնելու փոխարեն հավատարմորեն տոկալ փորձություններում:

  • Այդ հատվածներում Պետրոսն ի՞նչ ճշմարտություններ ուսուցանեց Սրբերին: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն համոզվեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը․ մենք փրկագնվում ենք Հիսուս Քրիստոսի թանկագին արյունով: Քանի որ Հիսուս Քրիստոսն անմեղ կյանքով ապրեց, Նա կարողացավ Ինքն Իրեն որպես կատարյալ զոհ մատուցել մեզ համար: Հիսուս Քրիստոսը նախակարգված էր լինելու մեր Փրկիչը):

  • Հիշելով այս ճշմարտությունները, Սրբերն ինչպե՞ս կարող էին հավատարմորեն տոկալ իրենց փորձություններում:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ Ա Պետրոս 1 հատվածում իրենց բացահայտած ճշմարտության կարևորությունը, հրավիրեք նրանց խորհել մի ժամանակահատվածի մասին, երբ իրենք կամ իրենց ծանոթներից մեկն ընտրել են փորձությանը դիմակայել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով:

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ կանեն իրենք, որպեսզի հավատարիմ մնան չարչարանքների հնոցում փորձվելու ժամանակ:

Ամփոփեք Ա Պետրոս 1.22-25 հատվածները` բացատրելով, որ Պետրոսը խրախուսեց սրբերին սիրել միմյանց ու հիշել, որ նրանք վերստին ծնվել են Աստծո խոսքն ընդունելու միջոցով, որը հարատև է:

Ա Պետրոս 2.1-12

Պետրոսն ընդգծում է Սրբերի պատասխանատվությունները

  • Որո՞նք են այն մասնակի դեպքերը, որոնցով Եկեղեցու անդամները տարբերվում են աշխարհից:

  • Որո՞նք են այն մարտահրավերները, որոնց հետ առնչվում ենք տարբեր լինելու պատճառով:

Հրավիրեք ուսանողներին Ա Պետրոս 2 գլուխն ուսումնասիրելիս` փնտրել մի սկզբունք, որը որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ` կամրացնի աշխարհից տարբեր լինելու նրանց ցանկությունը:

Ամփոփեք Ա Պետրոս 2.1-8 հատվածները` բացատրելով, որ Պետրոսն ուսուցանել է, որ Սրբերը նման են կենդանի քարերի, իսկ Հիսուս Քրիստոսը հավատարիմների համար անկյունաքար կամ հիմք է հանդիսանում: Սակայն անհնազանդների համար Նա «գլորման քար, և գայթակղելու վէմ» է (8-րդ հատված)` նկատի ունենալով, որ նրանք վիրավորվում են Նրանից:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 2.9-10 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչպես է նկարագրել հավատարիմ Սրբերին։

  • Պետրոսն ինչպե՞ս է նկարագրել հավատարիմ Սրբերին:

Նշեք, որ սեփհական բառը 9-րդ հատվածում թարգմանվել է հունարեն բառից, որը նշանակում է գնված կամ պահպանված, և համապատասխանում է Ելից 19.5 հատվածում եղած եբրայերեն բառի հետ, որը նշանակում է, որ Աստծո ուխտյալ ժողովորդը Նրա համար հատուկ սեփականություն կամ թանկագին գանձ է (տես Ա Պետրոս 2.9, ծանոթագրություն զ):

  • Ինչպե՞ս կարող էին 9-10-րդ հատվածներում Սրբերին նկարագրելու համար Պետրոսի կիրառած բառերն օգնել նրանց քաջություն ձեռք բերել կրոնական հալածանքների ներքո:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 2.11-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ էր աղերսում Սրբերին անել` որպես Տիրոջ սեփական ժողովուրդ: Բացատրեք, որ Պետրոսը սրբերին կոչել է «օտարականներ» և «պանդուխտներ» հավանաբար այն պատճառով, որ նրանք ապրում էին մարդկանց մեջ, ովքեր Սրբերից տարբերվում էին մշակույթով ու կրոնով կամ որովհետև նրանք իրենց երկնային տնից հեռու էին` ժամանակավորապես ապրելով մահկանացու կյանքում:

  • Համաձայն 11-րդ հատվածի` Պետրոսն ի՞նչ ասաց սրբերին, որպեսզի անեն` աշխարհից հեռու լինելու համար:

  • Համաձայն 12-րդ հատվածում Պետրոսի ասածի, ինչ ազդեցություն կունենան Սրբերը ուրիշների վրա` որպես Աստծո ընտրյալ ու սեփական ժողովուրդ:

  • Ի՞նչ ճշմարտություն ենք սովորում Պետրոսից այն մասին, թե Աստված Իր Սրբերին ի՞նչ կոչ է անում: (Ուսանողները պետք է բացահայտեն նման մի ճշմարտություն. Աստված կոչ է անում Իր Սրբերին լինել աշխարհից հեռու և տարբեր, որպեսզի ուրիշները կարողանան տեսնել նրանց օրինակն ու փառաբանել Իրեն):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Քույր Էլեյն Ս. Դալտոնի հետևյալ խոսքերը, ով ծառայել է որպես Երիտասարդ Կանանց կազմակերպության գերագույն նախագահ.

Էլեյն Ս. Դալտոն

«Եթե ցանկանում եք փոխել աշխարհը, դուք պետք է տարբերվեք աշխարհից» («Այժմ է ժամանակը` վեր կացեք և շողացեք» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 124):

  • Ինչպե՞ս է աշխարհից հեռու և տարբեր լինելու ձեր ընտրությունը դրական ազդել ուրիշների վրա կամ օգնել ձեզ առաջնորդել նրանց դեպի Աստված:

Ուսանողներին հորդորեք մտածել, թե ինչը կարող են ավելի լավ անել աշխարհից հեռու ու տարբեր լինելու համար, որպեսզի նրանք օրինակ լինեն: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։

Ա Պետրոս 2.13-25

Պետրոսը խրախուսում է Սրբերին Փրկիչի նման դիմանալ չարչարանքներին

Ամփոփեք Ա Պետրոս 2.13-18 հատվածները` բացատրելով, որ Պետրոսն ուսուցանել է սրբերին հնազանդվել օրենքներին ու քաղաքական իշխանություններին, որոնք կառավարում են իրենց (ներառյալ Հռոմեական կայսրին, ով հալածանքի էր ենթարկում նրանց, տես նաև ՎևՈւ 58.21-22): Նա քաջալերում էր դժվարություների մեջ գտնվող սպասավորներին համբերությամբ տանել իրենց չարչարանքներն ու հիշել, որ Աստված տեղյակ է իրենց մասին:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 2.19-20 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով Սրբերին տված Պետրոսի խորհրդին, թե ինչպես տանել չարչարանքները:

  • Ո՞րն էր Պետրոսի խորհուրդն այն մասին, թե Սրբերն ինչպես պետք է դիմանան չարչարանքներին:

Հրավիրեք ուանողներին մտքում կարդալ Ա Պետրոս 2.21-25 հատվածները` ուշադրություն դարձնելով Պետրոսի նկարագրությանն այն մասին, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսն արձագանքում հալածանքին:

  • Ինչպե՞ս էր Քրիստոսն արձագանքում հալածանքին:

  • Ըստ 21-րդ հատվածի` ո՞րն էր այն պատճառներից մեկը, որ Փրկիչը տանջվեց մեզ համար։

  • Ինչպիսի՞ ճշմարտություն կարող ենք բացահայտել 21-25-րդ հատվածներից փորձություններին դիմակայելու մասին։ (Ուսանողները պետք է բացահայտեն նման մի ճշմարտություն. մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` համբերությամբ տանելով փորձությունները):

Կիսվեք Փրկիչի մասին ձեր վկայությամբ և հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչը կարող են ավելի լավ անել փորձություններին համբերությամբ դիմակայելու Նրա օրինակին հետևելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Պետրոս 1.6–8: «Ձեր հավատքի փորձութիւնն … գովութեան պատիվի և փառքի համար [գտնուի]»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին ուսուցանել է, թե ինչ կարող է տեղի ունենալ այս կյանքում մեր կրած փորձություններից.

«Մեր տարած ոչ մի ցավը, մեր ունեցած ոչ մի դժվարությունն իզուր չի անցնում: Այն ծառայում է մեր կրթվածությանը, նպաստում է այնպիսի հատկանիշների զարգացմանը, ինչպիսիք են՝ համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը: Այն ամենը, ինչը մենք տանում ենք և այն ամենը, ինչի համար մենք տոկում ենք, հատկապես երբ մենք տոկում ենք համբերությամբ, զորացնում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սրտերը, մեծացնում է մեր հոգիները և մեզ դարձնում է ավելի քնքուշ և գթասիրտ, ավելի արժանի կոչվելու Աստծո զավակներ … և վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի և դժվարությունների միջոցով է, որ մենք ձեռք ենք բերում գիտելիք, որի համար մենք գալիս ենք այստեղ և որը մեզ ավելի կդարձնի մեր Երկնային Հոր և Մոր նման» (in Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle 1972, 98):

Ա Պետրոս 2.18–25 Հիսուս Քրիստոսն օրինակ է ծառայել, թե ինչպես պետք է տոկանք մեր տանջանքների մեջ

Յոթանասունից Երեց Ալեքսանդր Բ. Մորիսոնն ուսուցանել է․

«Պետրոսը` հրաշալի առաքյալը, ով նահատակվեց, (տես Հովհաննես 21.18–19), ընդունել է, որ աստվածային արժանիքը կապված է Քրիստոսի համար համբերությամբ տանջվելու հետ, սակայն այդ փոքր փառքն ավելանում է մեզ, եթե մենք տանջվենք մեր սեփական մեղքերի արդյունքում: Նա գրել է. «Շնորհակալության արժանի է, երբ մի մարդ, անարդարության պատճառով տանջվում է` ունենալով Աստծո խղճմտանքի կարիքը: Քանզի ի՞նչ փառք է դա, երբ դու տանջվես քո սխալների համար, ու համբերատար լինես: Սակայն եթե ճիշտը գործես ու տանջվես դրա համար, ապա եղիր համբերատար, դա է ընդունելի Աստծուն»: (Ա Պետրոս 2.19-20): Երբ մենք տոկում ենք վշտի մեջ, որին արժանի չենք, մենք զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ, որոնք կատարելագործում են մեր հոգիներն ու մոտեցնում են մեզ Նրան» (Feed My Sheep: Leadership Ideas for Latter-day Shepherds [1992], 166):