Դաս 126
Կողոսացիս
Նախաբան
Պողոսն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի գերակայության (գերազանցության, մեծության կամ վեհության) մասին և նախազգուշացրեց հեռու մնալ կեղծ վարդապետություններից։ Նա խրախուսեց Կողոսիայի Սրբերին իրենց մտքերը կենտրոնացնել երկնային բաների վրա և զարգացնել Քրիստոսի հատկանիշները։ Պողոսը նաև հրահանգեց գթառատ ու իմաստուն լինել ուրիշների հետ ունեցած իրենց հարաբերություններում։
Ուսուցման առաջարկներ
Կողոսացիս 1-2
Պողոսն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի գերակայության մասին և նախազգուշացնում է հեռու մնալ կեղծ վարդապետություններից։
Հետևյալ նկարը նկարեք գրատախտակին։
-
Եթե ուժեղ փոթորիկ լինի, այս ծառերից ո՞րն ամենայն հավանականությամբ կընկնի։ Ինչո՞ւ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը. Դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք այն պտտահողմերին, որոնցից մենք պետք է զգուշանանք։
«Մարգարեությամբ կանխատեսված երկրաշարժերից և պատերազմներից [վերջին օրերի] առավել մտահոգիչ են հոգևոր պտտահողմերը, որոնք կարող են պոկել ձեզ ձեր հոգևոր հիմքից և ձեր հոգին իջեցնել ձեզ համար աներևակայելի մի վայրում, երբեմն էլ չնկատելով, որ տեղաշարժվել եք» («Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18)։
-
Որո՞նք են հոգևոր պտտահողմերի օրինակները, որոնք մեզ կարող են արմատախիլ անել կամ բաժանել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատից։ (Կարող եք հրավիրել ուսանողներին թվարկել իրենց պատասխանները գրատախտակին՝ պտտահողմի նկարի կողքին։)
-
Ինչո՞ւ է մեծ հավանականությունը, որ այդ հոգևոր պտտահողմերը կարող են ավելի մտահոգիչ լինել, քան աշխարհիկ մարտահրավերները, ինչպես օրինակ՝ երկրաշարժերը կամ պատերազմները։
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե որ հոգևոր պտտահողմերը կարող են վնասել իրենց։
Բացատրեք, որ Պողոսը Կողոսիայում ապրող Եկեղեցու անդամներին (նշված՝ Կողոսացիս) իր թուղթը գրել է այն կեղծ ուսմունքների հետևանքների մասին լսելուց հետո, որոնք սպառնում էին արմատախիլ անել նրանց Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատից։ (Կարող եք հրավիրել ուսանողներին գտնել Լավոդիկեան, որը գտնվում է Կողոսիայից մի փոքր հեռավորության վրա, Աստվածաշնչյան քարտեզներում, հմր.13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»։) Կողոսացիս թուղթն ուսումնասիրելիս հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես Պողոսը ձգտեց ամրապնդել Եկեղեցու անդամների հավատն առ Քրիստոս և դեպիայն օրհնությունները, որոնք նրանք կստանան, եթե իրենց հավատն արմատավորեն Քրիստոսի մեջ։
Ամփոփեք Կողոսացիս 1․1–11 հատվածները և բացատրեք, որ Կողոսիայի Սրբերին ողջունելուց հետո Պողոսը հիշատակեց նրանց հավատարմությունը և բացատրեց, որ ավետարանը պտուղ կամ օրհնություններ է առաջ բերում այն մարդկանց կյանքում, ովքեր ընդունում և ապրում են դրանով։ Այնուհետև, Պողոսը նրանց ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Կողոսացիս 1․12–19 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք Պողոսն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։ (Կարող եք բացատրել, որ 15-րդ հատվածում «աներևույթ» բառը թարգմանված է հունարեն aoratos բառից, որը նաև նշանակում է «անտեսանելի»։ Նշեք, որ Եբրայեցիս 11․27 հատվածում նշվում է, որ Մովսեսը տեսավ «նրան, ով անտեսանելի է» [տես նաև ՎևՈւ 67․11]։)
-
Ի՞նչ ուսուցանեց Պողոսը Հիսուս Քրիստոսի մասին։ (Ուսանողների խոսքերով հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին՝ երկար արմատներ ունեցող ծառի նկարի տակ․ Հիսուսը Քրիստոսը Քավիչն է, Երկնային Հոր հոգևոր զավակներից անդրանիկը, բոլոր բաների Արարիչը, Եկեղեցու գլուխը և առաջինը, ով հարություն առավ։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտությունները և հավատանք դրանց։ Իմանալով այդ ճշմարտությունները և հավատալով դրանց, ինչպե՞ս կարող է Նրա հանդեպ մեր հավատն ամրապնդվել։
Անդրադարձեք գրատախտակին գրված նախադասության Քավիչ բառին և բացատրեք, որ Պողոսը հիշեցրեց Կողոսիայի Սրբերին, թե ինչու նրանք Քավիչի կարիքն ունեին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Կողոսացիս 1․20–22 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ ուսուցանեց Կողոսիայի Սրբերին Քավիչ ունենալու անհրաժեշտության մասին։
