Դաս 56
Ղուկաս 18-21
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսն Իր մահկանացու կյանքում վերջին անգամ ճամփորդեց Երուսաղեմ, Նա ուսուցանեց Իր ավետարանը և հրաշքներ գործեց մարդկանց մեջ: Նա հանդիսավոր մտավ Երուսաղեմ, կրկին մաքրեց տաճարը և այնտեղ ուսուցանեց մարդկանց:
Ուսուցման առաջարկներ
Ղուկաս 18-21
Փրկիչն ուսուցանում է Երուսաղեմ գնալու ճանապարհին։
Բացատրեք ուսանողներին, որ նրանք արդեն սովորել են Ղուկասի 18-21 գլուխներում գրանցված շատ իրադարձությունների մասին, երբ ուսումնասիրում էին Մատթեոսի և Մարկոսի ավետարանները: Այս իրադարձություններից երկուսը վերանայելու համար ցուցադրեք հետևյալ նկարները. «Քրիստոսը և հարուստ երիտասարդ իշխանը» (Ավետարանի նկարների գիրք [2009], համար 48, տես նաև LDS.org) և «Հանդիսավոր մուտքը» (Ավետարանի նկարների գիրքը, համար 50): Հրավիրեք ուսանողներին ամփոփել այս պատմությունները դասարանի համար և բացատրել, թե իրենք ինչ են հիշում այդ պատմությունների իրենց սովորածից:
Կարող եք օգտագործել Ղուկասի 18-21 գլուխների հետևյալ ամփոփումը, եթե ուսանողները այս պատմությունները հիշելու համար օգնության կարիք ունեն: (Նշում. Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե այս դասում նկարագրված իրադարձությունները երբ են տեղի ունեցել Փրկիչի կյանքում, կարող եք ուսանողներին ցույց տալ «Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությունը մի հայացքով» գրաֆիկական պատկերը, որը տրված է այս ձեռնարկի հավելվածում:)
Երբ Հիսուսն իր մահկանացու կյանքում վերջին անգամ ճամփորդեց դեպի Երուսաղեմ, Նա ուսուցանեց մի քանի առակներ և բուժեց շատ մարդկանց: Նա երիտասարդ հարուստ իշխանին հրավիրեց ամեն ինչ բաժանել աղքատներին և հետևել Իրեն: Նա բուժեց մի կույր մարդու: Անտեսելով ծաղրը` Նա ճաշեց Երիքովի գլխավոր մաքսավորների հետ:
Նա հասավ Երուսաղեմ, և գովեստի բացականչությունների միջով` ավանակի վրա նստած մտավ քաղաք: Նա կրկին տաճարից դուրս քշեց դրամափոխներին, այնտեղ ուսուցանեց ժողովրդին և պատասխանեց քահանայապետերի ու դպիրների հարցերին: Նա գովեց մի այրի կնոջ, ով զոհաբերեց իր երկու լուման տաճարի գանձանակին: Նա աշակերտներին ուսուցանեց նաև Իր Երկրորդ Գալուստի մասին:
Բացատրեք, որ նկարագրությունների մեծ մասը, որոնք ուսանողները կսովորեն, հատուկ են միայն Ղուկասի ավետարանին:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրելու այս նկարագրությունները, գրատախտակինգրեք հետևյալ հարցերը.
Խնդրեք ուսանողներին խորհել այս հարցերի շուրջ, երբ ուսումնասիրեն հետևյալ պատմությունները Ղուկասի գրվածքներից:
Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. Ղուկասի 18.1-8, Ղուկասի18.35-43, Ղուկասի 18.35-43, Ղուկասի 19.1-10: Բացատրեք, որ սուրբ գրությունների այս հատվածները ներառում են առակներ և իրադարձություններ Փրկիչի մահկանացու կյանքից` Երուսաղեմ կատարած վերջին ուղևորության ընթացքում:
Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը կամ դասարանը բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը: Հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի կամ խմբի կարդալ նշանակված սուրբ գրության հատվածը և պատրաստվել ներկայացնել պատմության կամ առակի բեմականացումը, որն այն պարունակում է։ (Եթե դուք չեք բաժանում ուսանողներին խմբերի, ապա դասարանով ներկայացրեք յուրաքանչյուր պատմության բեմականացումը: Եթե դուք ընտրում եք չբեմականացնել այս պատմությունները, ապա կարող եք հրավիրել ուսանողներին ուսումնասիրել հանձնարարված հատվածներն անհատապես` օգտագործելով հետևյալ հարցերը, իսկ հետո միմյանց ուսուցանել իրենց սովորածը:) Բացատրեք, որ դասարանում կամ յուրաքանչյուր խմբում մի ուսանող պիտի կատարի պատմողի դերը և կարդա սուրբ գրության պատմությունը, մինչ դասարանի կամ խմբի մնացած մասը կատարում են իրենց դերեըը: Ելնելով Փրկիչի հանդեպ ունեցած ակնածանքից և հարգանքից, հրահանգեք նրանց, ովքեր կներկայացնեն Ղուկասի 18.35-53 և Ղուկասի 19.1-10 հատվածները, դերախաղում չընդգրկել որևէ մեկին, ով կներկայացնի Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք պատմողին կարդալ Հիսուսի խոսքերը, իսկ ընտրված դերակատարներին` արձագանքել այնպես, կարծես Նա բեմի վրա է:
Երբ խմբերը պատրաստվում են, հրավիրեք նրանց միասին քննարկել հետևյալ հարցերը և պատրաստ լինել հաղորդել իրենց պատասխանները դասարանին բեմականացումն ավարտելուց հետո: (Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին կամ պատրաստել դրանք թերթիկների տեսքով:)
-
Ի՞նչ էր ցանկանում այս պատմության գլխավոր կերպարը (այրին, մաքսավորը, կույր մարդը կամ Զաքեոսը):
-
Ի՞նչ էր անում գլխավոր կերպարը, որը ցույց էր տալիս, որ նրա ցանկությունն անկեղծ էր :
-
Ի՞նչ տեղի ունեցավ գլխավոր կերպարի հավատարիմ գործողությունների շնորհիվ:
-
Ի՞նչ սկզբունքներ կամ վարդապետություններ կարող եք առանձնացնել այս պատմության մեջ:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք դասարանին կամ յուրաքանչյուր խմբի ներկայացնել իրենց պատմությունը, երբ պատմողը կարդում է հատվածները։ Երբ դասարանը դիտում է կամ հետևում իրենց սուրբ գրություններով, խնդրեք ուսանողներին խորհել, թե յուրաքանչյուր պատմությունը ինչ կարող է սովորեցնել մեզ Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու մասին: Յուրաքանչյուր բեմականացումից հետո խնդրեք դասարանին կամ խմբին հաղորդել իրենց պատասխանները նախորդ հարցերին: Խնդրեք նրանց գրատախտակին թվարկել իրենց առանձնացրած վարդապետություններն ու սկզբունքները :
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան այդ աղյուսակը լրացնելու համար, տվեք հետևյալ հարցերը․
-
Ի՞նչ նմանություններ եք նկատում գլխավոր կերպարներից յուրաքանչյուրի գործողություններում։ (Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերեց հաստատակամություն և անկեղծություն, երբ փորձում էին ձեռք բերել իրենց ցանկացածը:)
-
Այս գործողություններն ի՞նչ կարող են սովորեցնել մեզ Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու մասին:
-
Ի՞նչ նմանություններ նկատեցիք այն ամենի մեջ, ինչ ստացան գլխավոր կերպարները իրենց գործողությունների արդյունքում: (Յուրաքանչյուրը ստացավ օգնություն կամ ողորմածություն:)
Խնդրեք ուսանողներին առանձնացնել մի սկզբունք այս պատմությունների նմանություններից։ Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն համոզվեք, որ շեշտադրվում է, որ եթե մենք անկեղծորեն և հետևողականորեն հավատք գործադրենք Տիրոջ հանդեպ, մենք կարող ենք ստանալ Նրա ողորմածությունը։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ի՞նչն է ցույց տալիս, որ մարդը հավատք է գործադրում առ Տերը:
«Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա և միշտ առաջնորդում է դեպի արդար գործողության» («Խնդրեք հավատքով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95–96)։
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն հարցերի վրա, որոնք գրել էիք գրատախտակին դասի սկզբում: Ուսանողներին խնդրեք շրջվել դեպի զուգընկերը և քննարկել հարցերի պատասխանները:
-
Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով մենք կարող ենք հավատք գործադրել առ Աստված այսօր:
Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Երեց Բեդնարի հետևյալ խոսքերը, իսկ հետո դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ի՞նչ է նշանակում զգալ Տիրոջ ողորմածությունը.
«Տիրոջ գորովագութ ողորմությունները շատ անձնական և անհատական օրհնություններ են` ուժ, պաշտպանություն, հավաստիացում, առաջնորդություն, սիրառատ բարություն, սփոփանք, աջակցություն և հոգևոր պարգևներ, որոնք մենք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» («Տիրոջ գորովագութ ողորմությունները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 99):
Հրավիրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Կարող եք գրատախտակին գրել հարցը:)
-
Ինչո՞վ է արտահայտվում ձեր կամ ձեր ծանոթի հավատի գործադրումը Հիսուս Քրիստոսի նկատմամբ: Արդյունքում ինչպիսի՞ ողորմածություն զգացիք դուք կամ նրանք:
-
Խորհեք, թե ի՞նչ ուղիներով եք դուք ցանկանում ստանալ Տիրոջ օգնությունն ու ողորմածությունը ձեր կյանքում: Ի՞նչ կանեք դուք, որպեսզի գործադրեք ձեր հավատն առ Տերը` Նրա ողորմածությունը ստանալու համար:
Հրավիրեք մի քանի ուսանողների, ովքեր ազատ են զգում կիսվելու իրենց գրածով: Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական փորձառությամբ: Կարող եք կիսվել նաև այս սկզբունքին առնչվող ձեր փորձառությամբ և վկայել դրա ճշմարտացիության վերաբերյալ։