Դաս 63
Հովհաննես 4
Նախաբան
Գալիլեա ճամփորդելիս Հիսուսն անցավ Սամարիայով և ուսուցանեց ջրհորի մոտ եկած կնոջը: Կինը վկայեց մյուսներին, որ Հիսուսը Քրիստոսն էր: Ավելի ուշ Հիսուսը մի ազնվականի որդու բժշկեց:
Ուսուցման առաջարկներ
Հովհաննես 4․1-42
Հիսուսն ուսուցանում է Սամարացի կնոջը
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Խնդրեք ուսանողներին պատասխանել գրատախտակին գրված հարցին։ Ցուցադրեք բնական ռեսուրսների, օրինակ՝ հողի, ածխի, նավթի, ոսկու կամ ադամանդների նկարներ:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.
«Մենք գուցե սկզբում մտածենք, որ ոսկին, նավթը կամ ադամանդներն ամենամեծ արժեքն ունեն: Բայց երկրի վրա և երկրի ներսում գոյություն ունեցող բոլոր հանքանյութերից, մետաղներից, թանկարժեք քարերից և լուծիչներից ամենարժեքավորը ջուրն է» (“A Reservoir of Living Water” [Church Educational System fireside for young adults, Feb. 4, 2007], 1, lds.org/broadcasts):
Ցուցադրեք մաքուր ջրով լցված թափանիցիկ բաժակ:
-
Ինչո՞ւ է մաքուր ջուրն այդքան արժեքավոր: (Կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողի կիսվել այն փորձառությամբ, որն օգնել է իրենց գնահատել ջրի կարևորությունը:)
Խնդրեք ուսանողներին Հովհաննես 4-ը ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել, թե Հիսուսն ինչի հետ համեմատեց ջուրը:
Ամփոփեք Հովհաննես 4.1-3 հատվածը բացատրելով, որ Հիսուսը Հրեաստանի երկրից հեռացավ և կրկին եկավ Գալիլեա:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.4 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե որ տարածքով Հիսուսն անցավ դեպի Գալիլեա ճամփորդելիս: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:
Խնդրեք ուսանողներին գտնել Հրեաստանը, Սամարիան և Գալիլեան “The Mortal Life of Jesus Christ at a Glance” (տրված դաս 5-ում), կամ գտնել այդ երկրները Աստվածաշնչյան քարտեզ 11-ում՝ «Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակ»:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուսը ճամփորդեց Սամարիայի միջով և չշրջանցեց այդ երկիրը: (Հրեաների և Սամարացիների միջև գոյություն ունեցող թշնամության պատճառով Հրեաները հիմնականում ճամփորդելիս շրջանցում էին Սամարիան, ոչ թե անցնում այդ երկրով [տես James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 172]):
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4․6-9 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ խնդրեց Հիսուսը մի կնոջից, երբ կանգ առավ Սամարիայում:
-
Ի՞նչ խնդրեց Հիսուսն այդ կնոջից:
-
Ինչո՞ւ նա զարմացավ, երբ Հիսուսը ջուր խնդրեց իրենից:
Ցուցադրեք Հիսուսը և Սամարացի կինը նկարը ((Gospel Art Book [2009], no. 36; տես նաև LDS.org):
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.10-12 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով այդ կնոջը տրված Հիսուսի պատասխանին:
-
Ըստ հատված 10-ի, Փրկիչն ի՞նչ առաջարկեց այդ կնոջը: (Բացատրեք, որ «Աստծո պարգևը» վերաբերում է Հիսուսին՝ որպես աշխարհի Փրկիչ:)
-
Ըստ հատված 11-ի, այդ կինը ի՞նչ խնդրեց Հիսուսից:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.13-14: Դասարանին հանձնարարեք հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Հիսուսն այն ջրի մասին, որ Ինքն էր առաջարկում:
-
Ի՞նչ ասաց Հիսուսն այն ջրի մասին, որ Ինքն էր առաջարկում:
Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք հետևել և լսել, թե ինչ է իրենից ներկայացնում կենդանի ջուրը:
«Այս հատվածում նշված կենդանի ջուրը դա Տեր Հիսուս Քրիստոսն է և Նրա ավետարանը: Եվ ինչպես ջուրն է նպաստում ֆիզիկական կյանքի պահպանմանը, այնպես էլ Փրկիչն ու Նրա վարդապետությունները, սկզբունքները և արարողություններն են կարևոր հավերժական կյանքի համար: Ես և դուք Նրա կենդանի ջրի կարիքն ունենք և առատորեն՝ շարունակ մեր հոգևոր աճն ու զարգացումը պահպանելու համար» (“A Reservoir of Living Water,” 2):
-
Ըստ Երեց Բեդնարի, ի՞նչ է իրենից ներկայացնում կենդանի ջուրը:
Ձեր ցուցադրած ջրով լի բաժակին փակցրեք Փրկիչը և Նրա ավետարանը պիտակը:
-
Ինչո՞ւ է ջուրը Փրկչի և Նրա ավետարանի ճշգրիտ խորհրդանիշը հանդիսանում:
-
Որպես սկզբունք՝ ինչպե՞ս կամփոփեիք հատված 14-ում տրված Փրկչի խոսքերը: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե գանք Հիսուս Քրիստոսի մոտ և խանդավառությամբ ճաշակենք Նրա ավետարանից, ապա մենք կստանանք հավերժական կյանքը:)
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.15–18 հատվածը: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ խնդրեց կինը Հիսուսից և ինչ պատասխանեց Փրկիչը:
-
Ըստ հատված 15-ի, այդ կինը ի՞նչ խնդրեց Հիսուսից:
Բացատրեք, որ Հիսուսի պատասխանն օգնեց այդ կնոջը հասկանալ Նրա առաջարկած կենդանի ջրի կարիքը:
-
Ըստ հատված 17-18-ի, Հիսուսն ի՞նչ հայտնեց այդ կնոջ մասին: (Մատնանշեք, որ Հիսուսի պատասխանը ցույց էր տալիս, որ Ինքը գիտեր, որ այդ կինը ձգտել էր գտնել իմաստալից և երկարատև ամուսնական հարաբերություն, սակայն նա չէր հնազանդվել մաքրաբարոյության օրենքին ապրելով այն մարդու հետ, ով իրականում իր ամուսինը չէր:)
-
Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ կարող էր ունենալ այդ կինը, երբ Հիսուսն այնպիսի մանրամասներ հայտնեց իր մասին, որ սովորական օտարականը չէր կարող իմանալ:
-
Փրկչի խոսքերն ինչպե՞ս օգնեցին, որ այդ կինը գիտակցեր կենդանի ջրի իր կարիքը, որ Նա էր առաջարկում:
-
Փրկչի մասին ի՞նչ ճշմարտություն մենք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը գիտի մեր մեղքերը և առաջարկում է Իր ավետարանը, որը կօգնի մեզ հաղթահարել դրանք»:)
-
Ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք այս ճշմարտությունը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.19-20 հատվածը: Խնդրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց այդ կինը Հիսուսին:
-
Ի՞նչ ասաց այդ կինը, որը ցույց տվեց, որ իր մոտ Հիսուսի մասին ընկալումը փոխվեց:
Բացատրեք, որ Սամարիայում Գերիզիմ անունով մի սար կա: Փրկչի մահկանացու ծառայությունից դարեր առաջ Սամարացիները տաճար էին կառուցել այնտեղ՝ որպես երկրպագության վայր: Սակայն ի տարբերություն Հրեաների, Սամարացիները չունեին քահանայության իշխանություն արարողություններ կատարելու համար, և նրանք մերժում էին Աստծո մարգարեների շատ ուսմունքներ:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.21-23 հատվածը, ինչպես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 4.26-ը (Հովհաննես 4.24՝ տողատակի ծանոթագրություն ա): Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Հիսուսն ուսուցանում այդ կնոջը Աստծուն երկրպագելու մասին:
-
Ինչպե՞ս են ճշմարիտ երկրպագողները երկրպագում Երկնային Հորը:
-
Ըստ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության, ի՞նչ օրհնություն ենք ստանում, երբ երկրպագում ենք Աստծուն՝ «հոգով և ճշմարտությամբ»:
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հոգով և ճշմարտությամբ ենք երկրպագում Հորը, Նա կօրհնի մեզ Իր Հոգով:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին գտնել և նշել, թե ինչ է նշանակում երկրպագել Հորը՝ հոգով և ճշմարտությամբ:
«Մեր նպատակն է՝ երկրպագել ճշմարիտ և կենդանի Աստծուն և անել դա Հոգու զորությամբ և ինչպես Նա է կարգել: Ճշմարիտ Աստծո ընդունված երկրպագությունը տանում է դեպի փրկություն. ծեսերը, որ նվիրաբերվում էին կեղծ աստվածներին և հիմնված չէին հավերժական ճշմարտության վրա, չէին կրում նման հավաստիացում:
Ճշմարտության մասին գիտելիքը կարևոր է ճշմարիտ երկրպագության համար: …
… Ճշմարիտ և կատարյալ երկրպագությունը Աստծո Որդու քայլերին հետևելն է. դա պատվիրանները պահելը և Հոր կամքին հնազանդվելն է այնքանով, որ մենք անցնում ենք շնորհից շնորհ, մինչև փառավորվում ենք Քրիստոսով, ինչպես Նա՝ իր Հորով: Դա շատ ավելին է, քան աղոթքը, քարոզն ու երգը: Դա ապրելը, գործելը և հնազանդվելն է: Դա մեծ Օրինակի [Հիսուս Քրիստոսի] կյանքը մարմնավորելն է» (“How to Worship,” Ensign, Dec. 1971, 129, 130):
-
Ըստ Երեց Մակքոնկիի, ի՞նչ է նշանակում երկրպագել Աստծուն՝ հոգով և ճշմարտությամբ:
-
Ե՞րբ եք օրհնվել՝ ձգտելով երկրպագել Հորը հոգով և ճշմարտությամբ:
Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչպես կարող են էլ ավելի բարելավել հոգով և ճշմարտությամբ Հորը երկրպագելը:
-
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.25-26 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ հայտնեց Հիսուսն Իր մասին այդ կնոջը:
-
Ի՞նչ հայտնեց Հիսուսն Իր մասին այդ կնոջը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.27-30 հատվածը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ արեց այդ կինը Փրկչի հետ խոսելուց հետո:
-
Ի՞նչ արեց այդ կինը՝ Փրկչի հետ խոսելուց հետո:
-
Ի՞նչ ասաց նա, որը ցույց էր տալիս, որ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն էր ձեռք բերել:
-
Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ենք ձեռք բերում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելով մենք լցվում ենք ուրիշների հետ դրանով կիսվելու ցանկությամբ:)
Ամփոփեք 31-37 հատվածը բացատրելով, որ Հիսուսի աշակերտները վերադարձան իրենց հետ ուտելիք բերելով: Երբ Նրան խնդրեցին, որ ուտեր, Նա ուսուցանեց, որ ապրում էր ոչ թե ուտելով, այլ Իր Հոր կամքը կատարելով: Ապա Նա կոչ արեց նրանց տեսնել, թե որքան շատ էին ավետարանը քարոզելու հնարավորությունները:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 4.39-42 հատվածը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ազդեցություն թողեց այդ կնոջ վկայությունն իր քաղաքի մարդկանց վրա:
-
Ի՞նչ ազդեցություն թողեց այդ կնոջ վկայությունն իր քաղաքի մարդկանց վրա:
-
Ըստ հատված 42-ի, մարդիկ ի՞նչ ասացին այդ կնոջը:
Վկայեք, որ երբ ճանաչում ենք Փրկչին և ճաշակում ենք Նրա կենդանի ջրից, մենք լցվում ենք Նրա մասին մեր վկայություններով մյուսների հետ կիսվելու ցանկությամբ:
Հովհաննես 4.43-54
Հիսուսը բշկում է ազնվականի որդուն
Ամփոփելով Հովհաննես 4.43-45 հատվածը՝ բացատրեք, որ Հիսուսը Սամարիայում կնոջն ուսուցանելուց հետո գնաց Գալիլեա, որտեղ Նրան ընդունեցին մարդիկ:
Ուսանողներին բաժանեք հետևյալ թերթիկի օրինակները: Հանձնարարեք նրանց մտքում կարդալ Հովհաննես 4.46-54 հատվածը և պատասխանել թերթիկում տրված հարցերին:
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց պատասխաններով: Երբ ներկայացնեն, թե ինչ սովորեցին իրենք ազնվականի փորձից, օգնեք նրանց հատկանշել հետևյալ ճշմարտությունը. Երբ հավատում ենք Հիսուս Քրիստոսին առանց նշանների կարիքն ունենալու, Տերը կհաստատի մեր հավատքը:
-
Ինչո՞ւ է կարևոր հավատալ Հիսուս Քրիստոսին առանց նշանների կարիքն ունենալու:
-
Ինչպե՞ս է Տերը հաստատում մեր հավատը, երբ մենք հավատք ենք գործադրում Նրա հանդեպ:
Ավարտեք դասը վկայելով, որ երբ հավատքով ենք փնտրում Տիրոջը, Նա օրհնում է մեզ վկայությամբ՝ հաստատելով մեր հավատը: