Դաս 112
Ա Կորնթացիս 15.30-16.24
Նախաբան
Պողոսը շարունակեց Կորնթոսի Սրբերին ուսուցանել Հարության մասին: Նա ուրախացավ մահվան հանդեպ Հիսուս Քրիստոսի տարած հաղթանակի համար: Պողոսը նաև քաջալերեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին նվիրատվություններ անել Երուսաղեմի աղքատ Սրբերին:
Ուսուցման առաջարկներ
Ա Կորնթացիս 15.30-52
Պողոսը ուսուցանում է Հարության մասին
Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Մարդիկ ինչպե՞ս կնախընտրեին ապրել, երբ նրանք չէին հավատում, որ կրկին կապրեին մահանալուց հետո:
Դասի սկզբին հրավիրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցին:
Ամփոփեք Ա Կորնթացիս 15.30-34-ը բացատրելով, որ Պողոսը խնդրեց կորնթացի Սրբերին (որոնցից ոմանք սխալմամբ հավատումէին, որ Հարություն չի լինի), խորհել, թե ինչու Հիսուս Քրիստոսին հավատացող որևէ մարդ կհանդուրժի հալածանք ու մահվան վտանգին կենթարկվի, եթե չլինի մահացածների հարությունը:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15․32-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ըստ Պողոսի,որոշ մարդիկ ինչպիսի վերաբերմունք կունենային, եթե չլիներ մահացածների հարությունը:
-
Հատված 32-ում ըստ Պողոսի, որոշ մարդիկ ինչպիսի՞ վերաբերմունք կունենային, եթե չհավատային Հարությանը:
-
Քանի որ Հարությունը իրական է, նման վերաբերմունքի ընտրությունն ինչո՞ւ է ը վտանգավոր :
Խնդրեք ուսանողներին Ա Կորնթացիս 15 գլխի մնացած մասն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե Հարության մասին գիտելիքը ինչպես կարող է ազդել մահկանացու կյանքում նրանց կատարած ընտրությունների վրա։ (Նշում. Երբ ճշմարտությունները բացահայտվեն, գրեք դրանք գրատախտակին):
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.35-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով այն հարցերը, որ մարդիկ հավանաբար ունեն Հարության վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:
Ամփոփեք Ա Կորնթացիս 15.36-38-ը բացատրելով, որ Պողոսն օգնեց պատասխանել այդ հարցերին, օգտագործելով սերմը՝ մահկանացու մարմինը ներկայացնելու նպատակով, որը մահից և հողի մեջ թաղվելուց հետո հարություն կառնի:
Ցուցադրեք (կամ գրատախտակին նկարեք) արեգակի, լուսնի և մի քանի աստղերի նկարներ ։
-
Երկրի վրայից դիտելիս, արեգակի լույսը ինչպե՞ս է համեմատվում լուսնի լույսի հետ:
-
Ինչպե՞ս է լուսնի լույսը համեմատվում աստղերի լույսի հետ:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.39-42-ը բարձրաձայն: Համոզվեք, որ նա կարդում է նաև ծանոթագրություն ա-ում տեղադրված Ա Կորնթացիս 15.40 -ի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պողոսը ինչպես օգտագործեց արեգակի, լուսնի և աստղերի պայծառությունը, որպեսզի բացատրի Հարություն առած մարմինների տարբերությունը: Կարող եք բացատրել, որ այդ ենթատեքստում փառք բառը կարող է վերաբերել լույսին, շքեղությանը կամ փայլին։
-
Պողոսը ինչի՞ հետ համեմատեց արեգակի, լուսնի և աստղերի փառքը: (Հարություն առած մարմինների հետ):
-
Ի՞նչ կարող են լույսի և փառքի այդ տարբերություններն ուսուցանել մեզ հարություն առած մարմիների մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտում են հետևյալ վարդապետությունը: Հարություն առած մարմինների համար կան փառքի տարբեր աստիճաններ):
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես հարություն առած մարմինների տարբեր փառքերը կտարբերվեն իրարից: Նախքան ուսանողի կարդալը, բացատրեք, որ երբ Նախագահ Սմիթը խոսեց «սելեստիալ մարմիններ,»-ի մասին, նա նկատի ուներ նրանց, ովքեր ձեռք են բերում սելեստիալ թագավորության բարձրագույն աստիճանը (տես ՎևՈւ 131.1-4):
«Հարության ժամանակ կլինեն տարբեր մարմիններ, նրանք բոլորը նման չեն լինի: Մարմինը, որը մարդը ստանում է սրանից հետո, կորոշի նրա տեղը: Այնտեղ կլինեն սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ մարմիններ: …
«… Ոմանք ձեռք կբերեն սելեստիալ մարմիններ` գովաբանության բոլոր ուժերի և հավերժական բարձրացման հետ միասին: Այդ մարմինները՝ ինչպես մեր Փրկիչինը, կփայլեն արեգակի նման: … Նրանք, ովքեր մտնում են թերեստրիալ արքայություն, կունենան թերեստրիալ մարմիններ և չեն փայլի արևի նման, սակայն կլինեն ավելի չքնաղ, քան այն մարդկանց մարմինները, ովքեր ստանում են թելեստիալ փառք» (Doctrines of Salvation, comp. Բրյուս Ռ. Մակքոնկի, 3 հատ. [1954–56], 2:286, 287):
-
Ինչպե՞ս կտարբերվեն իրարից հարություն առած մարմինների տարբեր փառքերը:
Գրատախտակին փակցրեք արեգակի գծապատկերը Սելեստիալ, բառի հետ, լուսինը` Թերեստրիալ և աստղերը` Թելեստիալ բառերի հետ: Յուրաքանչյուր գծանկարի կամ նկարների տակ գծեք մարմնի մի պարզ պատկեր սելեստիալ մարմնի հետ, որն ունի ավելի մեծ փառք, քան թերեստրիալը, իսկ թերեստրիալը ունի ավելին, քան թելեստիալը:
-
Համաձայն Նախագահ Սմիթի, ի՞նչ կորոշի մարմինը կամ փառքը, որը անձը կստանա Հարության ժամանակ:
-
Համաձայն Նախագահ Սմիթի, ի՞նչ կստանան սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում սելեստիալ մարմիններ ստացողները՝ որպես իրենց փառքի մի մաս, որը չի ստանա սելեստիալ մարմին չունեցողը: (Գրեք Գովաբանության ուժեր և հավերժական բարձրացում սելեստիալ մարմնի գծապատկերի տակ):
Բացատրեք որ «գովաբանության ուժեր»-ը ներառում են այնպիսի կյանքով ապրելու ունակությունը, որ Աստված է ապրում, իսկ «հավերժական բարձրացում»-ը հավերժություններում միշտ երեխաներ ունենալու ունակությունն է: Այդ օրհնությունները միայն հասանելի են նրանց, ովքեր սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում վեհացած են (տես ՎևՈւ 131.1-4, 132.19-20):
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ պետք է անենք Հարության ժամանակ սելեստիալ մարմին ստանալու համար, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.21-22-ը բարձրաձայն: Հանձնարարեք դասարանին հետևել և փնտրել, թե մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք սելեստիալ մարմին:
-
Մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ստանանք սելեստիալ մարմին: (Բացատրեք, որ «մնալ սելեստիալ արքայության [օրենքում]» [հատված 22] նշանակում է` ստանալ բոլոր արարողությունները, կատարել և պահել բոլոր ուխտերը, որոնք անհրաժեշտ են սելեստիալ արքայություն մտնելու համար):
-
Ինչպե՞ս կարող է գիտելիքը փառքի և օրհնությունների մասին, որոնք հասանելի են միայն հարություն առած արարածներին սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում, ազդել մահկանացու կյանքում մարդու ընտրությունների վրա:
Ամփոփեք Ա Կորնթացիս 15.42-52-ը բացատրելով, որ Պողոսը հետագայում պարզաբանեց, թե ինչպիսին կլինի հարություն առած մարմինը: Նա նկատի ուներ մահկանացու մարմինը որպես «բնական» (հատվածներ 44, 46) և նեխման ենթակա, հարություն առած մարմին, որպես «հոգևոր» (հատվածներ 44, 46) և «հավերժական» (հատված 52), որը նշանակում է անմահ կամ մահվան ոչ ենթակա:
Ա Կորնթացիս 15.53-58
Պողոսը ցնծում է մահվան նկատմամբ Հիսուս Քրիստոսի տարած հաղթանակի համար
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15․53-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Պողոսի ուսուցանած վարդապետությունը մեր մարմինների վիճակի մասին, երբ հարություն ենք առնում:
-
Համաձայն 53-րդ հատվածի, ինչպիսի՞ն կլինի մեր մարմինների վիճակը Հարությունից հետո: (Ուսանողները կբացահայտեն նմանատիպ մի վարդապետություն. Մենք հարություն կառնենք հավերժական և անմահ վիճակում):
-
Ի՞նչ եղանակներով մեր հարություն առած մարմինները կլինեն անմահ: (Նրանք այլևս քայքայման կամ մահվան առարկա չեն լինի):
-
Գիտելիքը, որ մեզանից յուրաքանչյուրը կունենա իր հարություն առած մարմինը և կվայելի հավերժության համապատասխան փառքի աստիճանը, ինչպե՞ս կազդի մահկանացու կյանքում մեր կայացրած որոշումների վրա:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել կորնթացիներին ուղղված Պողոսի առաջին նամակի շարունակությունը, առաջարկեք բարձրացնել իրենց ձեռքերը, եթե երբևէ նրանց միջատ է խայթել:
-
Ինչպե՞ս կնկարագրեիք խայթված լինելու զգացողությունը:
Հրավիրեք ուսանողներին մտքում ընթերցել Ա Կորնթացիս 15.54–55-ը, փնտրելով, թե ըստ Պողոսի, ինչը այլևս խայթոց չունի:
-
Ըստ Պողոսի ի՞նչը այլևս խայթոց չունի: (Ֆիզիկական մահը:)
-
Ի՞նչ եղանակներով կարող է ֆիզիկական մահը «խայթել» (հատված 55) կամ թվալ, թե հաղթել է մեզ:
-
Ինչպե՞ս ֆիզիկական մահը «ընկղմուեցավ յաղթութեան մէջ» Հիսուս Քրիստոսի միջոցով (հատված 54):
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Պողոսի ուսմունքներից, թե ինչո՞ւ ֆիզիկական մահը այլևս չունի մշտական խայթոց կամ որևէ հաղթանակ մեզ վրա: (Համոզվեք, որ ուսանողները ներկայացնում են նմանատիպ մի ճշմարտություն. Ֆիզիկական մահը Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ հաղթանակ չունի մեզ վրա):
Բացատրեք, որ չնայած Հիսուս Քրիստոսի Քավությունը հեռացրել է խայթոցը, որը գալիս է ֆիզիկական մահից, կա մեկ այլ խայթոց մահվան մեջ, որը դեռ կարող է մնալ: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15․56-ը բարձրաձայն։ Խնդրել դասարանի անդամներին հետևել, փնտրելով խայթոցը, որը կարող է մեր մահից հետո դեռևս մնալ:
-
Ի՞նչ խայթոց կարող է դեռևս մնալ, երբ մահանանք:
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 15.57-58-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը, որը գալիս է մեղքից և կարող է հեռացնել մահվան խայթոցը:
-
Ըստ Պողոսի, ի՞նչը, կարող է հեռացնել մահվան խայթոցը, որը գալիս է մեղքից:
-
Համաձայն հատված 58-ի, Պողոսն ի՞նչ հրավիրեց իր ընթերցողներին անել, շնորհիվ Հիսուս Քրիստոսի` մահվան նկատմամբ տարած հաղթանակի:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք բացահայտել հատվածներ 56–58-ից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի խուսափենք մահվան խայթից, որը գալիս է մեղքից: (Օգնեք ուսանողներին մի սկզբունք գտնել նման հետևյալին. Եթե մենք անսասան և անխախտ ենք ավետարանով ապրելիս, ապա մահվան խայթը, որը գալիս է մեղքից, հեռացվում է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով):
-
Ի՞նչ է նշանակում լինել անսասան և անխախտ ավետարանով ապրելիս:
-
Ի՞նչ դեր է խաղում ապաշխարությունը անսասան և անխախտ լինելիս:
Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ իրենց սովորած ճշմարտությունների կարևորությունը, անդրադարձեք գրատախտակին գրի առնված ճշմարտություններին և հրավիրեք ուսանողներին պատասխանել դրանց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում. Հարության վերաբերյալ ի՞նչ ճշմարտություններ եք սովորել, որոնք կարող են օգնել ձեզ առաքինի կյանքով ապրել: Մի քանի րոպե անց որոշ ուսանողների խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով։
Հրավիրեք ուսանողներին այսօր նպատակադրված անել մի բան, որ ավելի անսասան և անխախտ լինեն ավետարանով ապրելիս:
Ա Կորնթացիս 16
Պողոսը հանգանակություն է կազմակերպում Երուսաղեմում ապրող աղքատների համար:
Ամփոփեք Ա Կորնթացիս 16.1–24-ը, բացատրելով, որ Պողոսը Կորնթացի Սրբերին հանձնարարեց օգնել խնամել Երուսաղեմի աղքատներին , «հաստատ կացէք հավատքում» (հատված 13), և բոլոր բաները անել «սիրով» (հատված 14):
Բերեք ձեր վկայությունը դասի ընթացքում բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ։
Սուրբ Գրության Սերտում`Ա Կորնթացիս 15.40-42
Երկու ուսանողների հանձնարարեք կանգնել դասարանի առջև իրենց սուրբ գրություններով։ Հանձնարարեք նրանց ձևացնել, որ դուք լսող եք, իսկ նրանք փրկության ծրագրի մասին ձեզ ուսուցանող միսիոներական ուղեկիցներ: Խնդրեք նրանց բացատրել, թե նրանք ինչ գիտեն մահվան և Հարության մասին, օգտագործելով սուրբ գրության սերտման երկու բաժինները Ա Կորնթացիս 15-ը նաև ուրիշ աղբյուրներ, որոնք կարող են օգտակար լինել: Դասարանին խնդրեք կիսվել որևէ այլ բանով, երբ նրանք կկամենան լսողին բացատրել մահվան և Հարության մասին: