Գրադարան
Պետրոս Առաքյալի Առաջին Թղթի նախաբանը


Պետրոս Առաքյալի Առաջին Թղթի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Պետրոս Առաքյալի Առաջին Թղթի թեման այն է, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Փրկիչի հետևորդները կարող են հավատարմորեն համբերել ու դիմակայել վշտին ու հալածանքներին: Ա Պետրոսի բոլոր գլուխներում խոսվում է փորձությունների կամ տանջանքների մասին, իսկ Պետրոսն ուսուցանել է, որ փորձությունները համբերությամբ տանելն «ավելի պատուական գտնուի քան … ոսկին» և կօգնի հավատացյալներին գտնել «[իրենց] հոգիների փրկութիւնը» (Ա Պետրոս 1.7, 9): Պետրոսը նաև հիշեցրել է Սրբերին իրենց ինքնության մասին` որպես «ընտիր ազգ, թագավորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ» (Ա Պետրոս 2.9): Ուսումնասիրելով Պետրոսի տված խորհուրդն այս թղթում` ուսանողները կարող են ձեռք բերել հույս, քաջալերանք և ուժ, որը կարող է օգնել նրանց դժվարությունների հանդիպելիս։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Այս թղթի հեղինակը «Պետրոս Յիսուս Քրիստոսի առաքեալն» է (Ա Պետրոս 1.1): «Պետրոսը սկզբում հայտնի էր որպես Շմավոն կամ Սիմոն (Բ Պետրոս 1.1), ձկնորս Բեթսայիդայից, ով իր կնոջ հետ ապրում էր Կափառնայում: … Պետրոսը, իր եղբայր Անդրէասի հետ, կանչվեց որպես Հիսուս Քրիստոսի աշակերտը (Մատթէոս 4.18-22, Մարկոս 1.16-18, Ղուկաս 5.1-11): …

«… Տերն ընտրեց Պետրոսին, որ կրի արքայության բանալիները երկրի վրա (Մատ. 16.13-18): …

«Պետրոսն իր օրերի ավագ Առաքյալն էր» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Պետրոս», scriptures.lds.org):

Պետրոսի գրվածքները ցույց են տալիս նրա աճը հասարակ ձկնորսից մինչև հզոր Առաքյալ:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պետրոսը հավանաբար իր առաջին թուղթը գրել է Մ.Թ. 62-64թվականներին: Նա հավանաբար այս խորհրդանշական հղումը գրել է «Բաբիլոնից» (Ա Պետրոս 5.13) Հռոմին:

Ընդհանրապես ընդունված է, որ Պետրոսը մահացել է հռոմեացի կայսր Ներոնի իշխանության օրոք , հավանաբար Մ.Թ. 64 թվին, երբ Ներոնը սկսեց հալածել քրիստոնյաներին (տես Bible Dictionary, “Peter, Epistles of”):

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Պետրոսն այս թուղթն ուղղել է Եկեղեցու այն անդամներին, ովքեր ապրում էին Փոքր Ասիայի հինգ հռոմեական գավառներում, որոնք տեղակայված են այժմյան Թուրքիայի տարածքում (տես Ա Պետրոս 1.1): Պետրոսն իր կարդացողներին համարում էր Աստծո «ընտրեալներ» (Ա Պետրոս 1.2): Նա գրում էր սրբերին «[իրենց] հավատքի փորձի» (Ա Պետրոս 1.7) ժամանակ ամրացնելու և քաջալերելու և իրենց ապագա «բորբոքուած նեղությանը» (Ա Պետրոս 4.12) նախապատրաստելու համար: Պետրոսի ուղերձը նաև ուսուցանեց նրանց` ինչպես դիմակայել հալածանքներին (տես Ա Պետրոս 2.19-23, 3.14-15, 4.13):

Պետրոսի խորհուրդը ճիշտ ժամանակին էր, քանի որ Եկեղեցու անդամները մուտք էին գործելու մի սաստիկ հալածանքի շրջան: Մինչև Մ.Թ. 64թիվը, երբ Պետրոսը գրեց այս թուղթը, Հռոմեական կառավարությունն հիմնականում հանդուրժում էր քրիստոնեությունը: Այդ տարվա հուլիս ամսին հրդեհը կործանեց Հռոմի մեծ մասը, և լուրեր էին պտտվում, որ Ներոն կայսրն ինքն էր հրամայել հրդեհել քաղաքը: Փորձելով հեռացնել այդ աղետի մեղադրանքը` որոշ ականավոր հռոմեացիներ հրդեհը սկսելու համար մեղադրեցին քրիստոնյաներին: Սա ողջ Հռոմեական կայսրությունում քրիստոնյաներին սաստիկ հալածելու պատճառ դարձավ: Պետրոսը նշել է, որ երբ Սրբերն «ինչպէս Քրիստոնեայ չարչարուին» (Ա Պետրոս 4.16), նրանք կարող են ուրախ լինել` իմանալով, որ գնում են Հիսուս Քրիստոսի հետքերով (տես Ա Պետրոս 2.19-23, 3.15-18, 4.12-19):

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Իր ժամանակի Սրբերին, ովքեր գտնվում են չարչարանքների ու հալածանքների մեջ, Պետրոսը հորդորեց միմյանց նկատմամբ սիրով ու քնքշությամբ լցվել (տես Ա Պետրոս 1.22, 3.8-9): Ինչպես նաև Ա Պետրոս 5 գլխում մենք կարդում ենք, որ Պետրոսը բացատրում էր, թե Եկեղեցու ղեկավարներն ինչպես պետք է զորացնեն իրենց համայնքները:

Այս թուղթը պարունակում է գուցե ամենահստակ աստվածաշնչյան հղումները հոգևոր աշխարհի և փրկության աշխատանքի մասին, որը տեղի է ունենում այնտեղ: Պետրոսը համառոտ կերպով նշել է, որ Հիսուս Քրիստոսն այցելել է հոգևոր աշխարհ` քարոզելու անհնազանդ հոգիներին, ովքեր ապրել են Նոյի ժամանակ (տես Ա Պետրոս 3.18-20): Նա ավելացրել է, որ ավետարանը քարոզվել է մահացածներին` նրանց հնարավորություն տալով դատվել ողջերի հետ հավասար պայմաններում (տես Ա Պետրոս 4.5-6): Մեր տնտեսության մեջ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում էր Ա Պետրոս 3.18-20 և Ա Պետրոս 4.6 հատվածների մասին, երբ նա հոգևոր աշխարհի վարդապետությունների մասին հստակեցնող հայտնություն ստացավ (տես ՎևՈւ 138):

Համառոտ շարադրանք

Ա Պետրոս 1.1-2.10 Պետրոսը գրում է, ելնելով Սրբերի կարիքներից, որպեսզի նրանք հոգեպես աճեն հավերժական պարգևներ ստանալու համար: Փրկության խոստումը հնարավոր է դարձվում Հիսուս Քրիստոսի թանկագին արյան շնորհիվ: Սրբերն «ընտիր ազգ են, թագավորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ» (Ա Պետրոս 2.9), որ ստացել են Աստծո ողորմածությունը:

Ա Պետրոս 2.11-3.12 Հիսուս Քրիստոսի հետևորդները ձգտում են ակնածանք տածել բոլոր մարդկանց նկատմամբ ու ենթարկվել քաղաքական իշխանություններին ու օրենքներին: Պետրոսն իր խոսքն ուղղում է Սրբերի հատուկ խմբերի` ազատ քաղաքացիների, սպասավորների, կանանց ու ամուսինների:

Ա Պետրոս 3.13-5.14 Երբ հալածանքները տանջեն Սրբերին, նրանք պետք է հիշեն Հիսուս Քրիստոսի օրինակը, ով տանջվեց ու այնուհետև վեհացում ստացավ: Հիսուս Քրիստոսը քարոզեց ավետարանը մահացածներին, որպեսզի նրանք արդար դատվեն: Եկեղեցու ղեկավարները հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին` Աստծո հոտի մասին հոգ տանելիս: Սրբերը պետք է խոնարհեցնեն իրենց և իրենց հոգսերը դնեն Աստծո վրա: