Աստվածագլխի երրորդ անդամը (Ա Հովհ. Ե.7 ; ՎևՈՒ 20.28 ): Նա հոգեղեն անձնավորություն է՝ չունենալով մսից և ոսկորից մարմին (ՎևՈՒ 130.22 ): Սուրբ Հոգուն հաճախ դիմում են՝ որպես Հոգի, կամ Աստծո Հոգի:
Սուրբ Հոգին մի քանի էական դեր է կատարում փրկության ծրագրում: (1) Նա վկայում է Հոր և Որդու մասին (Ա Կոր. ԺԲ.3 ; 3 Նեփի 28.11 ; Եթեր 12.41 ): (2) Նա հայտնում է բոլոր բաների ճշմարտությունը (Հովհ. ԺԴ.26 ; ԺԶ.13 ; Մոր. 10.5 ; ՎևՈՒ 39.6 ): (3) Նա սրբագործում է նրանց, ովքեր ապաշխարել և մկրտվել են (Հովհ. Գ.5 ; 3 Նեփի 27.20 ; Մովսես 6.64–68 ): (4) Նա Խոստումի Սուրբ Հոգին է (ՎևՈՒ 76.50–53 ; 132.7, 18–19, 26 ):
Սուրբ Հոգու զորությունը կարող է իջնել մարդու վրա մկրտությունից առաջ և վկայել, որ ավետարանը ճշմարիտ է: Սակայն Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալու իրավունքը, երբ մարդ արժանի է, պարգև է, որը կարելի է ստանալ միայն Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների ձեռնադրմամբ՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում լիազորված մկրտությունից հետո:
Հիսուսն ուսուցանել է, որ բոլոր մեղքերը կարող են ներվել, բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից (Մատ. ԺԲ.31–32 ; Մար. Գ.28–29 ; Ղուկ. ԺԲ.10 ; Եբր. Զ.4–8 ; ՎևՈՒ 76.34–35 ):
Առաքյալները լիազորվեցին մկրտելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Մատ. ԻԸ.19 .
Սուրբ Հոգին ձեզ կսովորեցնի ամեն բան, Հովհ. ԺԴ.26 .
Սուրբ մարդիկ խոսել են Սուրբ Հոգուց շարժված, Բ Պետ. Ա.21 .
Նեփին առաջնորդվում էր Հոգու կողմից, 1 Նեփի 4.6 .
Սուրբ Հոգու զորությամբ Աստծո խորհուրդները նրանց համար հայտնի կդառնան, 1 Նեփի 10.17–19 .
Սուրբ Հոգին ձեզ ցույց է տալիս բոլոր բաները, որ պիտի անեք, 2 Նեփի 32.5 .
Սուրբ Հոգու զորությամբ դուք կիմանաք բոլոր բաների ճշմարտությունը, Մոր. 10.5 .
Սուրբ Հոգին կասի քեզ քո մտքում և քո սրտում, ՎևՈՒ 8.2 .
Հոգին առաջնորդում է բարիք գործել, ՎևՈՒ 11.12 .
Սուրբ Հոգին գիտի բոլոր բաները, ՎևՈՒ 35.19 .
Սուրբ Հոգին սովորեցնում է արքայության խաղաղարար բաները, ՎևՈՒ 36.2 (ՎևՈՒ 39.6 ).
Եթե չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք, ՎևՈՒ 42.14 .
Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին, ՎևՈՒ 42.17 (Ա Կոր. ԺԲ.3 ; 3 Նեփի 11.32, 35–36 ).
Ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, ՎևՈՒ 46.13 .
Ինչ որ նրանք խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն, ՎևՈՒ 68.4 .
Սուրբ Հոգին կթափվի՝ վկայություն բերելով բոլոր բաների մասին, որոնք դուք կասեք, ՎևՈՒ 100.8 .
Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, ՎևՈՒ 121.45–46 .