-
Ըստ հատված 21-ի, ինչպե՞ս է որևէ մեկն օտարանում կամ առանձնանում Աստծուց։
-
Ո՞րն է հաշտեցնել բառի իմաստը հատված 20-ում։ (Համաձայնության կամ ներդաշնակության հանգեցնել։)
-
Ըստ հատվածներ 20 և 22-ի, ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը հաշտեցնում մեզ Աստծո հետ։ (Բացատրեք, որ «խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի Քավությանը։)
Բացատրեք, որ Աստծո հետ հաշտվելու օրհնությունը պայմանական է։ Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ, եթե …
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Կողոսացիս 1․23 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ է անհրաժեշտ Աստծո հետ հաշտվելու համար։
-
Մեր կողմից ի՞նչ է անհրաժեշտ Աստծո հետ հաշտվելու համար։
-
Ի՞նչ է նշանակում, որ մենք «հաւատքի մէջ հիմնուած եւ հաստատ կենաք»: (Անսասան մնանք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատում։)
-
Հիմնվելով հատված 23-ի մեր սովորած նյութի վրա, ինչպե՞ս կավարտեք գրատախտակին գրված արտահայտությունը: (Ուսանողների բառերով հետևյալ կերպ ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը․ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ, եթե հիմնված ու հաստատ մնանք մեր հավատքում։)
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի նկարին և հարցրեք․
-
Ո՞ւմ եք ճանաչում, ով նման էերկար արմատներ ունեցող ծառի՝ հիմնված ու հաստատ Քրիստոսի հանդեպ իր հավատում։
-
Ինչպե՞ս է նրա օրինակն օրհնություն հանդիսանում ձեզ համար:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Կողոսացիս 2․4, 8 հատվածները և ուշադրություն դարձնել այն հոգևոր պտտահողմերին, որոնք սպառնում էին արմատախիլ անել Կողոսիայի Սրբերին։
-
Որո՞նք էին այն հոգևոր պտտահողմերը, որոնք սպառնում էին արմատախիլ անել Կողոսիայի Սրբերին։ (Բացատրեք, որ այդ ժամանակ տարբեր փիլիսոփայություններ ու ավանդություններ էին ուսուցանվում նրանց կողմից, ովքեր փորձում էին նվազեցնել Հիսուս Քրիստոսի կարևորությունը։)
-
Կեղծ ուսմունքների, այդ թվում Հիսուս Քրիստոսի կարևորությունը նվազեցնող ուսմունքների հանդեպ հավատը ինչո՞ւ է նպաստում ինչ-որ մեկի հոգևոր առումով արմատախիլ լինելուն։
Հանձնարարեք բարձրաձայն կարդալ Կողոսացիս 2․5–7 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել այն խորհրդին, որը Պողոսը տվեց Սրբերին, որպեսզի աշխարհիկ փիլիսոփայություններնավանդությունները չմոլորեցնեն նրանց։
-
Ի՞նչ են ուսուցանում մեզ Կողոսացիս 2․5–7 հատվածներն այն մասին, թե ինչպես կարող ենք խուսափել աշխարհիկ կեղծ փիլիսոփայությունների, կրոնական ուսմունքների կամ ավանդությունների մոլորությունից։ (Ուսանողները կարող են իրենց բառերով բացահայտել նմանատիպ մի սկզբունք․ Արմատավորվելով և ամրապնդվելով Հիսուս Քրիստոսում, մենք կարող ենք խուսափել աշխարհիկ փիլիսոփայությունների և ավանդությունների կողմից մոլորվելուց։)
Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.
Ուսանողներին երեք կամ չորս հոգանոց խմբերի բաժանեք: Յուրաքանչյուր ուսանողի հրավիրեք խմբի անդամներին հիմնավորել գրատախտակին գրված հարցերի իր պատասխանները։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել խմբի անդամներից իրենց սովորածով։
Հորդորեք ուսանողներին վերհիշել դասի սկզբում իրենց մտապահած հոգևոր պտտահողմերը։ Հանձնարարեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրել, թե ինչ կանեն, որպեսզի մնան արմատավորված և ամրապնդված Հիսուս Քրիստոսում և խուսափեն հոգևոր պտտահողմերից արմատախիլ լինելուց։
Կողոսացիս 3-4
Պողոսը խրախուսում է Կողոսացիներին իրենց մտքերը կենտրոնացնել երկնային բաների վրա և լինել իմաստուն
Ամփոփեք Կողոսացիս 3–4 գլուխները և բացատրեք, որ Պողոսը հորդորեց Կողոսիայի Սրբերին դադարեցնել անիրավությունը և զարգացնել Հիսուս Քրիստոսի հատկանիշները։ Նա նաև խրախուսեց նրանց անընդհատ աղոթել ու լինել իմաստուն, հատկապես ոչ քրիստոնյաների հետ ունեցած իրենց հարաբերություններում։ Այնուհետև, նա հաղորդեց իր մի քանի ծառայակիցների ողջույնները, այդ թվում՝ Ղուկասի։
Վկայեք այս դասի ընթացքում քննարկված ճշմարտությունների մասին: