Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Բ Կորնթացիս 8–Եփեսացիս 1 (Մաս 24)


Տնային ուսումնասիրության դաս

Բ Կորնթացիս 8Եփեսացիս 1 (Մաս 24)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Բ Կորնթացիս 8Եփեսացիս 1 (մաս 24)-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Բ Կորնթացիս 8–9)

Այս դասի ընթացքում ուսանողները սովորեցին, որ երբ մենք ընկալենք այն ամենը, ինչ Փրկիչը տվել է մեզ, մենք ավելի հոժարակամ կլինենք օգտակարլինել ուրիշներին։ Ուսանողները նաև սովորեցին, որ Աստված ցանկանում է, որ մենք հոժարակամ նվիրենք նույնիսկ այն ժամանակ, երբ ոչինչ չունենք տալու։ Բացի այդ ուսանողները սովորեցին, որ երբ մենք կարիքավորներին տալիս ենք ուրախ սրտով, Աստված առատաձեռնորեն կօրհնի մեզ և Աստծո առատաձեռն օհնությունների ճանաչումը կօգնի մեզ երախտագիտություն զգալ Նրա հանդեպ։

Օր 2 (Բ Կորնթացիս 10–13)

Հոգևոր բարօրության վերաբերյալ Պողոսի ուսմունքներից ուսանողները սովորեցին, որ երբ մենք վերահսկում ենք մեր մտքերը և հնազանդվում Հիսուս Քրիստոսին, մենք ավելի հաջողակ կլինենք սատանայի դեմ պայքարում։ Իր մարմնի խայթի վերաբերյալ Պողոսի ուսմունքներից ուսանողները սովորեցին, որ Տերը թույլ կտա, որ մենք թուլություններ ու փորձություններ ունենանք, որպեսզի սովորենք խոնարհվել։ Հիսուս Քրիստոսի շնորհը բավարար է մեր թուլություններում մեզ զորացնելու համար, և Տերը միշտ չէ, որ հեռացնում է մեր դժվարությունները, բայց Նա կզորացնի մեզ, որպեսզի հավատարմությամբ տանենք դրանք։

Օր 3 (Գաղատացիս)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Գաղատացիս գրքի Պողոսի ուսմունքները, նրանք սովորեցին, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ վարդապետությունը հայտնում է Իր մարգարեներին։ Ուսանողները նաև սովորեցին, որ բոլոր նրանք, ովքեր հավատ գործադրեն առ Հիսուս Քրիստոսը և մտնեն ավետարանի ուխտի մեջ, կդառնան մեկ Քրիստոսում և կդառնան ժառանգներն Աստծո։ Նրանք հասկացան, որ երբ մենք քայլենք Հոգով, կհաղթահարենք մարմնի գայթակղությունները, և եթե մենք ջանասեր ենք բարիք գործելով, մենք կքաղենք մեր արարքների օրհնությունները։

Օր 4 (Եփեսացիս 1)

Եփեսացիներին ուղղված Պողոսի ուսմունքների առաջին գլխից ուսանողները սովորեցին, որ Աստծո զավակները նախասահմանվել են ավետարանի օրհնությունները ստանալու համար։ Նրանք նաև սովորեցին, որ ժամանակների լրության տնտեսության ժամանակ նախկին տնտեսությունների բոլոր բաները կվերականգնվեն, և մենք հայտնության ոգու շնորհիվ կճանաչենք Երկնային Հորը։

Նախաբան

Պողոս Առաքյալը հորդորեց գաղատացի Սրբերին վերականգնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատը և ապավինել, որ փրկությունը հասանելի է միայն Նրա միջոցով, այլ ոչ թե Մովսեսի օրենքին հնազանդվելով։

Ուսուցման առաջարկներ

Գաղատացիս 5

Պողոսը հորդորում է գաղատացի Սրբերին վերականգնել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատը

drawing, tug-of-war

Գրատախտակին նկարեք երկու խմբերի միջև պարանը ձգելու խաղը։

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում երկու խմբերի միջև պարանը ձգելու խաղը։ Ինչպե՞ս են թիմերը հաղթում մեկը մյուսին։

  • Մեր կյանքն ինչպե՞ս է նման երկու խմբերի միջև պարանը ձգելու խաղին։

Եթե ուսանողները չնշեն դա, ապա ընդգծեք, որ մեր կյանքը ինչ-որ առումով նման է երկու խմբերի միջև պարանը ձգելու խաղին, երբ մենք պայքարում ենք գայթակղության դեմ։ Հրավիրեք ուսանողներին Գաղատացիս 5 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնց օգնությամբ նրանք կիմանան, թե ինչպես պայքարել գայթակղության դեմ։

Հիշեցրեք ուսանողներին, որ հրեա քրիստոնյաները մոլորության մեջ գցեցին գաղատացի Սրբերին՝ ուսուցանելով նրանց, որ փրկվելու համար նրանք պետք է ապրեն Մովսեսի օրենքով և թլպատվեն։ Պողոս Առաքյալը Մովսեսի օրենքի այդ կեղծ ուսմունքները նկարագրեց որպես «ծառայության լուծ» (Գաղատացիս 5․1

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․1 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Պողոսի խոսքերի, ո՞վ է ազատություն բերում ծառայության այդ լծից։

  • Ո՞վ է ազատություն բերում ծառայության այդ լծից։

Ամփոփեք Գաղատացիս 5․2–15 հատվածները և բացատրեք, որ Պողոսը նախատում է Գաղատացի սրբերին, որ այդքան հեշտությամբ հետ քաշվեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի ազատությունից և դրա փոխարեն հետ են վերադառնում դեպի Մովսեսի օրենքը ։ Այնուհետև նա պարզաբանում է, որ չնայած Քրիստոսի հետևորդները ազատվել են Մովսեսի օրենքի ծառայությունից, դա չի նշանակում, որ նրանք ազատ են մեղքին անձնատուր լինել։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․16–17 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել Պողոսի նկարագրած երկու մրցակցող ուժերին։

  • Որո՞նք են Պողոսի նկարագրած երկու մրցակցող ուժերը։

Գրատախտակին գծեք երկու սյունակ պարունակող աղյուսակ՝ ուղղահայաց գիծ տանելով նկարված պարանի մեջտեղից։ Գրեք՝ Քայլել Հոգով արտահայտությունը մի սյունակի վերևում և Կատարել մարմնի ցանկությունները՝ մյուս սյունակի վերևում։

  • Ի՞նչ է նշանակում «քայլել Հոգով»։ (Գաղատացիս 5․16) (Ապրել արժանի և հետևել Սուրբ Հոգուն։)

  • Ինչի՞ն է վերաբերում «մարմնի ցանկությունները» (Գաղատացիս 5․16) արտահայտությունը։ (Մեղք գործելու գայթակղությանը։)

  • Ինչպե՞ս են դրանք համարվում մրցակցող ուժեր։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Գաղատացիս 5․16 հատվածից այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել մարմնի գայթակղությունները։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Երբ մենք քայլենք Հոգով, կհաղթահարենք մարմնի գայթակղությունները։ Գրեք այդ սկզբունքը գրատախտակին։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Մելվին Ջ․ Բալլարդի հետևյալ հայտարարությունը․ Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն հարցի վրա, որը Երեց Բալլարդը հղել է մեզ։

Երեց Մելվին Ջ. Բալլարդ

«Մեզ գերի վերցնելու մեր հոգիների թշնամու բոլոր հարձակումները կլինեն մարմնի միջոցով։ … Մեզ վրա կատարված նրա գրոհները կլինեն մարմնի ցանկությունների, հակումների ու փառասիրության միջոցով։ Այդ պայքարում մեզ օգնելու համար ողջ անհրաժեշտ օգնությունը վրա է հասնում այն հոգու միջոցով, որն ապրում է այդ նույն մարմնում։ Այսպիսով, այդ երկու զորավոր ուժերը գործում են մեր մեջ այդ երկու ուղիների միջոցով։

Ինչպե՞ս է պայքարն ընթանում ձեզ համար։ … Դա շատ կարևոր հարց է։ Ամենամեծ ընդհարումը, որ տղամարդիկ կամ կանայք երբևէ կունենան (կարևոր չէ նրանց թշնամիների թիվը) կլինի սեփական անձի դեմ մղած պայքարը» (“Struggle for the Soul,” New Era, Mar. 1984, 35)։

Խնդրեք ուսանողներին խորհել, թե պարանի որ կողմում են իրենք գտնվում և որ ուժն է հաղթում իրենց կյանքում։

Դասարանի անդամերին բաժանեք երկու կամ երեք հոգանոց խմբերի։ Խմբերի կեսին հանձնարարեք միասին բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․19–21 հատվածները և փնտրել «մարմնի ցանկությունները [կատարելու]» հետևանքները։ Մյուս կեսին հանձնարարեք միասին բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․22–23 հատվածները և փնտրել Հոգով քայլելու հետևանքները։ Երբ ավարտեն ընթերցանությունը, յուրաքանչյուր խմբից մեկին հանձնարարեք գրատախտակի համապատասխան սյունակում թվարկել իրենց գտած պատասխաններից մեկը։ Հորդորեք նրանց շարունակել նույն կերպ և թվարկել իրենց պատասխանները, մինչև որ աղյուսակում արտացոլվեն Պողոսի խոսքերը։ Կարող եք ձեզ հետ բերել բառարան և հորդորել ուսանողներին փնտրել դժվար հասկանալի բառերը։

  • Ըստ Գաղատացիս 5․21-ի և Պողոսի ուսմունքների, ի՞նչ կպատահի այն մարդկանց հետ, ովքեր տրվում են «մարմնի գործերին»։ (Գաղատացիս 5․19)

  • Ըստ Գաղատացիս 5․22–23 հատվածների, ի՞նչ պտուղներ կամ հետևանքներ են ցույց տալիս, որ մարդը քայլում է Հոգով։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ ճշմարտությունը. Հոգու պտուղներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն և զսպվածություն: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում։)

Անդրադարձեք աղյուսակի այն կեսին, որտեղ Հոգու պտուղներն են թվարկված։

  • Ինչո՞ւ արժե այդ օրհնություններն ունենալ։

Աղյուսակի ներքևում մի մեծ սլաք գծեք այն ուղղությամբ, որտեղ մարմնի ցանկություններն են թվարկված։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ այս փոխաբերական պարանըձգելու խաղի ժամանակ, մենք թույլ ենք տալիս մոտենալ մարմնի ցանկություններին։

  • Ի՞նչ է պատահում Հոգու պտուղներին, երբ մենք տրվում ենք մարմնի ցանկություններին։ (Մենք սկսում ենք կորցնել Հոգու պտուղները։)

Ջնջեք սլաքը և մեկ ուրիշը նկարեք, որը կմատնանշի Հոգու պտուղների ուղղությունը։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ այժմ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։

  • Ի՞նչ է պատահում մարմնի գործերին, երբ մենք քայլում ենք Հոգով։ (Դրանք դադարում են մեր կյանքի մասը լինելուց։)

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե երբ են նրանք ունեցել կամ զգացել Հոգու այդ պտուղները։ Խնդրեք նրանց նաև գրի առնել, թե այդ ժամանակ ինչ էին անում Հոգով քայլելու համար։ Երբ ավարտեն, հրավիրեք մի քանիսին կիսվել իրենց գրածով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գաղատացիս 5․24–25 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսի աշակերտներն ինչ են փորձում անել մարմնի ցանկությունների հետ։

  • Հիսուս Քրիստոսի աշակերտներն ի՞նչ են փորձում անել մարմնի ցանկությունների հետ։ (Խաչել կամ վերացնել դրանք իրենց կյանքից։)

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կանեն, որպեսզի ավելի լիարժեք քայլեն Հոգով։ Խրախուսեք նրանց գործել համաձայն իրենց ստացած հուշումների, որպեսզի նրանք կարողանան վայելել Հոգու պտուղները։

Հաջորդ Մասը (Եփեսացիս 2Փիլիպպեցիս 4)

Ուսանողներին հորդորեք մտածել աշխարհի փոփոխվող արժեքների, օրենքների և կարծիքների շուրջ։ Ինչպե՞ս կարող ենք իմանալ ճիշտն ու սխալը այս անընդհատ փոփոխվող աշխարհում։ Պողոս Առաքյալը խորհուրդ է տվել ու օգնել է Սրբերին հասկանալ այն, ինչ Տերը տվել է մեզ, որպեսզի հավաստիանա, որ մենք չենք շեղվում աշխարհի կեղծ փիլիսոփայություններից։ Նաև բացատրեք, որ երբ հաջորդ շաբաթ նրանք շարունակեն ուսումնասիրել Պողոսի գրվածքները, նրանք կգտնեն հետևյալ հարցերի պատասխանները․ Ինչպե՞ս պետք է երեխաները վերաբերվեն իրենց ծնողներին։ Ի՞նչ է Պողոսը նկատի ունեցել «հանգցնել ամբարիշտների բոլոր կրակոտ նետերը» արտահայտությամբ (Եփեսացիս 6․16