Գաղտնի խմբակցություններ Տե՛ս նաև Գադիանթոնի ավազակներ; Կայեն Մարդկանց կազմակերպություն, որի անդամները միացած են խմբակցության չար նպատակներն առաջ տանելու երդումով: Ստերի հայրը մարդկանց զավակներին դրդում է գաղտնի խմբակցությունների, 2 Նեփի 9.9. Ես անպայման պետք է կործանեմ խավարի գաղտնի գործերը, 2 Նեփի 10.15. Աստծո դատաստանները եկան գաղտնի խմբակցությունների այս գործիչների վրա, Ալմա 37.30. Գադիանթոնը գրեթե լիակատար կործանման հասցրեց Նեփիի ժողովրդին, Հել. 2.4–13. Սատանան դրեց մարդկանց սրտերում՝ կազմել գաղտնի երդումներ և ուխտեր, Հել. 6.21–31. Տերը չի գործում գաղտնի խմբակցություններով, Եթեր 8.19. Ազգերը, որոնք սատարում են գաղտնի խմբակցություններին, պիտի կործանվեն, Եթեր 8.22–23. Իրենց գաղտնի կազմակերպության պատճառով՝ նրանք մերժեցին մարգարեների բոլոր խոսքերը, Եթեր 11.22. Կայենի օրերից ի վեր կար մի գաղտնի խմբակցություն, Մովսես 5.51.