Դաս 41
Մարկոս 10
Նախաբան
Իր մահկանացու կյանքի ծառայության վերջում Փրկիչը ծառայեց Փերեայում գտնվող մարդկանց: Այնտեղ գտնվելիս Նա ուսուցանեց ամուսնության վարդապետությունը և հրավիրեց փոքր երեխաներին Իր մոտ գալ: Նա երիտասարդ հարուստ կառավարչին հրավիրեց ամեն ինչ բաժանել աղքատներին և հետևել Իրեն: Երբ Փրկիչը հեռացավ Փերեայից և վերջին անգամ Իր մահկանացու կյանքում ճամփա ընկավ դեպի Երուսաղեմ, Նա կանխագուշակեց Իր մահը և Հարությունը և խորհուրդ տվեց Իր Առաքյալներին ծառայել ուրիշներին: Երիքովում Նա նաև բուժեց մի կույր մարդու:
Ուսուցման առաջարկներ
Մարկոս 10.1-16
Հիսուսն ուսուցանում է ամուսնության վարդապետությունը և հրավիրում փոքր երեխաներին գալ Իր մոտ
Ցուցադրեք ուսանողներին փոքր երեխաների մի քանի նկար:
-
Ձեր կրտսեր եղբայրների, քույրերի կամ ձեր ճանաչած փոքր երեխաների ո՞ր առանձնահատկություններն ու հատկանիշներն են հիացնում ձեզ: (Գրատախտակին թվարկեք ուսանողների պատասխանները:)
Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 10 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել մի ճշմարտություն, որն ուսուցանում է մեզ, թե մենք ինչու պիտի նմանվենք փոքր երեխաների:
Բացատրեք, որ Փրկիչն Իր մահկանացու կյանքի ծառայության ավարտին հեռացավ Գալիլեայից և գնաց Փերեա կոչվող վայրը: (Հրավիրեք ուսանողներին գտնել Փերեան «Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքը մի հայացքով» թերթիկի վրա [տես դաս 5] կամ Աստվածաշնչի քարտեզներ, հմր. 11, «Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակներում»:) Ամփոփեք Մարկոսի 10․1-12 հատվածները` բացատրելով, որ Փերեայում գտնվելիս Փրկիչը մարդկանց ուսուցանեց ամուսնության կարևորության մասին։
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 10.13-14 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` փնտրելով, թե ինչ պատահեց, մինչ Փրկիչը Փերեայում էր:
-
Աշակերտներն ինչպես արձագանքեցին, երբ մարդիկ փոքր երեխաներին բերեցին Փրկիչի մոտ: (Բացատրեք, որ սաստում էին բառը հատված 13-ում ցույց է տալիս, որ աշակերտներն ասացին մարդկանց, թե նրանք սխալ էին գործել` իրենց երեխաներին բերելով Փրկիչի մոտ:)
-
Փրկիչն ինչպե՞ս պատասխանեց աշակերտներին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոս 10.15-16-ը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Փրկիչն ի՞նչ պատասխանեց Իր աշակերտներին, երբ փոքր երեխաները եկան նրա մոտ: Բացատրեք, որ «Աստուծոյ արքայութիւնը» արտահայտությունը հատված 15-ում վերաբերում է ավետարանն ընդունելուն:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ընդունել ավետարանը «ինչպէս երեխայ»: (հատված 15): (Գրատախտակին գրեք ուսանողների պատասխանները և համեմատեք դրանք արդեն թվարկված պատասխանների հետ:)
-
Այս հատվածներից ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ի՞նչ տեղի կունենա, երբ մենք ընդունենք ավետարանն` ինչպես փոքր երեխաներ: (Ուսանողները կարող են առանձնացնել տարատեսակ ճշմարտություններ, սակայն համոզվեք, որ պարզ է, որ եթե մենք ընդունենք ավետարանն` ինչպես փոքր երեխաներ, մենք կպատրաստվենք մտնելու Աստծո արքայությունը:)
-
Ձեր կարծիքով, ավետարանի ընդունումն որպես փոքր երեխաներ, ինչպե՞ս կպատրաստի մեզ մտնելու Աստծո արքայություն: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այդ հարցին, կարող եք առաջարկել նրանց կարդալ Մոսիայի 3.19 հատվածը։)
Մարկոսի 10.17-34
Փրկիչը հորդորում է երիտասարդ հարուստ կառավարչին վաճառել իր ունեցվածքը և հետևել Իրեն:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 10.17-20 հատվածները և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի ունեցավ երբ Փրկիչն օրհնեց փոքր երեխաներին:
-
Ինչպե՞ս կնկարագրեիք այն մարդուն, ով եկել էր դեպի Քրիստոսը: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ հարցրեց մարդը Փրկիչին: Ինչպե՞ս պատասխանեց Հիսուսը:
Բացատրեք, որ Մատթեոսի 19 գլուխը նաև ընդգրկում է այս մարդու պատմությունը, ով եկել էր դեպի Փրկիչը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 19.20 հատվածը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե մարդն ինչպես արձագանքեց, երբ Փրկիչը թվարկեց Իր պատվիրաններից մի քանիսը:
-
Հաստատելով, որ ինքը պահել է բոլոր պատվիրանները, երիտասարդը ի՞նչ հարց տվեց Փրկիչին: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն երիտասարդ տղամարդու պատասխանը։)
Գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Էլ ի՞նչ բանով եմ պակաս:
Հրավիրեք ուսանողներին կարդալ Մարկոս 10.21 հատվածը` փնտրելով, թե Փրկիչն ինչպե՞ս պատասխանեց երիտասարդ մարդուն:
-
Ըստ Փրկիչի, երիտասարդ մարդը դեռևս ինչի՞ պակաս ուներ:
Ուշադրություն հրավիրեք հատված 21-ում «Հիսուսը նորան մտիկ տուաւ` նորան սիրեց» արտահայտության վրա: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունը իրենց սուրբ գրություններում։
-
Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր իմանալ, որ Հիսուսը սիրեց այս երիտասարդ տղամարդուն, նախքան կասեր, թե նա ինչի՞ պակաս ուներ:
-
Մենք ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս պատմությունից: (Ուսանողները կարող են նշել մի շարք սկզբունքներ, ներառյալ հետևյալը. Քանի որ Տերը սիրում է մեզ, Նա կօգնի մեզ իմանալ, թե մեզ ինչ է պակասում` Նրան հետևելու մեր ջանքերում: Եթե մենք խնդրենք Տիրոջը, Նա կուսուցանի մեզ, թե ինչ պիտի անենք, որպեսզի ժառանգենք հավերժական կյանքը:)
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մարկոսի 10.22 հատվածը, գտնելով, թե երիտասարդ տղամարդն ինչպես արձագանքեց, երբ Փրկիչը խորհուրդ տվեց նրան վաճառել իր ունեցվածքը:
-
Ինչպե՞ս արձագանքեց երիտասարդ տղամարդը:
-
Համաձայն հատված 22-ի, ինչո՞ւ նա այդպես արձագանքեց։
Նկատեք, որ հնարավոր է` մեզ չխնդրեն մեծ հարստություններ թողնել, որպեսզի հետևենք Տիրոջը, սակայն Նա խնդրել է մեզ այլ զոհաբերություններ կատարել` իրեն ծառայելու և Իր պատվիրաններին հնազանդվելու համար:
-
Որո՞նք են Տիրոջ խնդրած այն զոհաբերությունները, որոնք դժվար կլինի կատարել:
-
Ի՞նչ օրհնություններ կկորցնեինք մենք, եթե մեր ընտրությամբ չհետևեինք Տիրոջը բոլոր բաներում:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 10.23-27 հատվածները: Խնդրեք ուսանողին փոխարինել հատված 27-ի համապատասխան մասը Ջոզեֆ Սմիթի Թարգմանության հատվածով` Մարկոս 10.27, ծանոթագրություն ա: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ ուսուցանեց հանուն Իրեն ամեն ինչ թողնելու մասին:
-
Ձեր կարծիքով, նրանց համար, ովքեր հույսը դնում են հարստությունների և այլ աշխարհիկ բաների վրա, ինչո՞ւ է այդքան դժվար մտնել Աստծո արքայությունը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ ամեն բան հնարավոր է նրանց համար, ովքեր ապավինում են Աստծուն:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոս 10.28-31 հատվածները: Խնդրեք ուսանողին փոխարինել հատված 31-ը Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն հատվածով` Մարկոսի 10.31, ծանոթագրություն ա: Դասարանին խնդրեք հետևել, թե Պետրոսն ի՞նչ ասաց այն բանից հետո, երբ Փրկիչն ուսուցանեց, որ մենք պիտի պատրաստ լինենք հրաժարվել ամենից, ինչ Նա է պահանջում մեզանից:
-
Համաձայն 28-րդ հատվածի, ի՞նչ ասաց Պետրոսը:
-
Փրկիչն ի՞նչ խոստացավ նրանց, ովքեր պատրաստ են հրաժարվել ամեն ինչից՝ Իրեն հետևելու համար:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Փրկիչի ուսմունքներից այն մասին, թե մենք ի՞նչ պիտի անենք, որպեսզի ձեռք բերենք հավերժական կյանք։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնում են հետևյալ սկզբունքը. Որպեսզի ձեռք բերենք հավերժական կյանք, մենք պիտի պատրաստ լինենք հրաժարվել այն ամենից, ինչ Տերը պահանջում է մեզանից: Գրատախտակին գրեք այդ սկզբունքը:)
-
Ինչո՞ւ հավերժական կյանքն արժե ցանկացած զոհաբերություն, որ երկրի վրա մեզ կխնդրվի կատարել: (Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ հավերժական կյանքը ներառում է` ապրել Աստծո հավերժական ներկայության մեջ մեր ընտանիքի արդարակյաց անդամների հետ:)
Ամփոփեք Մարկոսի 10.32-34 հատվածները` բացատրելով, որ Երուսաղեմ հասնելուց հետո Տերն ասաց Իր աշակերտներին, որ Իրեն կծաղրեն, կծեծեն, Իր վրա կթքեն և կսպանեն, և որ Ինքը հարություն կառնի երրորդ օրը:
-
Փրկիչն ինչո՞վ է կատարյալ օրինակ ծառայում այն բանի, որ պիտի պատրաստակամ լինենք հրաժարվել այն ամենից, ինչ Աստված է պահանջում:
Վկայեք այս դասին ուսուցանված ճշմարտությունների մասին: Խրախուսեք ուսանողներին աղոթքով խորհել հետևյալ հարցի շուրջ. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս» և հնազանդվել բոլոր հուշումներին, որոնք նրանք կստանան այն զոհաբերությունների վերաբերյալ, որ Տերը կկամենա, որ նրանք կատարեն:
Մարկոս 10.35-52
Փրկիչը կանխագուշակում է Իր մահը և Հարությունը և խորհուրդ տալիս Իր Առաքյալներին ծառայել ուրիշներին
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք հետևյալ թերթիկի մեկական օրինակ և հրավիրեք նրանց ավարտել այն։
Երբ ուսանողները լրացնեն աշխատանքային թերթիկը, մի քանիսին հրավիրեք հաղորդել, թե ինչպես են ավարտել Մարկոսի 10.42–45 հատվածների վրա հիմնված նախադասությունը։ Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պիտի առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Որպեսզի իրապես մեծ լինենք, պիտի հետևենք Փրկիչի օրինակին` ծառայելով ուրիշներին:
Ամփոփեք Մարկոսի 10.46-52 հատվածները` բացատրելով, որ երբ Փրկիչն ու Նրա Առաքյալները Երիքովից գնում էին Երուսաղեմ, մի կույր մարդ Բարտիմեոս անունով ձայն տվեց Փրկիչին, որ բուժի իրեն: Ամբոխը սաստեց Բարտիմեոսին, որ լուռ մնա, բայց նա ավելի բարձր աղաղակեց: Փրկիչը լսեց նրա աղաչանքը, գթաց նրան և բուժեց նրան: (Նշում․ Բարտիմեոսի բուժման հետ կապված այս պատմությունը ավելի մանրամասն կուսուցանվի Ղուկասի 18 գլխին նվիրված դասում:)
-
Ինչպե՞ս է Փրկիչը կատարյալ օրինակ հանդիսանում այն սկզբունքի, որն Ինքն ուսուցանեց ուրիշներին ծառայելու մասին:
Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ Փրկիչն իրոք մեծ է այն եղանակի շնորհիվ, որով Նա ծառայում է Երկնային Հոր զավակներին: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ կարող են անել իրենց շրջապատող մարդկանց ծառայելու և հոգ տանելու համար։ Խրախուսեք նրանց նպատակ դնել, որը կօգնի նրանց ծառայել ուրիշներին: