Գրադարան
Դաս 79. Հովհաննես 20


Դաս 79

Հովհաննես 20

Նախաբան

Կիրակի օրը Խաչելությունից հետո, Մարիամ Մագդաղենացին հայտնաբերեց դատարկ գերեզմանը և տեղեկացրեց Հովհաննեսին ու Պետրոսին, ովքեր վազեցին դեպի դատարկ գերեզմանը: Հարություն առած Քրիստոսը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն և ավելի ուշ՝ Իր աշակերտներին:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 20․1-10

Մարիամ Մագդաղենացին հայտնաբերում է դատարկ գերեզմանը և ասում Հովհաննեսին ու Պետրոսին, ովքեր վազում են դեպի գերեզմանը

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին Հովհաննես 20 գլխի ուսումնասիրությանը, խնդրեք նրանց հիշել այն ժամանակը, երբ մահացել է իրենց կողմից սիրված մեկը կամ իրենց ծանոթներից որևէ մեկի մտերիմը:

  • Ի՞նչ զգացումներ ենք մենք ունենում, երբ սիրված մեկը մահանում է:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ համատեքստը Հովհաննես 20 գլխի, հիշեցրեք նրանց, որ երբ Հիսուսը մահացավ՝ ուրբաթ օրը ժամը մոտավորապես 15:00-ին, Նրա մարմինն ավելի ուշ՝ կեսօրից հետո դրվեց գերեզմանում և մի մեծ քար դրվեց գերեզմանի առաջ, փակելով մուտքը: Մայրամուտին սկսվեց Շաբաթը: (Կարող եք բացատրել, որ Հիսուս Քրիստոսի Հարությունից առաջ Տիրոջ ուխտյալ ժողովուրդը պահում էր Շաբաթը՝ ուրբաթ օրվա մայրամուտից մինչև շաբաթ օրվա մայրամուտը։)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի հետևյալ խոսքը. Դասարանին խնդրեք պատկերացնել, թե ինչ էին զգում Հիսուսի աշակերտներն այդ ողբերգական ուրբաթ օրը:

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Ես մտածում եմ, թե ինչ մռայլ էր այն ուրբաթ օրը, երբ Քրիստոսը բարձրացվեց խաչի վրա:

Այդ սոսկալի ուրբաթ օրը երկիրը ցնցվեց և խավարեց: Զարհուրելի փոթորիկներն ուժգին հարվածեցին երկիրը:

Չար մարդիկ, ովքեր ուզում էին զրկել Նրան կյանքից, ուրախացան: Հիմա, երբ Հիսուսն այլևս չկար, նրանք, ովքեր հետևում էին Նրան, անշուշտ կցրվեին: Այդ օրը նրանք կանգնած էին հաղթական:

Այդ օրը տաճարի վարագույրը պատռվեց երկու կեսի:

Մարիամ Մագդաղենացին և Հիսուսի մայրը՝ Մարիամը, երկուսին էլ պատել էր վիշտն ու հուսահատությունը: Հիանալի մարդը, որին նրանք սիրում էին ու հարգում, անկյանք կախված էր խաչի վրա:

Այդ Ուրբաթ օրն Առաքյալները հյուծված էին: Հիսուսը՝ նրանց Փրկիչը, այն մարդը, ով քայլեց ջրի վրայով և կենդանացրեց մեռածին, Ինքն էր հանձնված չար մարդկանց ողորմությանը: Նրանք անօգնական նայում էին, թե ինչպես էին Նրա թշնամիները դատաստան տեսնում Նրա հետ:

Այդ ուրբաթ մարդկության Փրկչին նվաստացրեցին ու խոցեցին, խոշտանգեցին ու վիրավորեցին:

Դա մի ամայացնող ուրբաթ էր, պատված վշտով, որը կրծում էր այն մարդկանց հոգիները, ովքեր սիրում ու հարգում էին Աստծո Որդուն:

Ես կարծում եմ, որ աշխարհի պատմության սկզբից ի վեր այդ մեկը բոլոր ուրբաթներից ամենամռայլն էր» (“Sunday Will Come,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 29–30):

  • Եթե դուք լինեիք աշակերտներից մեկը, ով այնտեղ էր այդ ուրբաթ, ի՞նչ մտքեր կամ զգացումներ կունենայիք:

Ուսանողների պատասխաններից հետո, կարդացեք բարձրաձայն Երեց Վիրթլինի այս լրացուցիչ խոսքը.

«Սակայն այդ օրվա խավարը երկարատև չէր» (“Sunday Will Come,” 30):

Հրավիրեք ուսանողներին տեսնել, թե ինչպես «այդ օրվա խավարը երկարատև չէր», ուսումնասիրելով Հովհաննես 20 գլուխը:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 20․1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ տեսնելով, թե ինչ հայտնաբերեց Մարիամ Մագդաղենացին, երբ լուսաբացին եկավ գերեզմանի մոտ՝ շաբաթվա առաջին օրը, կամ կիրակի օրը:

  • Ի՞նչ հայտնաբերեց Մարիամը:

  • Ի՞նչ արեց Մարիամը, երբ հայտնաբերեց, որ քարը հանված է գերեզմանի մուտքի դիմացից: Ի՞նչ մտածեց նա:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 20․3-10 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին Պետրոսն ու Հովհաննեսը, ում մասին ասվում է «մյուս աշակերտը» (հատված 3), երբ լսեցին Մարիամի հայտնած նորությունը:

  • Ի՞նչ արեցին Պետրոսն ու Հովհաննեսը, երբ լսեցին Մարիամի հայտնած նորությունը:

  • Համաձայն հատված 8-ի, ինչպիսի՞ն էր Հովհաննեսի արձագանքը, երբ նա տեսավ դատարկ գերեզմանը: Ինչի՞ն նա հավատաց:

Կարող եք բացատրել, որ մինչև Հովհաննեսը չտեսավ դատարկ գերեզմանը, նա լիովին չէր հասկանում Փրկչի ասածները, որ մեռելներից հարություն է առնելու երրորդ օրը: Երբ Հովհաննեսը տեսավ դատարկ գերեզմանը, նա հիշեց և հավատաց (տես Հովհաննես 20.8–9):

Հովհաննես 20.11–31

Հարություն առած Փրկիչը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն, իսկ հետո՝ Իր աշակերտներին:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 20.11–15 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ովքեր խոսեցին Մարիամի հետ, երբ Պետրոսն ու Հովհաննեսը գնացին:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 20.16–18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե Հիսուսն ինչ հրահանգեց Մարիամին անել, երբ նա ճանաչեց Իրեն:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «Մի դիպչիր ինձ» խոսքերի իմաստը (հատված 17), հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ խոսքը.

Elder Bruce R. McConkie

«Հակոբ Թագավորի տարբերակը մեջբերում է Հիսուսին ասելիս. «Մի դիպչիր ինձ»: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությամբ կարդում ենք «Մի պահիր ինձ»: Հունարենից տարբեր թարգմանությունները ներկայացնում են հատվածը որպես «Մի բռնիր ինձ» կամ «Մի պահիր ինձ»: Որոշ տեղերում տրվում է այս նշանակությունը, թե «Մի բռնիր ինձ այլևս» կամ «Մի պահիր ինձ այլևս»: Որոշներն էլ մեկնաբանում են. դադարել պահել կամ բռնել նրան, ենթադրելով, որ Մարիամն արդեն բռնվել էր նրանից: Դա ենթադրելու հիմնավոր պատճառ կա, քանի որ միտքը, որ Մարիամին հաղորդեց Հարություն առած Տերը, այս նպատակն ուներ. «Դուք չեք կարող պահել ինձ այստեղ, քանի որ ես բարձրանալու եմ Հորս մոտ» (The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 4:264)։

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք աշակերտներից մեկն են, ով լսեց Մարիամի վկայությունը: Խնդրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց դասարանական տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կզգայիք դուք, լսելով Մարիամին:

  • Կհավատայի՞ք նրան: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց գրածով: Հիշեցրեք նրանց, որ որոշ աշակերտներ դժվարանում էին հավատալ Մարիամի վկայությանը (տես Մարկոս 16.11):

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 20.19–20 հատվածները, իսկ դասարանին խնդրեք տեսնել, թե ինչ տեղի ունեցավ այդ երեկո:

  • Ի՞նչ տեղի ունեցավ այդ երեկո, երբ աշակերտները միասին հավաքված էին:

  • Ի՞նչ կարևոր վարդապետություն իմացան Մարիամը և աշակերտները: (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը հաղթահարեց մահը Հարության միջոցով:)

  • Համաձայն հատված 20-ի, ի՞նչ զգացին աշակերտները, երբ տեսան հարություն առած Տիրոջը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի հետևյալ խոսքերը.

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին

«Մի ակնթարթում, աչքերը, որ լցված էին մշտահոս արցունքներով, ցամաքեցին: Շուրթերը, որ շշնջում էին ցավի ու վշտի աղոթքները, այժմ օդը լցրեցին հրաշալի փառաբանությամբ, քանի որ Հիսուս Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին, կանգնեց նրանց առաջ, որպես Հարության առաջին պտուղը, ապացույցը, որ մահը պարզապես սկիզբն է մի նոր ու հրաշալի գոյության» (“Sunday Will Come,” 30):

  • Իմանալը, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, ինչպե՞ս կօգնի մեզ, երբ սգում ենք սիրված մարդու մահվան պատճառով: (Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, այս երկրի վրա ապրած յուրաքանչյուր մարդ հարություն կառնի [տես Ա Կորնթացիս 15.20–22]։)

Ամփոփեք Հովհաննես 20.21–23 հատվածները, բացատրելով, որ երբ Հիսուսը ցույց տվեց Իր աշակերտներին Իր ձեռքերի և կողի վերքերը, Նա հանձնարարեց նրանց կատարել Իր գործը և ասաց նրանց. «Առէք Սուրբ Հոգին» (հատված 22):

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 20.24–25 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե որ Առաքյալը ներկա չէր այդ սուրբ առիթին:

  • Ո՞ր Առաքյալը ներկա չէր, երբ մյուս աշակերտները տեսան հարություն առած Տիրոջը:

  • Ըստ 25-րդ հատվածի, ի՞նչ ասաց Թոմասը, ի՞նչ էր նրան հարկավոր հավատալու համար:

  • Այս հատվածում գրված Թովմասի արձագանքն ինչո՞վ է տարբերվում Հովհաննեսի արձագանքից, երբ նա տեսավ դատարկ գերեզմանը, ինչպես գրված է Հովհաննես 20.8 հատվածում:

  • Ձեր կարծիքով, Թովմասի համար ինչո՞ւ էր դժվար հավատալ:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 20.26–29 հատվածները: Խնդրեք դասարանին տեսնել, թե Թովմասն ինչ զգաց ութ օր հետո այն օրվանից, երբ ասել էր, թե չի հավատում, որ Հիսուսը հարություն է առել:

video iconՈւսանողների ընթերցանության փոխարեն կարող եք ցուցադրել Blessed Are They That Have Not Seen, and Yet Have Believed (2:29) տեսանյութը՝ The Life of Jesus Christ Bible Videos շարքից, որպեսզի ուսանողները պատկերացնեն Թովմասի ապրումները, ինչպես գրված է այս հատվածներում: Այս տեսանյութն առկա է LDS.org կայքում:

  • Երբ Հիսուսը թույլ տվեց Թովմասին դիպչել Իր ձեռքերին և կողին, ի՞նչ ընտրություն Նա առաջարկեց Թովմասին: (Եղեք հավատացող։)

  • Ըստ 29-րդ հատվածի, Հիսուսն ի՞նչ էր ուզում, որ Թովմասը հասկանար:

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Փրկչի ուսուցանումից: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Մենք կօրհնվենք, եթե հավատանք Հիսուս Քրիստոսին, նույնիսկ երբ չենք կարող տեսնել Նրան:)

handout iconՈւսանողներին բաժանեք երկու-երեք հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ հարցերը պարունակող օժանդակ նյութը:

handout, Choose to Believe

Մենք կօրհնվենք, եթե հավատանք Հիսուս Քրիստոսին, նույնիսկ երբ չենք կարող տեսնել Նրան

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար. Դաս 79

  1. Ինչո՞ւ եք ընտրում հավատալ Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե չեք տեսել Նրան ձեր մահկանացու աչքերով:

  2. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ցույց տանք, որ նախընտրում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին:

  3. Ինչպե՞ս եք դուք օրհնվել, ընտրելով հավատալ Հիսուս Քրիստոսին:

Հրավիրեք յուրաքանչյուր խմբին միասին քննարկել երեք հարց և գրել պատասխանները օժանդակ նյութի մեջ կամ սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Բացատրեք, որ թեև Հիսուսն ուսուցանեց, որ մենք կօրհնվենք, եթե հավատանք Իրեն, նույնիսկ երբ չենք կարող տեսնել Նրան, Նա վկայություն է բերում, որպես հիմք մեր հավատքի համար:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 20.30–31 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ տեսնելով թե ինչու Հովհաննեսը գրի առավ այս իրադարձությունները:

  • Ինչո՞ւ Հովհաննեսը գրի առավ այս իրադարձությունները: (Կարող եք բացատրել, որ կյանք բառը [հատված 31-ում] վերաբերում է հավերժական կյանքին։)

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել 31 հատվածից առաքյալների և մարգարեների վկայությունների մասին: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Առաքյալներն ու մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի մենք հավատանք, որ Նա է Աստծո Որդին: Հավատալով Հիսուս Քրիստոսի մասին Առաքյալների ու մարգարեների տված վկայությանը, մենք կարող ենք հավերժական կյանք ունենալ: Այս հավատալիքը նշանակում է, որ պետք է ձգտել պահել Նրա պատվիրանները և հավատարիմ ապրել այդ վկայությանը։)

  • Ինչպե՞ս են առաքյալների և մարգարեների վկայություններն ամրացրել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը:

Եզրափակեք կիսվելով Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ: Քաջալերեք ուսանողներին կիրառել Հովհաննես 20 գլխում բացահայտած ճշմարտությունները, որոշելով, թե ինչպես են իրենք ցույց տալու իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 20.11–18: Հարություն առած Քրիստոսի առաջին վկայությունը

Առաջին Նախագահության Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը բացատրել է, որ առաջին անձը, ում Հիսուսը հայտնվել է որպես հարություն առած էակ, շատ կարևոր է.

«Ոչ մի կին չպետք է կասկած ունենա, թե որքան է Փրկիչն արժեքավորում կանանց: Սգացող Մարիամ Մագդաղենացին առաջինն էր այցելել գերեզմանը Խաչելությունից հետո, և երբ նա տեսավ, որ քարը հեռու է գլորած և գերեզմանը դատարկ է, նա վազեց ասելու այդ մասին Պետրոսին ու Հովհաննեսին: Երկու Առաքյալները եկան տեսնելու և ապա սգալով հետ գնացին: Բայց Մարիամը մնաց: Նա կանգնած էր խաչի մոտ [տես Մատթեոս 27.56, Մարկոս 15.40, Հովհաննես 19.25]: Նա ներկա էր թաղման ժամանակ [տես Մատթեոս 27.61, Մարկոս 15.47]: Եվ այժմ, նա կանգնած արտասվում էր դատարկ գերեզմանի մոտ [տես Հովհաննես 20.11]: Այնտեղ նա պատվի առժանացավ՝ լինելու առաջին մահկանացուն, ով տեսավ հարություն առած Տիրոջը» (“Woman, Why Weepest Thou?” Ensign, Nov. 1996, 54)։

Հովհաննես 20.16–20: «Եւ աշակերտներն ուրախացան՝ երբոր Տիրոջը տեսան»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը նկարագրել է Հիսուս Քրիստոսի աշակերտների հուսահատությունը՝ Նրա խաչվելու ուրբաթ օրը: Ապա նա ավելացրել է.

«Հուսահատությունը երկար չտևեց, քանի որ կիրակի օրը հարություն առած Տերը քանդեց մահվան կապանքները: Նա վեր ելավ գերեզմանից և հայտնվեց փառքով ու հաղթական որպես ողջ մարդկության Փրկիչ: …

Մեզանից յուրաքանչյուրը կունենա իր Ուրբաթները՝ այպիսի օրեր, երբ կթվա, թե տիեզերքն անգամ քանդվում է մասերի և մեզ են շրջապատում մեր աշխարհից մնացած բեկորները: Մենք բոլորս կունենանք այդպիսի կոտրված պահեր, երբ կթվա, թե այլևս երբեք ոտքի չենք կանգնի: Մենք բոլորս կունենանք մեր Ուրբաթները:

Սակայն ես վկայում եմ ձեզ այն Մեկի անունով, ով հաղթեց մահը, Կիրակին կգա: Մեր վշտի մշուշում, Կիրակին կգա:

Անկախ հուսահատությունից, անկախ կսկիծից, Կիրակին կգա: Այս կյանքում, թե՝ հաջորդ, Կիրակին կգա:

Ես վկայում եմ ձեզ, որ Հարությունն առասպել չէ: Մենք ունենք այն մարդկանց անձնական վկայությունները, ովքեր տեսել են Նրան: Հազարավոր մարդիկ՝ Հին և Նոր աշխարհներում, տեսել են հարություն առած Փրկչին: Նրանք շոշափել են Նրա ձեռքերի, ոտքերի և կողի վերքերը: Նրանք անզուսպ ուրախության արցունքներ են թափել, գրկախառնվելով Նրա հետ» (“Sunday Will Come,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 30):

Հովհաննես 20.22: «փչեց նորանց վերայ»

Նախագահ Հարոլդ Բ. Լին այս արտահայտության վերաբերյալ ասել է հետևյալը.

«Եվ սա ասելով փչեց նորանց վրայ եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին» (Հովհաննես 20.22) ինչն, ամենայն հավանականությամբ, հաստատում էր և հանձնարարություն՝ ստանալու Սուրբ Հոգին, կամ Հոգու մկրտությունը ձեռնադրմամբ, քանի որ դա էր ընթացակարգը, որին հետևեցին դրանից հետո Նրա աշակերտները» (in Conference Report, Apr. 1955, 18):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին նմանապես ասել է, որ «փչեց նորանց վերայ» արտահայտությունը … հավանաբար նշանակում է, որ Նա դրել է Իր ձեռքերը նրանց վրա, երբ արտաբերել է այս հրամանը. «Ստացիր Սուրբ Հոգին»: Երեց Մակքոնկին շարունակում է ուսուցանել, որ այս իրադարձությունը ցույց է տալիս տարբերությունը ՝ Սուրբ Հոգու պարգևը շնորհելու և այդ պարգևը փաստացի վայելելու միջև. «Նրանք այսպիսով ստացան, բայց ոչ թե այդ պահին փաստացի վայելեցին, Սուրբ Հոգու պարգևը: … Սուրբ Հոգու պարգևը իրավունք է, հավատարմության հիմքերով, ստանալու Աստվածագլխի այս անդամի մշտական ընկերակցությունը, և այս պարգևը շնորհվում է ձեռնադրմամբ, մկրտությունից հետո: Պարգևն առաջարկում է որոշակի օրհնություններ, որոնք տրվում են, եթե կա լիարժեք համապատասխանություն այն օրենքին, որում ներգրավված եք, ամեն մեկը չի, որ վայելում կամ ունենում է այդ պարգևը, բոլոր այն մարդկանցից, ում այդ պարգևը տրված է: Առաքյալների դեպքում, պարգևի փաստացի վայելքը հետաձգվեց մինչև Պենտեկոստեի օրը: (Գործք 2)»: (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:857):