Պողոս Առաքյալի թուղթը առ Գաղատացիս. նախաբան
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Գաղատացիներին ուղղված Պողոսի թուղթը գրվել է հրեա քրիստոնյաներին, ովքեր շեղվում էին Տիրոջից՝ կրկին անգամ ապավինելով Մովսեսի օրենքի գործերին։ Պողոս Առաքյալը ձգտեց շտկել այդ խնդիրը՝ ընդգծելով տարբերությունը Մովսեսի օրենքի ծանր «լուծի», որը հանգեցնում էր հոգևոր գերության, և Հիսուս Քրիստոսի ավետարանի միջև, որը հանգեցնում էր հոգևոր ազատության։ Ուսումնասիրելով այս թուղթը, ուսանողներն ավելի շատ կգնահատեն Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ տրված ազատությունը։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Պողոս Առաքյալն է գրել Գաղատացիս (տես Գաղատացիս 1․1)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Հավանաբար, Գաղատացիներին ուղղված իր թուղթը Պողոսը գրել է Մակեդոնիա կատարած իր երրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ, մոտ Ք․ծ․հ 55–57թթ․ (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»)։
Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:
«Կա որոշակի անորոշություն, թե որ եկեղեցիներին է հասցեագրված այս թուղթը։ Կամ դրանք գտնվում էին հյուսիսային Գաղատիայում, այն շրջանում, որտեղ Անկիրան էր մայրաքաղաքը կամ Ֆրիգիի ու Գաղատիայի սահմաններին գտնվող շրջաններում, որտեղ Պողոսն այցելեց իր առաջին միսիոներական ճամփորդության ժամանակ։ Յուրաքանչյուր դեպքում էլ Պողոսն իր երկրորդ (Acts 16:6) և երրորդ ճամփորդությունների ժամանակ այցելեց Գաղատիայի եկեղեցիները (Գործք 18․23)» (Bible Dictionary, “Pauline Epistles: Epistle to the Galatians”)։
Պողոսը գրեց Գաղատիայի Սրբերին, քանի որ նա խորապես մտահոգված էր, որ նրանք հեռանում էին Տիրոջից և հետևում էին այն մարդկանց ուսմունքներին, ովքեր ձգտում էին «փոխել ավետարանը» (տես Գաղատացիս 1․6–7)։ Հրեա քրիստոնյաները հեթանոս քրիստոնյաներին ուսուցանում էին այն սխալ վարդապետությունը, որ նրանք պետք է թլպատվեն և պահեն Մովսեսի օրենքի ծեսերը, որպեսզի փրկվեն (տես Գաղատացիս 6․12, տես նաև Գործք 15․1)։ Գաղատացի Սրբերից ոմանք ընդունում էին այդ մարդկանց ուսմունքները (տես Գաղատացիս 4․10)։
Այս թուղթը գրելու Պողոսի հիմնական նպատակն էր․
-
Պաշտպանել իրեն այն կեղծ ուսուցիչների մեղադրանքներից, ովքեր ընդդիմանում էին իրեն։
-
Ուսուցանել, որ բոլոր մարդիկ, լինեն հրեա թե հեթանոս, փրկված են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, եթե իրենց հավատը դնեն Հիսուս Քրիստոսի վրա, այլ ոչ թե ապավինեն Մովսեսի օրենքի գործերին։
-
Պարզաբանել Մովսեսի օրենքն Աստծո ծրագրում։
-
Տարանջատում մտցնել Մովսեսի հետ կապած Աստծո հին ուխտի և Քրիստոսի հետ կապած նոր ուխտի միջև։
-
Կոչ անել Սրբերին ապրել Հոգով։
Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:
Գաղատացիս գիրքն առանձնանում է որպես Պողոսի ամենաբուռն նամակներից մեկը, որտեղ նա սուր հանդիմանում է և՛ Եկեղեցու անդամներին, ովքեր մոլորվել էին, և՛ կեղծ ուսուցիչներին, ովքեր նրանց մոլորեցնում էին։ Գաղատացիս գիրքն իր մեջ ընդգրկում է ավելի շուտ Պողոսի գրավոր ներկայացված արդարացման վարդապետությունը՝ մենք պարզապես չենք արդարացվում Մովսեսի օրենքի գործերի միջոցով, այլ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի միջոցով։ Թուղթը համեմատում է «մարմնի գործերը» «հոգու պտուղների» հետ (Գաղատացիս 5․16–25)։
Համառոտ շարադրանք
Գաղատացիս 1–2-ում Պողոսը գրեց Գաղատիայի Սրբերին, քանի որ նրանք հեռացել էին Տիրոջից և ընդունել կեղծ ուսմունքները։ Նա Առաքյալի իր կոչումը պաշտպանում է՝ վերհիշելով Եկեղեցու դեմ ունեցած նրա սկզբնական ընդդիմությունը և իր դարձի գալը։ Նա ընդգծում է, որ հայտնություն է ստացել անմիջապես Աստծուց և պարզաբանում է, որ գաղատացիների համար իր ծառայությունը հաստատվել է Առաքյալների կողմից։ Նա նշում է, որ մի անգամ գաղատացի Սրբերի առնչությամբ անհամաձայնության է ունեցել Պետրոսի հետ։ Նա ուսուցանում է, որ մարդիկ պարզապես չեն արդարացվում Մովսեսի օրենքի գործերի միջոցով, այլ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի միջոցով։
Գաղատացիս 3–4-ում Պողոսը պաշտպանում է ավետարանի ուղերձը։ Նա ուսուցանում է, որ Աբրահամը այն մարդու օրինակն էր, ով արդարացվեց հավատի միջոցով, այլ՝ ոչ Մովսեսի օրենքի գործերի։ Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը փրկագնեց մարդկանց օրենքի անեծքից։ Մովսեսի օրենքի նպատակն էր «դաստիարակ լինել մեզ դեպի Քրիստոսը բերելու համար»։ Հավատի և մկրտության միջոցով Սրբերը ստանում են Քավության օրհնությունները, մտնում են ավետարանի ուխտի մեջ, Քավության միջոցով դառնում են Աստծո ժառանգները և այլևս ծառաներ չեն, այլ՝ Աստծո զավակներ։
Գաղատացիս 5–6-ում Պողոսը կոչ է անում Սրբերին ամուր մնալ Քրիստոսի առաջարկած ավետարանի ուխտին։ Պողոսը համեմատում է «մարմնի գործերի» մեջ ներգրավված մարդու կյանքը այն մարդու կյանքի հետ, ով վայելում է «հոգու պտուղները»։ Նա ուսուցանում է, որ Սրբերը պետք է կրեն մեկը մյուսի բեռը և չձանձրանան բարիք գործելով։ Մենք հնձում ենք այն, ինչ ցանում ենք։