Ուսուցանել ավետարանները համամասնորեն
Մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք օգտագործեք այս ձեռնարկը, ինչպես որ այն գրված է և ուսուցանեք չորս Ավետարանները հերթականությամբ: Սակայն, դուք կարող եք ուսուցանել Նոր Կտակարանի Ավետարանները համամասնորեն, ինչը նշանակում է ուսուցանել Փրկչի կյանքի իրադարձությունները ըստ ժամանակագրության, համախմբելով բոլոր Ավետարանների նույն ժամանակի նյութերը: Ավետարանները համամասնորեն ուսուցանելու վերաբերյալ տեղեկատվության և ռեսուրսների համար նայեք LDS.org-ում այս ձեռնարկի թվային տարբերակների հավելվածը և Ավետարանի գրադարանը շարժական սարքերի համար:
Մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք օգտագործեք այս ձեռնարկը, ինչպես որ այն գրված է և ուսուցանեք չորս Ավետարանները հերթականությամբ: Սակայն, դուք կարող եք ուսուցանել Նոր Կտակարանի Ավետարանները համամասնորեն, ինչը նշանակում է ուսուցանել Փրկչի կյանքի իրադարձությունները ըստ ժամանակագրության, համախմբելով բոլոր Ավետարանների նույն ժամանակի նյութերը: Սա կարելի է անել մի քանի եղանակով: Օրինակ, դուք կարող եք հիմնականում ուսուցանել Ավետարանները հերթականությամբ, սակայն որոշ մասեր, ինչպես օրինակ, Փրկչի ծննդի կամ Քավության իրադարձությունները, ուսուցանել համամասնորեն: Կամ կարող եք Ավետարանների ամբողջ համատեքստը ուսուցանել համամասնորեն:
Եթե դուք երբևէ ուսուցանել եք Ավետարանները հերթականությամբ, ապա հնարավոր է երկմտեք փորձել այդ մոտեցումը: Այս ձեռնարկը նախատեսված է օգնել ձեզ արդյունավետ ուսուցանել յուրաքանչյուր Ավետարանը: Եթե ցանկանաք ուսուցանել Ավետարանները համամասնական մոտեցումով, դուք պետք է այս որոշումը կայացնեք` խորհրդակցելով ձեր համակարգողի կամ սեմինարիայի տնօրենի հետ, հաշվի առնելով ուսանողների կարիքները և Հոգու առաջնորդությունը:
Ավետարանների համամասնորեն ուսուցանումը թույլ կտա ձեզ ավելի մանրակրկիտ ծանոթանալ Փրկչի կյանքի ուսմունքներին և իրադարձություններին, նվազագույնի հասցնելով ավելորդ տեղեկությունը, որը երբեմն զգացվում է, երբ Ավետարանները հերթականությամբ են ուսուցանվում: Սակայն կարևոր է նկատել, որ այս ձեռնարկի դասերը նախատեսված են նվազեցնելու ավելորդ տեղեկությունը հաջորդական ուսուցման մեթոդի դեպքում, կենտրոնանալով յուրաքանչյուր Ավետարանի տարբերակիչ բովանդակության վրա և ամփոփելով նախկինում ուսուցանված բովանդակությունը:
Համամասնական մոտեցումով այս դասընթացն ուսուցանելուց առաջ կարևոր է հաշվի առնել հետևյալը.
-
Ավետարանները համամասնական ձևով ուսուցանելը կարող է դժվարացնել սուրբ գրությունների հատվածների հաջորդականությունը և համատեքստը հասկանալը, ինչպես որ դրանք արձանագրվել են չորս Ավետարաններում: Դուք պետք է օգնեք ուսանողներին հասկանալ յուրաքանչյուր հատվածի տեքստային և պատմական համատեքստը, երբ նրանք մի պատմությունից անցնում են մյուսին:
-
Ավետարանները համամասնորեն ուսուցանելը հակված է քողարկելու հստակ մտադրությունները, թեմաները և կենտրոնանում է անհատապես յուրաքանչյուր ավետարանիչի վրա: Դուք պետք է հատուկ ուշադրություն դարձնեք այդ թեմաներին, այնպես որ օգնեք ձեր ուսանողներին բացահայտել և գնահատել դրանք: Այս ձեռնարկում զետեղված Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերի ներածությունները կօգնեն ձեզ ծանոթանալ այդ թեմաներին:
-
Ինչպես ասվեց, այս ձեռնարկի ուսուցման գաղափարները նրա համար են, որ սահուն կերպով անցնեն դասի մի մասից մյուսը և անցումային հայտարարություններ կան՝ հեշտացնելու համար անցումը ուսուցման մի գաղափարից դեպի հաջորդը: Երբ այդ ուսուցման գաղափարները կիրառվում են համամասնական մոտեցման դեպքում, օգտագործելով զուգընթաց աղյուսակը, դուք պետք է ներառեք ձեր սեփական անցումային դրույթները՝ առաջարկված գաղափարների միջև:
Եթե օգտագործում եք համամասնական մոտեցումը, կարող եք արժեքավոր օգնություն գտնել “Harmony of the Gospels” աղյուսակներում՝ LDS.org-ի Աստվածաշնչի հավելվածում: Բացի այդ, զուգընթաց աղյուսակը առաջարկում է այս ձեռնարկում պարունակվող գաղափարների դասավորված կարգ, որն աջակցում է համամասնական մոտեցմանը: Բացառությամբ մի քանի փոքր ճշգրտումների, որոնք հեշտացնում են ուսուցանումը, այս աղյուսակը համընկնում է ՎՕՍ սուրբ գրությունների 2013թ. հրատարակության “Harmony of the Gospels” աղյուսակների հետ: Աղյուսակի ձախ սյունակը պարունակում է քայլ առ քայլ ուղեցույց, որը բաժանում է կիսամյակը 16 շաբաթների: Յուրաքանչյուր շաբաթ (բացառությամբ 1 շաբաթի) պարունակում է Փրկչի կյանքի և առաքելության իրադարձություններն ու ուսմունքները ժամանակագրական հատվածների տեսքով, որը կարող է ուսուցանվել հնգօրյա դասընթացի ընթացքում: Այս քայլ առ քայլ ուղեցույցն ընդգրկում է չորս Ավետարանների 80 դասեր, որոնք այնքան են, որքան այս ձեռնարկի հաջորդական ուսուցման մեթոդն է առաջարկում:
Անկախ նրանից՝ դուք Ավետարաններն ուսուցանում եք հերթականությամբ, թե համամասնական ձևով, մենք խորհուրդ ենք տալիս, որ դասընթացը սկսեք առաջին հինգ ներածական դասերից, որոնք գտնվում են այս ձեռնարկի 1-ին շաբաթվա ծրագրում. «Նոր Կտակարանի ներածություն», «Փրկության ծրագիր», «Ուսանողի դերը», «Ուսումնասիրել սուրբ գրությունները» և «Նոր Կտակարանի համատեքստը և համառոտ ակնարկը»:
Քայլ առ քայլ ուղեցույց |
Իրադարձություններն ու ուսմունքները |
Ուսուցչի ռեսուրսներ | |
---|---|---|---|
1 շաբաթ |
Օրեր 1-5 |
Դասեր 1-5 | |
2 շաբաթ |
Օր 1 |
Հիսուս Քրիստոսի նախաերկրային կյանքը | |
Հիսուս Քրիստոսի մահկանացու ազգաբանությունը | |||
Օր 2 |
Գաբրիել հրեշտակի ավետումը Զաքարիային, ավետումը Մարիամին, Մարիամի այցը Եղիսաբեթին, Հովհաննես Մկրտիչի ծնունդը | ||
Օր 3 |
Ավետում Հովսեփին | ||
Հիսուս Քրիստոսի ծնունդը, ավետում հովիվներին, Հիսուսին բերում են տաճար | |||
Մոգերի այցը, փախուստ Եգիպտոս | |||
Տաճարի այցը (12 տարեկանում) | |||
Օր 4 |
Հովհաննես Մկրտչի ծառայությունը և վկայությունը |
Դաս 7. Մատթեոս 3.1–12, Դաս 45. Ղուկաս 3.1–22, Դաս 60. Հովհաննես 1.1–18 | |
Օր 5 |
Հիսուսի մկրտությունը | ||
3 շաբաթ |
Օր 1 |
Հիսուսի փորձությունը | |
Օր 2 |
Հովհաննես Մկրտչի աշակերտները հետևում են Հիսուսին | ||
Հարսանիքը Կանայում, տաճարի առաջին մաքրագործումը | |||
Օր 3 |
Նիկոդեմոսի այցը, Հովհաննես Մկրտչի վկայությունը | ||
Օր 4 |
Կինը ջրհորի մոտ | ||
Օր 5 |
Հիսուսը վերադառնում է Գալիլեա | ||
Հիսուսը բժշկում է ազնվականի որդուն | |||
Փրկիչին մերժում են Նազարեթում | |||
4 շաբաթ |
Օր 1 |
Կանչված ձկնորսները | |
Օր 2 |
Հիսուսն ուսուցանում է Կափառնայումում և դուրս է քշում անմաքուր հոգին | ||
Հիսուսը քարոզում է ավետարանը Գալիլեայում | |||
Հիսուսը բուժում է մի բորոտի և մի անդամալույծ մարդու |
Դաս 34. Մարկոս 1.40–45, Դաս 35. Մարկոս 2.1–12, Դաս 46. Ղուկաս 5.12–26 | ||
Օր 3 |
Ճաշկերույթ մաքսավորների և մեղավորների հետ | ||
Հովհաննեսի աշակերտները հարցնում են ծոմի մասին. հինը և նորը | |||
Օր 4 |
Հիսուսը մասնակցում է տոնին, բժշկում է Շաբաթ օրը, քարոզ. Հոր Վկան | ||
Օր 5 |
Տարաձայնություններ Հանգստության օրվա հետ կապված | ||
Կանչվում և կարգվում են տասներկուսը | |||
5-րդ շաբաթ |
Օր 1 |
Լեռան Քարոզը | |
Օր 2 |
Լեռան Քարոզը | ||
Օր 3 |
Լեռան Քարոզը | ||
Օր 4 |
Լեռան Քարոզը | ||
Օր 5 |
Հիսուսը բժշկում է հարյուրապետի ծառային, կենդանացնում է այրի կնոջ որդուն Նայինում | ||
Հովհաննես Մկրտիչը աշակերտներին ուղարկում է Հիսուսի մոտ | |||
6-րդ շաբաթ |
Օր 1 |
Կինը օծում է Հիսուսին | |
Բէեղզեբուղ, հայհոյանք, քարոզ նշանների մասին, առակ. դատարկ տունը, Հիսուսի մայրն ու եղբայրները | |||
Օր 2 |
Սերմնացանի առակը | ||
Օր 3 |
Լրացուցիչ առակներ թագավորության ապագայի մասին | ||
Օր 4 |
Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը, դուրս է քշում չար ոգիների մի բանակ, բժշկում է արյունահոսություն ունեցող կնոջը, մեռելներից կենդանացնում է Հայրոսի դստերը | ||
Օր 5 |
Ավելի շատ աշխատողների կարիքը, տասներկուսի հանձնարարությունը | ||
Հովհաննես Մկրտչի մահը | |||
7-րդ շաբաթ |
Օր 1 |
Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու | |
Օր 2 |
Հիսուսը քայլում է ջրի վրայով | ||
Բժշկումներ | |||
Օր 3 |
Քարոզ. Կյանքի հացը | ||
Օր 4 |
Քարոզ մաքրության վերաբերյալ, Հիսուսը բժշկում է քանանացու դստերը և մյուսներին | ||
Օր 5 |
Հիսուսը բժշկում է խուլ մարդուն Դեկապոլիսում, կերակրում է չորս հազարին, կույր մարդու աստիճանական բժշկումը | ||
8 շաբաթ |
Օր 1 |
Փարիսեցիներն ու սադուկեցիները նշան են խնդրում, Պետրոսի վկայությունը, խոստացվել են թագավորության կնքող բանալիները, խաչի վերցնելը | |
Օր 2 |
Կերպարանափոխություն. կնքող բանալիները տրված են, երկդրամեանը ձկան միջից | ||
Օր 3 |
Հիսուսը բժշկում է տղային, որի մեջ անմաքուր ոգի կար | ||
Օր 4 |
Ո՞վ է մեծ արքայության մեջ, գայթակղություններ | ||
Օր 5 |
Ներում, առակ. անողորմ ծառան | ||
9-րդ շաբաթ |
Օր 1 |
Հիսուսին հետևելը զոհաբերություն է պահանջում, Հիսուսն ուղարկվել է փրկելու, ոչ թե կործանելու | |
Օր 2 |
Յոթանասունը նշանակվել և ուղարկվել են, Հիսուսը ներկա է տաղավարահարաց տոնին: | ||
Օր 3 |
Շնության մեջ բռնված կինը, Աշխարհի Լույսը | ||
Օր 4 |
Հիսուսն ուսուցանում է մեղքից ազատ լինելու մասին և վկայում է Իր աստվածայնության մասին: | ||
Օր 5 |
Հիսուսը բժշկում է կույր մարդուն Հանգստության օրը | ||
10-րդ շաբաթ |
Օր 1 |
Առակ. Բարի Հովիվը, Հիսուսը հանգիստ է խոստանում | |
Օր 2 |
Առակ. Բարի Սամարացին | ||
Օր 3 |
Մարիամը և Մարթան, աղոթք, զգուշացում փարիսեցիներից, առակ. հարուստ անխելքը | ||
Օր 4 |
Բժշկումներ հանգստության օրը, առակ. վերջին ընթրիքը | ||
Օր 5 |
Առակներ. Կորած ոչխարը, կորած մետաղադրամը, անառակ որդին | ||
11-րդ շաբաթ |
Օր 1 |
Առակներ. անիրավ տնտեսը, հարուստը և աղքատ Ղազարոսը | |
Օր 2 |
Քարոզ գայթակղությունների և հավատի մասին, Հիսուսը բժշկում է տասը բորոտներին | ||
Օր 3 |
Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին | ||
Օր 4 |
Փարիսեցիները հարցնում են ապահարզանի մասին | ||
Օր 5 |
Թույլ տվեք երեխաներին, հարուստ երիտասարդ իշխանը | ||
12-րդ շաբաթ |
Օր 1 |
Ամեն ինչից հրաժարվելու պարգևը, առակ. այգու մշակները | |
Ամենամեծը պիտի ծառայի | |||
Օր 2 |
Առակներ. Անիրավ դատավորը, փարիսեցին և մաքսավորը, Հիսուսը բժշկում է Բարտիմէոսին, այցելում է Զաքէոսին | ||
Օր 3 |
Մարիամն օծում է Հիսուսին | ||
Հաղթական մուտքը, տաճարի երկրորդ մաքրագործումը | |||
Օր 4 |
Թզենին անիծվեց, առակներ. երկու որդիները, չար մշակները, թագավորի որդու հարսանիքը | ||
Օր 5 |
Հարց տուրքի մասին, ամուսնությունը և հարությունը, մեծ պատվիրանը | ||
13-րդ շաբաթ |
Օր 1 |
Կեղծավորության դատապարտումը | |
Այրի կնոջ երկու լուման | |||
Հիսուսը սաստիկ վշտացած է Երուսաղեմի համար | |||
Օր 2 |
Դավադրություն Ղազարոսի դեմ, ճառ. Հիսուսն ուղարկվել է Հոր կողմից, մի լույս նրանց համար, ովքեր հավատում են | ||
Օր 3 |
Երուսաղեմի ոչնչացումը, Երկրորդ Գալուստի նշանները | ||
Օր 4 |
Առակ. տասը կույսերը | ||
Օր 5 |
Առակներ. Տաղանդները, ոչխարը և այծերը | ||
14-րդ շաբաթ |
Օր 1 |
Հիսուսին մատնելու Հուդայի դավադրությունը, Վերջին Ընթրիքը սկսվում է | |
Հիսուսը լվանում է աշակերտների ոտքերը | |||
«Միթէ ե՞ս եմ, Տէր» | |||
Օր 2 |
Նոր պատվիրան | ||
Սահմանվում է Հաղորդությունը | |||
Օր 3 |
Քարոզ Մխիթարիչի մասին | ||
Օր 4 |
Պետրոսի ուրացումը կանխատեսվում է | ||
Ճշմարիտ Որթը, սիրեք իրար, ճշմարտության Հոգին վկայում է | |||
Օր 5 |
Զգուշացում Առաքյալներին, Մխիթարիչը, հակադրություն. ուրախություն և վիշտ | ||
15 շաբաթ |
Օր 1 |
Հիսուսի բարեխոսական աղոթքը | |
Օր 2 |
Հիսուսի տառապանքը և աղոթքները Գեթսեմանիում |
Դաս 31. Մատթեոս 26.31–46, Դաս 42. Մարկոս 14.10–16.20, Դաս 57. Ղուկաս 22.39–53 | |
Օր 3 |
Հիսուսը ձերբակալվել է, Պետրոսի ուրացումը, Հիսուսը կանգնել է Կայիափայի առաջ | ||
Օր 4 |
Հիսուսը Պիղատոսի և Հերովդեսի առաջ, Բարաբբան ազատ է արձակվում | ||
Պիղատոսի երկրորդ դատը | |||
Հիսուսը խարազանվեց և ծաղրվեց | |||
Օր 5 |
Խաչելությունը |
Դաս 32. Մատթեոս 27.26–50, Դաս 58. Ղուկաս 23.26–56, Դաս 78. Հովհաննես 19.17–42 | |
16-րդ շաբաթ |
Օր 1 |
Հիսուս Քրիստոսի մահը, Հիսուսի թաղումը, քահանայապետերը և փարիսեցիները կնքում են գերեզմանը | |
Օր 2 |
Հարությունը | ||
Օր 3 |
Էմմաուսի ճանապարհին Հիսուսը հայտնվում է երկու աշակերտներին | ||
Օր 4 |
Երեկո. Հիսուսը հայտնվում է աշակերտներին, Թովմաս | ||
Օր 5 |
Պետրոս. «Ես գնում եմ ձուկ բռնելու», Հիսուս. «Արածեցրու իմ ոչխարները» | ||
Տասներկուսի մեծ լիազորությունը, Համբարձում |