Գրադարան
Դաս 87. Գործք Առաքելոց 8


Դաս 87

Գործք Առաքելոց 8

Նախաբան

Երուսաղեմում Եկեղեցու դեմ ուղղված հալածանքների արդյունքում Եկեղեցու անդամները ցրվեցին ողջ Հրեաստանի և Սամարիայի երկրների մեջ։ Փիլիպպոսը ծառայում է Սամարիայում, որտեղ շատ մարդիկ ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Երբ Պետրոսը և Հովհաննեսը նորադարձներին շնորհեցին Սուրբ Հոգին, Սիմոն անունով մոգը փորձեց գնել քահանայությունը։ Աստված Փիլիպպոսին առաջնորդեց եթովպացի մի իշխանի մոտ, ում Փիլիպպոսն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին և մկրտեց։

Ուսուցման առաջարկներ

Գործք Առաքելոց 8․1–25

Փիլիպպոսը ծառայում է Սամարիայում, որտեղ Սիմոն մոգը փորձում է գնել քահանայությունը

Ցուցադրեք որոշակի գումար։ Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք շատ գումար են ստացել:

  • Ի՞նչ կգնեիք այդ գումարով։

Շեշտեք, որ ոմանք կարծում են, թե փողով կարելի է գնել ամեն բան։ Այնուամենայնիվ, կյանքում շատ արժեքավոր որոշ բաներ հնարավոր չէ գնել։ Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 8 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել Աստծո տված պարգևը, որը հնարավոր չէ գնել։

Հիշեցրեք ուսանողներին, որ Գոր․ 7 գլխում մենք իմացանք հալածողների ձեռքով աշակերտ Ստեփանոսի մահվան մասին։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 8․1-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Եկեղեցու անդամներն ինչ արեցին Երուսաղեմում Եկեղեցու դեմ հալածանքների արդյունքում։ Դուք կարող եք բացատրել, որ քաշել (Գոր․ 8․3) բառը նշանակում է ստիպելով կամ քաշելով տանել.

  • Հալածանքների պատճառով ի՞նչ արեցին Եկեղեցու անդամները։

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Փիլիպպոս անվան վրա հատված 5-ում։ Հիշեցրեք ուսանողներին, որ Փիլիպպոսն այն յոթ աշակերտներից մեկն էր, ով կարգվել էր աջակցելու Տասներկու Առաքյալներին՝ Եկեղեցու անդամների կարիքներին ծառայելիս (տես Գոր․ 6․5)։ Խնդրեք ուսանողներին անդրադառնալ «Գործք Առաքելոցի ակնարկ» թերթիկին (տես այս ձեռնարկի հավելվածում) և գտնել Գոր․ 1․8-ում տրված Փրկիչի հրահանգները։

  • Համաձայն Գոր․ 8․5-ի, Փիլիպպոսն ինչպե՞ս սկսեց կատարել Փրկիչի հրահանգները։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 8.6-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով, թե սամարացիներն ինչպես արձագանքեցին Փիլիպպոսի քարոզին։

  • Փիլիպպոսի քարոզին սամարացիներն ինչպե՞ս արձագանքեցին:

  • Ի լրումն ավետարանը քարոզելուն, ուրիշ ի՞նչ գործեր կատարեց Փիլիպպոսը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 8.9-11 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և փնտրել Սիմոն անունով սամարացու նկարագիրը։

  • Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Սիմոնի մասին: (Բացատրեք, որ «չար հոգիների աջակցությամբ կամ ղեկավարությամբ ստացված զորության կիրառումը կոչվում է մոգություն» [Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. (1965–73), 2:82]։)

  • Ի՞նչ ազդեցություն ուներ Սիմոնը մարդկանց վրա:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 8.12-13 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով, թե ինչպես Սիմոնն արձագանքեց Փիլիպպոսի քարոզին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով։

  • Համաձայն 13-րդ հատվածի, Սիմոնի վրա ի՞նչ ազդեցություն թողեցին «նշանները եւ մեծ մեծ զօրութիւնները», որոնք նա տեսավ։

Ամփոփեք Գոր․ 8․14-16 հատվածները, բացատրելով, որ Պետրոսը և Հովհաննեսը եկան Սամարիա այն բանից հետո, երբ լսեցին, որ մարդիկ այնտեղ ընդունել էին Աստծո խոսքը։ Նրանք աղոթեցին, որ դարձի եկած սամարացիները ստանան Սուրբ Հոգու պարգևը:

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Գոր․ 8․17 հատվածը, փնտրելով, թե Պետրոսը և Հովհաննեսն ի՞նչ արեցին Սամարիայի նոր անդամների համար։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես է տրվում Սուրբ Հոգու պարգևը։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը․ Սուրբ Հոգու պարգևը շնորհվում է մկրտությունից հետո՝ լիազորված քահանայություն կրողների ձեռնադրման միջոցով։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Գոր․ 8.18-19 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Սիմոնն ինչ առաջարկեց Պետրոսին։

  • Սիմոնն ի՞նչ առաջարկեց Պետրոսին:

Ուսանողներին ցույց տվեք այն գումարը, որը ցուցադրել էիք դասի սկզբում։ Հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես կարձագանքեին Սիմոնին, եթե լինեին Պետրոսի իրավիճակում։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Գոր․ 8.20-24: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Պետրոսն ինչ ուսուցանեց Սիմոնին քահանայություն ստանալու մասին։

  • Ըստ 20-րդ հատվածի, ի՞նչ ուսուցանեց Պետրոսը Սիմոնին քահանայության մասին։

  • Երբ Սիմոնը Առաքյալներին գումար առաջարկեց քահանայություն ստանալու դիմաց, նա ի՞նչ չէր հասկանում քահանայության մասին։ (Քանի որ քահանայությունը պատկանում է Աստծուն, այն կարող է շնորհվել միայն Նրա կամքի համաձայն։ Աստված հաստատել է քահանայություն ստանալու կարգը։)

  • Համաձայն 21-23 հատվածների, ինչո՞ւ Սիմոնը դեռևս չէր կարող քահանայություն ստանալ: Ձեր կարծիքով, ինչը Սիմոնի սրտում «ուղիղ չէր Աստուծոյ առաջին»: (հատված 21):

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այդ պատմությունից քահանայություն ստանալու մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Քահանայությունը շնորհվում է Աստծո կամքի և արժանավորության չափանիշների համաձայն։ Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

  • Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր իմանալ, որ քահանայությունը շնորհվում է անհատներին միայն Աստծո կամքի և արժանավորության չափանիշների համաձայն։

Ամփոփեք Գոր․ 8․25 հատվածը, բացատրելով, որ Պետրոսը և Հովհաննեսը քարոզում էին ավետարանը Սամարիայի շատ գյուղերում։

Գործք Առաքելոց 8․26–40

Փիլիպպոսն ուսուցանում և մկրտում է եթովպացի իշխանին

Խնդրեք ուսանողներին մտածել այնպիսի իրավիճակների մասին, երբ նրանք ունեցել են կամ կունենան որևէ մեկի առաջնորդության կարիքը։

  • Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, երբ դուք կարող եք առաջնորդել ինչ-որ մեկին։ (Կարող եք հրավիրել ուսանողներին մտածել իրենց ծանոթ տեղանքների կամ առարկաների մասին, կամ այն տաղանդների մասին, որոնք նրանք զարգացրել են։)

Մինչ ուսանողները կուսումնասիրեն Գոր․ 8 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել մի կարևոր ուղի, որի միջոցով կարող են առաջնորդել ուրիշներին։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Գոր․ 8.26-28 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Փիլիպպոսն ինչու մեկնեց Գազա։

  • Փիլիպպոսն ինչո՞ւ գնաց Գազա։

  • Ուրիշ ո՞վ էր ճամփորդում այն վայրերում, որտեղ Փիլիպպոսն էր։ (Եթովպացի ներքինի։ Բացատրեք, որ ներքինին թագավորի կամ թագուհու իշխաններից էր [տես Աստվածաշնչի բառարան, «Ներքինի»]։)

  • Եթովպացի ներքինին ի՞նչ էր անում իր կառքում։ (Կարդում էր Եսայիայի գրքից կամ Եսայիայի խոսքերը։)

Երկու աթոռ դրեք դեմ դիմաց դասարանի առաջ։ Խնդրեք երկու կամավորների խաղալ եթովպացի ներքինիի և Փիլիպպոսի դերը հետևյալ պատմության մեջ։ (Դուք կարող եք հանձնարարել այս դերերը դասից առաջ և հրավիրել այդ ուսանողներին նախապատրաստվել իրենց դերին։) Եթովպացի ներքինիի դերը խաղացող ուսանողին խնդրեք նստել աթոռներից մեկի վրա, իսկ Փիլիպպոսի դերը խաղացող ուսանողին՝ կանգնել դռան մոտ։ Հրավիրեք երրորդ ուսանողին կատարել հեղինակի դերը։

Խնդրեք այս ուսանողներին բարձրաձայն կարդալ Գոր․ 8․29–39 հատվածները և կատարել իրենց համապատասխան մասերը։ Դասարանին խնդրեք փնտրել, թե ինչ տեղի ունեցավ Փիլիպպոսի և եթովպացի ներքինիի միջև։ Մինչ ուսանողները կկարդան և կկատարեն իրենց դերերը, արեք հետևյալը․

  1. Երբ հեղինակը կարդա 32–33 հատվածները, հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում գրել Եսայիա 53․7–8 որպես ծանոթագրություն Գոր․ 8․32–33-ի կողքին։

  2. Երբ հեղինակը կարդա հատված 35-ը, Փիլիպպոսի դերը կատարող ուսանողին խնդրեք բացատրել դասարանին, թե նա ինչ կուսուցանի Փրկիչի մասին այդ իրավիճակում։ (Դուք կարող եք նաև հրավիրել դասարանին առաջարկներ անել։)

  3. Երբ հեղինակը կարդա հատված 38-ը, նրբանկատորեն խնդրեք կամավորներին չբեմադրել մկրտության հատվածը։

Երբ կամավորներն ավարտեն այս ներկայացումը, շնորհակալություն հայտնեք նրանց և հրավիրեք զբաղեցնել իրենց տեղերը։

  • Համաձայն հատված 29-ի, ինչո՞ւ Փիլիպպոսը մոտեցավ եթովպացի ներքինիի կառքին։

  • Համաձայն հատված 31-ի ներքինիի խոսքերի, ի՞նչ էր իրեն անհրաժեշտ Եսայիայի գրվածքները հասկանալու համար։

  • Համաձայն 35-38 հատվածների, ինչպե՞ս Փիլիպպոսն առաջնորդ հանդիսացավ ներքինիի համար։

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Փիլիպպոսի փորձառությունից՝ Աստծո ոգեշնչումներին ականջ դնելու հետևանքների մասին։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ հստակ նշվում է հետևյալ միտքը․ Երբ մենք ականջ ենք դնում Աստծո հուշումներին, մենք կարող ենք հնարավորություններ ստանալ օգնելու առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը։ Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։)

handout iconՈւսանողներին բաժանեք հետևյալ թերթիկի օրինակները։ Հրավիրեք ուսանողներին հետևել թերթիկի հրահանգներին և մտածել ուղիների մասին, որոնցով կարող են առաջնորդել ինչ-որ մեկին դեպի Հիսուս Քրիստոսը։ Բացատրեք, որ նրանք հնարավորություն կունենան կիսվել իրենց գրածով դասարանի հետ:

Թերթիկ

Առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ—Դաս 87

Ընտրեք հետևյալ իրավիճակներից մեկը.

  • Երիտասարդ տղամարդը, ում հետ դուք ընկերություն եք անում, մեկ այլ քրիստոնյա եկեղեցու անդամ է։ Մի օր ճաշի ժամին դուք ոգեշնչում եք ստանում խոսելու նրա հետ Եկեղեցու մասին։

  • Դպրոցից տուն վերադառնալիս դուք տեսնում եք մի երիտասարդ կնոջ, ով լաց է լինում։ Դուք ճանաչում եք, որ նա ձեր ծխի անդամներից է, ով արդեն մի քանի տարի չի հաճախում եկեղեցու ժողովներին։ Դուք ոգեշնչում եք ստանում խոսելու նրա հետ։ Երբ դուք փորձում եք մխիթարել նրան, նա պատմում է իր դժվարությունների մասին և հարցնում․ «Ինչո՞ւ ես չեմ կարող պարզապես երջանիկ լինել»։

  • Երիտասարդ տղամարդը, ում հետ դուք շփվում եք սոցկայքի միջոցով, վերջերս կորցրել է իր մորը։ Դուք ոգեշնչում եք ստանում արձագանքելու հետևյալ գրառմանը, որը նա վերջերս էր կատարել․ «Հիմա ինձ շատ միայնակ եմ զգում։ Երանի թե մեկն ինձ հասկանար»։

Այս թերթիկի հետևի մասում կամ ձեր դասարանային նոթատետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե դուք ինչ կասեիք կամ կանեիք, որպեսզի օգնեիք առաջնորդել այդ անձնավորությանը դեպի Հիսուս Քրիստոսը։ Ձեր նկարագրածի մեջ ներառեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ավետարանի ո՞ր ճշմարտություններով դուք կկիսվեք, որպեսզի օգնեք այդ անձնավորությանն առաջնորդել դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածը կհրավիրեիք այդ անձնավորությանն ուսումնասիրել։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք այդ անձնավորությանն անել։

Բավարար ժամանակից հետո ուսանողներին բաժանեք զույգերի։ Հրավիրեք ուսանողներին բացատրել իրենց զույգին, թե ինչ են գրել և ինչո՞ւ են ընտրել այդ մոտեցումը։ Ապա հրավիրեք մի քանի ուսանողների բացատրել դասարանին իրենց գրածը: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին, ովքեր ընտրել են առաջին երկու սցենարներից մեկը, բեմականացնել, թե ինչ կասեն կամ կանեն այդ իրավիճակներում, իսկ դուք կխաղաք այն անհատի դերը, ում նրանք փորձում են օգնել։ (Եթե անեք դա, նախքան ուսանողներին հրավիրելը ձեզ հետ միասին բեմականացնելու այդ սցենարը, նրանց ժամանակ հատկացրեք պատրաստվելու համար։) Այնուհետև դասարանին տվեք հետևյալ հարցերը․

  • Ե՞րբ և ինչպե՞ս եք օգնել առաջնորդել ինչ-որ մեկին դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Ե՞րբ և ինչպե՞ս է ինչ-որ մեկն օգնել առաջնորդել ձեզ դեպի Հիսուս Քրիստոսը։

Խրախուսեք ուսանողներին ականջ դնել Աստծո հուշումներին, որպեսզի կարողանան առաջնորդվել դեպի այն անձնավորությունները, ում կարող են օգնել առաջնորդելու դեպի Հիսուս Քրիստոսը։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել հաջորդ մի քանի օրերի ընթացքում, որպեսզի օգնեն առաջնորդել իրենց ծանոթներից մեկին դեպի Հիսուս Քրիստոսը։ Խրախուսեք ուսանողներին դասարանին զեկուցել իրենց փորձառության մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Գործք Առաքելոց 8․18–23 Ստանալ և օգտագործել Քահանայությունը

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստը բացատրել է, որ քահանայության զորությունը ստանալու ուղին տարբերվում է աշխարհիկ զորությունները ստանալու ուղուց։

«Քահանայության զորությունը, որը գոյություն ունեցող բոլոր զորություններից ամենամեծն է, չեն ստանում այնպես, ինչպես զորությունն օգտագործվում է աշխարհում։ Այն հնարավոր չէ գնել կամ վաճառել։ … Ձեզանից շատերն են դիտում և հիանում կիսապաշտպաններով, հարձակվողներով և կենտրոնական խաղացողներով, ինչպես նաև նրանցով, ովքեր ունեն մեծ հարստություններ, համբավ ու քաղաքական և ռազմական զորություն։ Աշխարհիկ իշխանությունը հաճախ գործածվում է դաժան ձևով։ Այնուամենայնիվ, քահանայության զորությունը կիրառվում է միայն այն արդարության սկզբունքներով, որով քահանայությունը ղեկավարվում է» (“Power of the Priesthood,” Ensign, May 1997, 43)։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին նշել է.

«Անձնական արժանավորությունը դառնում է այս սուրբ զորությունը ստանալու և կիրառելու իրավասության չափանիշը» (“Personal Worthiness to Exercise the Priesthood,” Ensign, May 2002, 52)։

Գործք Առաքելոց 8․27–38 Առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է ուրիշներին դեպի Փրկիչն առաջնորդելու կարևորության մասին.

«Մեզանից յուրաքանչյուրի համար «Քրիստոսի մոտ գալը» [ՎևՈւ 20․59], նրա պատվիրանները պահելը և Նրա օրինակին հետևելը Հոր մոտ վերադառնալու համար անշուշտ պետք է դառնան մարդկային գոյության ամենաբարձր և ամենասուրբ նպատակը։ Ուրիշներին օգնել, որպեսզի նրանք նույնպես դա անեն, նրանց ուսուցանել, հորդորել և աղոթքով առաջնորդել, որպեսզի նրանք նույնպես քայլեն փրկության այդ արահետով. անշուշտ դա պետք է լինի մեր կյանքի երկրորդ ամենակարևոր խնդիրը։ Հավանաբար այդ պատճառով է Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը մի անգամ ասել․ «Ոչ մի տղամարդ կամ [կին] չի կարող երբևէ կրել ավելի մեծ պատասխանատվություն, քան Աստծո զավակների ուսուցիչ լինելը» [in Conference Report, Oct. 1916, 57]» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 25)։