Դաս 141
Հակոբոս 2
Նախաբան
Հակոբոսը խրախուսել է Սրբերին ձեռք մեկնել հարստահարվածին և ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները չպետք է հարուստին աղքատից գերադասեն: Հակոբոսը նաև ուսուցանել է հավատքի ու գործերի միջև եղած հարաբերության մասին:
Ուսուցման առաջարկներ
Հակոբոս 2.1-13
Հակոբոսն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի հետևորդներին կողմնապահ չլինել հարուստների նկատմամբ
Պատահականորեն ընտրեք ուսանողներից մեկին և նրան հյուրասիրեք ինչ-որ բանով:: Ասացեք դասարանին, որ դուք ինչ-որ պատճառով հյուրասիրեցիք այս ուսանողին, որին ընտրել եք կամայականորեն (օրինակ, քանի որ այդ ուսանողը կրում էր ձեր սիրելի գույնը կամ քանի որ նա ինչ-որ առարկա էր բերել դասարան):
-
Այս ուսանողին կատարած իմ հյուրասիրությունն ինչպիսի՞ զգացումներ առաջացրեց ձեզ մոտ:
-
Ինչո՞ւ են մարդիկ երբեմն կողմնապահություն անում։
Հրավիրեք ուսանողներին մտածել այլ դեպքերի մասին, երբ նրանք նկատել են, որ ինչ-որ մեկի հետ ավելի լավ են վերաբերվում, քան ուրիշների և խորհել, թե ինչպիսի զգացումներ են ունեցել դրա պատճառով:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալՀակոբոս 2.1-4հատվածները: Խնդրեք այդ ուսանողին նաև կարդալ Հակոբոս 2.1-ի ածանոթագրությունը, որը ներառում է հունարենից այլընտրանքային թարգմանություն, ինչպես նաև Հակոբոս 2.1-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչի մասին զգուշացրեց Սրբերին:
-
Հակոբոսն ինչի՞ մասին զգուշացրեց Սրբերին:
Նշեք, որ «աչառու լինել» (Հակոբոս 2.1, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն) նշանակում է կողմնապահություն անել մի մարդու կամ մարդկանց խմբերի նկատմամբ, մինչ մյուսների հետ լավ չվարվել իրենց հանգամանքների կամ առանձնահատկությունների պատճառով:
-
Հակոբոսը կողմնապահության ինչպիսի՞ օրինակով է կիսվել:
-
Մեր օրերում ի՞նչ օրինակներ գիտեք, երբ մարդիկ կողմնապահություն են անում որոշ մարդկանց նկատմամբ` միևնույն ժամանակ վատ վերաբերվելով ուրիշների հանդեպ նրանց հանգամանքների կամ առանձնահատկությունների պատճառով:
Ամփոփեք Հակոբոս 2.5-7 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը զգուշացնում էր Տիրոջ հանդեպ հավատարմության ու պարտավորությունների մեջ երկմտելու կամ տատանվելու մասին: Նա ուսուցանել է նրանց, որ Աստված ընտրել է աղքատներին, որպեսզի նրանք հավատքի մեջ հարուստ լինեն ու լինեն Իր արքայության ժառանգները: Հակոբոսը նաև հիշեցրել է Սրբերին, որ հարուստներն էին, որ ճնշում էին իրենց ու հայհոյում էին Տիրոջը:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբոս 2․8 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ հիշեցրեց Սրբերին անել, որը կհեռացներ կողմնապահությունը:
-
Հակոբոսն ի՞նչ հիշեցրեց Սրբերին անել։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս պատվիրանը համարվում «թագավորական օրէնք»: (Հակոբոս 2.8):
-
Այս հատվածներից ինչպիսի՞ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներն ինչպես են վերաբերվում մարդկանց հետ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է բացահայտեն նման մի սկզբունք. Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդները սիրում են բոլոր մարդկանց` անկախ նրանց հանգամանքներից: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Իր մահկանացու սպասավորման ընթացքում Փրկիչն ինչպե՞ս էր ուրիշներին սիրելու օրինակ հանդիսանում` անկախ նրանց հանգամանքներից:
Խնդրեք ուսանողներին հիշել որևէ մեկին, ով ձգտում է սիրել բոլոր մարդկանց: Հրավիրեք ուսանողներից մի քանիսին դասարանի հետ կիսվել, թե ում մասին մտածեցին և ինչու:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչպես են վարվում ուրիշների հետ: Խրախուսեք նրանց հետևել Փրկիչի օրինակին` փնտրելով ուրիշներին սիրելու հնարավորություններ:
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ բոլոր մարդկանց սիրելու մասին Հակոբոսի ուսմունքները լսելուց հետո նրանք լսում են, ինչպես են մարդիկ ասում , որ դա այդքան էլ կարևոր չէ, եթե մենք կողմնապահ լինենք որոշ մարդկանց նկատմամբ, միաժամանակ լավ չվարվելով ուրիշների հետ: Այս մարդը նաև ասում է, որ ավելի վատ բաներ էլ կարող ենք անել:
-
Ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ նման մտածելակերպի պատճառով:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.9–10 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչու բոլոր մարդկանց չսիրելը, անկախ նրանց հանգամանքներից, հանդիսանում է լուրջ խնդիր:
-
Ինչո՞ւ բոլոր մարդկանց չսիրելը, անկախ նրանց հանգամանքներից, հանդիսանում է լուրջ խնդիր:
-
Ինչպիսի՞ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներում Հակոբոսի ուսմունքներից: (Ուսանողները կարող են տարբեր բառեր կիրառել, սակայն հավաստիացեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․եթե մենք գործենք նույնիսկ մի մեղք, մենք մեղավոր կլինենք Աստծո առաջ):
-
Համաձայն Հակոբոս 2.10 հատվածի` ո՞րն է Աստծո պատվիրաններից նույնիսկ մեկի խախտելու հավերժական հետևանքը: (Մենք կլինենք կարծես «ամեն օրէնքին … պարտական» և դրանով անմաքուր ու հետևաբար չենք կարողանա ապրել Աստծո հետ [ տես նաև 1Նեփի 10.21]):
-
Ի՞նչն է պատճառը, որ մենք դեռ կարող ենք հույս ունենալ, չնայած Աստծո հանդեպ անհնազանդությունը մեզ Նրա հետ ապրելու համար անմաքուր է դարձնում:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը.
«Սակայն ամեն ինչ կորած չէ:
Աստծո շնորհը մեր մեծ և անսահման հույսն է:
Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ, ողորմության ծրագիրը բավարարում է արդարադատության պահանջները [տես Ալմա 42.15], և «առաջ բերում միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն» [Ալմա 34.15]:
Որքան էլ որ մեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կարող են դառնալ [տես Եսայիա 1.18]: Քանի որ մեր սիրելի Փրկիչն «իր անձը ամենի համար փրկանք տվավ» [Ա Տիմոթէոս 2.6], Նրա հավիտենական արքայության մուտքը բաց կլինի մեզ համար [տես Բ Պետրոս 1.11] («Շնորհի պարգևը» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2015, 108):
-
Ի՞նչ պետք է անենք, որ արժանի լինենք մտնել Տիրոջ արքայությունը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
-
Ինչպե՞ս կարող է 10-րդ հատվածում մեր բացահայտած սկզբունքն օգնել մեզ ավելի լիարժեք գնահատել Հիսուս Քրիստոսի Քավությունը:
Ամփոփեք Հակոբոս 2.11-13-րդ հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը տրամադրել է 10-րդ հատվածում ուսուցանած սկզբունքի մի օրինակ: Նա այնուհետև խրախուսել է հավատացյալներին ուրիշների հետ ողորմածությամբ վերաբերվել, քանի որ նրանք, ովքեր ողորմածությամբ չեն վերաբերվի ուրիշների հետ, կդատվեն առանց ողորմածության:
Հակոբոս 2.14-26
Հակոբոսն ուսուցանում է մեր փրկության մեջ հավատքի և գործերի դերի մասին
Հրավիրեք ուսանողներին ենթադրել, որ մի երիտասարդ տղամարդ գիտակցում է, որ ինքը մեղք է գործել: Նա հավատում է Հիսուս Քրիստոսի Քավությանն ու Փրկիչի` իրեն փրկելու կարողությանը: Նա ասում է, որ այն ամենը, ինչ պետք է անի, դա հավատալն է, ու Տերը կների նրան` առանց որևէ ջանք նրանից պահանջելու:
Խնդրեք ուսանողներին խորհել` արդյոք միայն այս երիտասարդ տղամարդու հավատքը բավարար է իր մեղքերից ներում ստանալու համար:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.14 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ հարցրեց Սրբերին հավատքի վերաբերյալ:
-
Հակոբոսն ի՞նչ հարցրեց սրբերին հավատքի վերաբերյալ։
-
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ գործեր նկատի ուներ Հակոբոսը:
Բացատրեք, որ Հակոբոսն ուղղում էր հավատքի մասին սխալ պատկերացումը: Որոշ մարդիկ սխալ էին հասկացել, կարծելով, որ հավատքը պարզապես համոզմունքի բանավոր արտահայտումն է: Հակոբոս 2.14-ի համատեքստում Հակոբոսը գործեր բառն այլ կերպ է օգտագործել, քան Պողոս Առաքյալը: Երբ Պողոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ Մովսեսի օրենքի հետ առնչվող գործերը: Երբ Հակոբոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ բարեպաշտության կամ արդարակեցության գործերը:
Ինչպես հիշատակված է Հակոբոս 2.15–16-ում, Հակոբոսն իր հարցի պատասխանը լուսաբանելու համար համանմանություն կիրառեց 14-րդ հատվածում: Հրավիրեք երկու ուսանողի գալ և կանգնել դասարանի առաջ։ Ուսանողներից մեկին խնդրեք կատարել մուրացկանի դեր, ով սնունդ, հագուստ և ծածկ է խնդրում, որն անհրաժեշտ է նրան գոյատևելու համար: Մյուս ուսանողին հրավիրեք կատարել որևէ մեկի դեր, ով կարող է օգնել մուրացկանին: Հրավիրեք երրորդ ուսանողին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.15-16 հատվածները` մինչ այն երկու ուսանողները ներկայացնում են այդ հատվածներում նկարագրված իրավիճակը:
-
Մուրացկանի դերը կատարող ուսանողին տրված պատասխանում ի՞նչն է սխալ: Մյուս ուսանողի պատասխանը բավարար կլինի՞ մուրացկանին օգնելու համար:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.17–18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ էր ուսուցանում հավատքի մասին:
-
Ձեր կարծիքով, «հավատքը, եթէ գործ չունենայ, ըստ ինքեան մեռած է» (17-րդ հատված) արտահայտությունն ի՞նչ է նշանակում:
-
Ինչպե՞ս է Հակոբոսի` մուրացկանի մասին համանմանությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը:
-
Ըստ 17-րդ հատվածի` Հակոբոսն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքի վերաբերյալ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի հանդեպ ճշմարիտ հավատքը երևում է մեր արդար գործերով: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.19–20 հատվածները: Հավաստիացեք, որ ուսանողը նաև կկարդա Հակոբոսի 2.19-ի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը (Հակոբոս 2.19-ի ա ծանոթագրությունում): Հրավիրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով Հակոբոսի կիրառած օրինակին, որը ցույց էր տալիս, որ Աստծո գոյությանը հավատալը չի նշանակում հավատք ունենալ Աստծո հանդեպ:
-
Հակոբոսն ինչպիսի՞ օրինակ կիրառեց, որպեսզի ցույց տար, որ Աստծո գոյությանը հավատալը չի նշանակում հավատք ունենալ Աստծո հանդեպ:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.
«Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողության: … Միայն գործը չի հանդիսանում հավատք Փրկիչի հանդեպ, սակայն ճշմարիտ սկզբունքներին համաձայն գործելը հավատքի կենտրոնական բաղադրիչն է» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95):
-
Ըստ Երեց Բեդնարի` ի՞նչն է հանդիսանում «հավատքի կենտրոնական բաղադրիչը»:
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը նշանակում է և´ հավատալ Նրան, և´ գործել համաձայն ճշմարիտ սկզբունքների:
Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում քննարկված սյուժեի երիտասարդ տղամարդու մասին:
-
Ինչպե՞ս կարող է այն հասկացողությունը, որ հավատքն ընդգրկում է և´ համոզմունք, և´ գործողություն, օգնել ինչ-որ մեկին, ով ներում է փնտրում իր մեղքերի համար:
Ամփոփեք Հակոբոսի 2.21–26 հատվածները` բացատրելով, որ Հակոբոսը նկարագրել է Աբրահամին ու Ռախաբին, որպես երկու մարդկանց օրինակ, ում հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ երևաց իրենց գործերով: (Խիզախ կին Ռախաբի մասին պատմությունը գտնվում է Յեսուի 2.1-22-ում):
Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի ժամանակահատվածի մասին, երբ նրանք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք են ցուցաբերել իրենց գործերով և ինչպես են օրհնվել այդպես վարվելով: Խրախուսեք ուսանողներին ընդգրկել Փրկիչի մասին իրենց վկայությունը, և ինչպես են նրանք ցուցադրելու այդ համոզմունքն իրենց գործողությունների միջոցով: Հրավիրեք մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց գրածով:
Հրավիրեք ուսանողներին աղոթքով խորհել, թե ինչպես կարող են նրանք ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ` հնազանդվելով Նրան: Խրախուսեք նրանց հետևել իրենց ստացած ցանկացած հուշմանը:
Սուրբ գրության սերտման հատված-Հակոբոս 2.17–18
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել սերտման սուրբ գրության այս հատվածում ուսուցանված ճշմարտությունները, նրանց յուրաքանչյուրին տվեք թղթի մի կտոր: Հրավիրեք նրանց թղթի մի կողմի վրա գրի առնել այս հատվածի բառերը: Այնուհետև խնդրեք նրանց թղթի մյուս կողմում ավարտել հետևյալ նախադասությունը. ես Տիրոջը ցույց կտամ Նրա նկատմամբ իմ հավատքը … Խրախուսեք ուսանողներին օրվա ընթացքում թղթի այդ կտորը պահել իրենց գրպաններում և շարունակաբար լրացնել Տիրոջ հանդեպ իրենց սերը ցույց տալու մտքերի ցանկը: Իրենց ցանկը լրացնելիս կարող են վերանայել սուրբ գրության սերտման հատվածը: Խրախուսեք նրանց թղթի այդ կտորը դնել մի այնպիսի տեղում, որտեղ հաճախ կտեսնեն այն ու կհիշեն իրենց նպատակների մասին: