Գրադարան
Դաս 139. Եբրայեցիս 12-13


Դաս 139

Եբրայեցիս 12-13

Նախաբան

Պողոսը հրեա անդամներին խորհուրդ է տվել վազել աշակերտության մրցավազքը` հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին: Նա նաև բացատրել է Տիրոջ հանդիմանությունը ստանալու օրհնությունները: Պողոսը սրբերին խորհուրդ է տվել կատարել Աստծո կամքը, որպեսզի նրանք կարողանան կատարյալ դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Ծանուցում․ Դաս 140-ը հնարավորություն է տալիս երկու ուսանողների ուսուցանել։ Նախապես ընտրեք երկու ուսանողների և նրանց տրամադրեք դաս 140-ի նշանակված հատվածները, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել։ Խրախուսեք նրանց աղոթքով ուսումնասիրել դասի նյութը և իրենց նախապատրաստման և ուսուցման ընթացքում փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը:

Ուսուցման առաջարկներ

Եբրայեցիս 12

Պողոսը սրբերին խորհուրդ է տալիս հավատքով ու համբերությամբ վազել կյանքի մրցավազքը

նկարել, վազորդ

Գրատախտակի վրա նկարեք վազորդի մի պարզ գծանկար: Խնդրեք դասարանին նկարագրել, թե վազորդն ինչպիսի դժվարությունների առաջ կարող է կանգնել երկար մրցավազքի ընթացքում: (Դուք նաև կարող եք հարցնել` արդյոք դասարանի ուսանողներից որևէ մեկը վազել է երկար մրցավազքում և ինչպիսի դժվարությունների առաջ է կանգնել այդ մրցավազքի ընթացքում):

  • Ի՞նչը կարող է խթանել վազորդին շարունակել վազքը, նույնիսկ, երբ նա հոգնածություն և այլ դժվարություններ է ունենում:

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հետևորդի կյանքը նմանվել հարատև մրցավազքին :

  • Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ` ինչպիսի՞ դժվարությունների առջև կարող ենք կանգնել:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպիսի դժվարությունների առջև են կանգնում (կամ կանգնել են) որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ: Եբրայեցիս 12 գլուխն ուսումնասիրելիս` հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք կարող են օգնել նրանց շարունակել հետևել Հիսուս Քրիստոսին, նույնիսկ երբ դա դժվար է դառնում:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 12.1: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ ասաց Սրբերինանել` աշակերտության մրցավազքը հաջողությամբ անցնելու համար:

  • Պողոսն ինչ ասաց Սրբերին անել ` աշակերտության մրցավազքը հաջողությամբ անցնելու համար:

Հրավիրեք ուսանողներից մեկին կանգնել դասարանի առջև և նրան ուսապարկ տվեք, որպեսզի կրի: Ուսապարկը լցրեք քարերով, այնուհետև խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող է քարերով լցված ուսապարկն ազդել վազորդի վրա:

  • Մեր մեղքերն ինչպե՞ս կարող են նմանվել քարերով լցված ուսապարկին:

Խնդրեք ուսանողին վայր դնել ուսապարկն ու զբաղեցնել իր տեղը:

  • Ի՞նչ է նշանակում համբերությամբ վազել առաքելության մրցավազքը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 12.2-4 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ ասաց Սրբերին անել, որը կօգներ նրանց մի կողմ դնել իրենց մեղքերն ու համբերությամբ դիմակայել հակառակությանը: Բացատրեք, որ հակառակութիւն բառը 3-րդ հատվածում վերաբերում է հակադրությանը (տես  3-րդ հատված, ա ծանոթագրություն ):

  • Պողոսն ի՞նչ ուսուցանեց Սրբերին, որը կարող է օգնել մեզ մի կողմ դնել մեր մեղքերն ու համբերությամբ դիմակայել հակառակությանը: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն հավաստիացեք, որ նրանք բացահայտեն նմանատիպ մի սկզբունք. երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, մենք կարողանում ենք մեր մեղքերը մի կողմ դնելու և հակառակությանը համբերությամբ դիմակայելու ուժ գտնել):

  • Համաձայն 2-րդ հատվածի` ըստ Պետրոսի, Հիսուս Քրիստոսն ի՞նչ արեց, որը Սրբերը կարող են որպես օրինակ դիտել:

Խաչելությունը

Ցուցադրեք Խաչելությունը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], համար 57, տես նաև LDS.org), և բացատրեք, որ Պողոսն ասաց Սրբերին, որ Հիսուս Քրիստոսը պատրաստ էր խաչի վրա զոհվել և դիմանալ աշխարհի ամոթանքին, քանի որ Նա գիտեր այն ուրախության մասին, որը ստանալու էր, եթե հավատարիմ մնար Երկնային Հորը:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելը օգնել մեզ, երբ հանդիպում ենք տառապանքի և խոչընդոտների։

Խնդրեք ուսանողներին խորհել իրենց ներկայիս դժվարությունների մասին և թե ինչպես Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելը կարող է օգնել նրանց այդ դժվարություններում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը: Դասարանին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսի օրինակն ինչպես կարող է օգնել մեզ մի կողմ դնել մեր մեղքերն ու համբերությամբ առաջ ընթանալ:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Որպեսզի Նրա Քավությունը լիներ անսահման և հավերժական, Նա պետք է զգար, թե ինչ է նշանակում մահանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, զգալ, թե ինչ է նշանակում, երբ աստվածային Հոգին հեռանում է, թողնելով մարդուն զգալ ամբողջովին նվաստացած, անհուսորեն միայնակ:

«Սակայն Հիսուսը տոկաց: Նա առաջ մղվեց: Նրա առաքինությունը թույլ տվեց, որ հավատքը հաղթի, նույնիսկ կատարյալ տառապանքի վիճակում: Չնայած Իր զգացումներին` վստահությունը, որով Նա ապրում էր, հավաստիացրեց Նրան, որ աստվածային կարեկցանքը երբեք չի բացակայում, որ Աստված միշտ հավատարիմ է, որ Նա երբեք չի լքում, ոչ էլ թողնում է մեզ» («Ոչ ոք Նրա հետ չէր» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2009, 88):

Խրախուսեք ուսանողներին, որպես իրենց ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրության մի մաս, ժամանակ հատկացնել Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելուն , որպեսզի կարողանան ուժ գտնել իրենց մեղքերը մի կողմ դնելու և հակառակությանը համբերությամբ դիմակայելու համար:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին Եբրայեցիս 12 գլխում բացահայտել Պողոսի ուսուցանած սկզբունքներից ևս մեկը, հրավիրեք նրանց խորհել մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկն ուղղել է իրենց: Խնդրեք նրանց մտաբերել, թե ինչպես արձագանքեցին այդ ուղղմանը:

  • Ինչո՞ւ ինչ-որ մեկից ուղղում ստանալը կարող է դժվար լինել:

  • Ձեր կարծիքով որո՞նք են այն մի քանի պատճառները, որ մարդիկ կձգտեն ուղղել մեզ, հատկապես, երբ այդ մարդիկ գիտեն, որ մեզ կարող է դուր չգալ իրենց ուղղումը:

Բացատրեք, որ երբ մենք վազում ենք աշակերտության մրցավազքում, մենք կարող ենք ակնկալել խրատ կամ ուղղում: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 12.6–9 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ով կուղղի մեզ և ինչու։ Այս համատեքստում խորթ բառը 8-րդ հատվածում վերաբերում է նրանց, ովքեր ծնվել են ամուսնությունից դուրս ու չեն համարվում օրինական ժառանգներ:

  • Ո՞վ կխրատի մեզ աշակերտության մրցավազքում վազելիս:

  • Ըստ Պողոսի` ինչո՞ւ է Երկնային Հայրը խրատում կամ ուղղում մեզ:

  • Ինչպե՞ս է Երկնային Հոր խրատը հանդիսանում որպես Նրա սիրո նշան Իր զավակների նկատմամբ:

Հրավիրեք ուսանողներին 30 վայրկյանի ընթացքում իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել որոշ եղանակներ, որոնց միջոցով Երկնային Հայրը կարող է ուղղել մեզ: Խնդրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրածով: Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ չնայած խրատը կարող է գալ բազմաթիվ ձևերով, մեր ունեցած ոչ բոլոր փորձություններն ու տառապանքներն են գալիս Աստծուց:

  • 9-րդ հատվածում ի՞նչ է ասում Պողոսը, որ մենք պետք է անենք, երբ Երկնային Հայրը ուղղի կամ խրատի մեզ:

  • Ի՞նչ է նշանակում «հնազանդուինք» կամ ենթարկվենք Երկնային Հորը։ (Լինել խոնարհ, սովորող և կամենալ փոփոխություններ անել մեր կյանքում, որպեսզի հավասարեցնենք այն Նրա կամքի հետ):

Գրեք հետևյալ անավարտ արտահայտությունը գրատախտակի վրա. եթե մենք ընդունենք Երկնային Հոր խրատը, մենք

Բացատրեք, որ 10-րդ հատվածում Պողոսը հաստատում է, որ մեր երկրային հայրերը երբեմն կարող են խրատել մեզ ոչ կատարյալ ձևով, սակայն Երկնային Հոր խրատը կատարյալ է և նախատեսված է մեր օգտի համար: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 12.10-11 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի ուսուցանածի, ինչ տեղի կունենա, եթե մենք հնազանդվենք Երկնային Հոր խրատին: Բացատրեք, որ «նորա սրբութիւնն ընդունենք» արտահայտությունը 10-րդ հատվածում վերաբերում է Աստծուն ավելի շատ նմանվելուն:

  • Ինչպե՞ս են 11-րդ հատվածում Պողոսի խոսքերը նկարագրում, թե սկզբում ինչպես կարող ենք մեզ զգալ, երբ խրատվում ենք:

  • Ըստ 10-11-րդ հատվածների, ի՞նչ կպատահի, եթե մենք հնազանդվենք Երկնային Հոր խրատին: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակի վրա գրված արտահայտությունն ավարտեք հետևյալ կերպ. եթե մենք ընդունենք Երկնային Հոր խրատը, մենք ավելի շատ կնմանվենք Նրան և կունենանք այն խաղաղությունը, որը բխում է արդարակեցությունից):

Կարող եք կիսվել մի փորձառությամբ այն մասին, երբ դուք հնազանդվել եք Երկնային Հոր խրատին ու օրհնված եք զգացել այդպես անելով: (Հավաստիացեք, որ չեք կիսվում այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ նվիրական): Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք զգացել են, որ Երկնային Հայրը խրատում է իրենց: Խնդրեք նրանց մտաբերել, թե ինչպես արձագանքեցին այդ ուղղմանը: Խրախուսեք ուսանողներին այժմ որոշել հնազանդվել Երկնային Հոր խրատին, որը կարող են ստանալ ապագայում:

Ամփոփեք Եբրայեցիս 12.12-29 հատվածները` բացատրելով, որ Պողոսը խրախուսում էր Սրբերին ամրացնել Եկեղեցու մյուս անդամների հավատքը: Նա հորդորում էր նրանց հեռու մնալ մեղքից, որպեսզի նրանք Եսավի և Սինայ սարի վրա գտնվող Իսրայելի զավակների նման չկորցնեին Աստծո օրհնությունները: Պողոսը բացատրում էր, որ Սրբերը, ովքեր հավատարիմ են մնում և ծառայում են Աստծուն, աննման փառք ու Նրա արքայությունում տեղ կստանան:

Եբրայեցիս 13

Պողոսը Սրբերին բազմաթիվ խորհուրդներ է տալիս

Բացատրեք, որ Պողոսը հրեա Սրբերին ուղղված իր նամակն ավարտել է` նրանց տարբեր թեմաների մասին խորհուրդ տալով: Ուսանողներին բաժանեք երկու կամ երեք հոգուց բաղկացած փոքր խմբերի: Հրավիրեք նրանց միասին կարդալ Եբրայեցիս 13․1-9, 17 հատվածները` ուշադրություն դարձնելով Սրբերին տված Պողոսի խորհրդին: Ուսանողներին հորդորեք կարդալուց հետո իրենց խմբերով քննարկել հետևյալ հարցերը: Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին.

  • Ձեր կարծիքով, ո՞ր խրատն է ամենից շատ անհրաժեշտ մեր օրերում: Ինչո՞ւ:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներից մի քանիսին կիսվել, թե ինչպես պատասխանեցին հարցերին: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե Պողոսի խորհրդի որ մասը կարող են կիրառել իրենց սեփական կյանքում:

Ամփոփեք Եբրայեցիս 13.10-12 հատվածները` բացատրելով, որ Պողոսն ուսուցանել է, որ Հին Կտակարանի ժամանակ մեղքի համար զոհաբերված կենդանիներն այրվում էին Իսրայելի բնակատեղից դուրս: Նույն կերպ, Հիսուս Քրիստոսը զոհաբերվեց Երուսաղեմ քաղաքից դուրս: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի իրականացրած Քավությունից հետո կենդանիների զոհաբերությունն արդեն անհրաժեշտ չէր (տես 3 Նեփի 9.18–20):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 13.13–16: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, Սրբերն ի՞նչ պետք է զոհաբերեն կենդանիների փոխարեն: Կարող եք հրավիրել ուսանողներին ընդգծել այն, ինչ գտնում են։

  • Ըստ Պողոսի` մենք ի՞նչ զոհաբերություններ պետք է անենք:

  • Ձեր կարծիքով, ինչու՞ նման զոհաբերությունները հաճելի կլինեն Աստծուն:

Ամփոփեք Եբրայեցիս 13.17-25 հատվածները` բացատրելով, որ Պողոսը խորհուրդ էր տալիս Սրբերին հնազանդվել իրենց հոգևոր առաջնորդներին ու աղոթել նրանց համար: Պողոսն աղոթում էր, որ Աստված Սրբերին տար ամեն անհրաժեշտ բան, որպեսզի իրականացնեին Իր կամքը:

Կարող եք եզրափակել` վկայելով Եբրայեցիս 12–13 հատվածներում ուսանողների բացահայտած ճշմարտությունների մասին:

սուրբ գրություն սերտման հատվածի պատկերակ
Սուրբ գրությունների սերտման հատված`Եբրայեցիս 12.9

Ուսանողներին օգնեք անգիր սովորել Եբրայեցիս 12.9-րդ հատվածը` հրավիրելով նրանց մի թղթի վրա գրել այդ հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը: Ձեր ուսանողների հետ բազմիցս կրկնեք այդ սուրբ գրությունը, մինչև որ նրանք կարողանան անգիր արտասանել ողջ հատվածը` օգտվելով յուրաքանչյուր բառի առաջին տառից:

  • Ի՞նչ վարդապետություն կարող ենք սովորել այս հատվածից մեր Երկնային Հոր հետ մեր հարաբերության մասին: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Երկնային Հայրը մեր հոգիների հայրն է):

  • Ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ մենք Աստծո զավակներն ենք։

Վկայեք, որ մենք բառացիորեն Աստծո զավակներն ենք:

Բացատրական և պատմական տեղեկություն

Երրայեցիս 12․6-11։ Տիրոջ խրատը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը Տիրոջ խրատի վերաբերյալ բացատրել է հետևյալը․

«Ողղումը կենսական կարևորություն ունի, եթե մենք ցանկանում ենք մեր կյանքը համապատասխանեցնել «կատարեալ [մարդուն], [այսինքն] Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»(Եփեսացիս 4.13: Պողոսն ասել է աստվածային ուղղման կամ խրատի մասին. «Տէրը իրան սիրածին խրատում է» (Եբրայեցիս 12.6): «Թեև դրան դժվար է դիմանալ, մենք իսկապես պետք է ուրախանանք, եթե Աստված մեզ այնքան արժանի է համարում, որ ժամանակ է գտնում և անհանգստանում մեզ ուղղելու համար» («Ես ում սիրում եմ, հանդիմանում ու խրատում եմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 97–98):

Եբրայեցիս 12.9: «Հոգիներ Հայրը»

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ յուրաքանչյուր անձնավորության հոգին Երկնային Հոր զավակն է.

«Դուք Աստծո զավակն եք: Նա ձեր հոգու հայրն է: Հոգևոր առումով դուք ազնվածին եք` Երկնային Թագավորի ազգիցն եք։ Ամրագրեք այդ ճշմարտությունը ձեր մտքում և կառչեք դրանից: Ինչևէ, ձեր մահկանացու ծագման շատ սերունդներ, անկախ այն բանից, թե ինչ ռասա կամ ժողովուրդ եք դուք ներկայացնում, ձեր հոգու հարուստ կենսագրությունը կարող է գրվել մեկ տողով։ Դուք Աստծո զավակն եք»: “To Young Women and Men,” Ensign, May 1989, 54)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ընդգծել է, որ մենք պիտի ըմբռնենք Աստծո զավակը լինելու կարևորությունը:

«Խորհեք «Աստծո զավակն եմ» սիրված երգում ուսուցանվող գաղափարի զորության շուրջ (Հիմներ, էջ 58): … Այստեղ տրվում է կյանքի մեծագույն հարցերից մեկի պատասխանը․ «Ո՞վ եմ ես»։ Ես Աստծո զավակ եմ` հոգևոր կապերով կապված երկնային ծնողների հետ։ Այդ ծագումով է սահմանվում մեր հավերժական ներուժը։ Այդ զորեղ գաղափարը հզոր հակադեպրեսանտ է։ Այն կարող է զորացնել մեզանից յուրաքանչյուրին` կատարելու ճշգրիտ որոշումներ և փնտրելու լավագույնը, որ կա մեր մեջ: Երտասարդ անձնավորության մտքում հաստատեք այն զորավոր միտքը, որ նա Աստծո զավակն է, և դրանով դուք նրան կտաք հարգանք իր անձի նկատմամբ ու շարժառիթ` կյանքի դժվարությունների միջով առաջ ընթանալու համար» (“Powerful Ideas,” Ensign, Nov. 1995, 25):

Եբրայեցիս 12.23: «Անդրանիկի եկեղեցին»

«Պողոսի ուսմունքը, որ փրկագնված սրբերը միանում են «անդրանիկի եկեղեցուն» (Եբրայեցիս 12.23), այս արտահայտության աստվածաշնչյան միակ արտահայտումն է: Վերջին օրերի հայտնություններից Մարգարե Ջոզեֆ Սմիթը հասկացել է, որ Անդրանիկի Եկեղեցին վերաբերում է Քրիստոսի երկնային Եկեղեցուն` սելեստիալ արքայության վեհացում ստացած Սրբերին (տես ՎևՈւ 76.54, 88.4–5): Հիսուսը մեր Երկնային Հոր Առաջնեկն է հոգու մեջ, և Հոր Միածինը` մարմնի մեջ, և առաջինը մահացածներից հարություն առնողների մեջ (Կողոսացիս 1.13–18): Հավատարիմ անդամները դառնում են Անդրանիկի Եկեղեցու անդամները հավերժության մեջ (ՎևՈւ 93.21–22), (Սուրբ գրքերի ուղեցույց, «Անդրանիկ», scriptures.lds.org)» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 489): Այս սրբերը «Քրիստոսի ժառանգակիցներ» են (Հռովմեացիս 8.17) և ի վերջո կժառանգեն «այն ամենն, ինչ … Հայրն ունի» (ՎևՈւ 84.38):