Ծառայություն Տե՛ս նաև Բարօրություն; Սեր Ցուցաբերված հոգատարություն և կատարված աշխատանք՝ ի նպաստ Աստծո և ուրիշների: Ծառայելով ուրիշներին, մենք նաև ծառայում ենք Աստծուն: Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու, Հես. ԻԴ.15. Որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք, Մատ. ԻԵ.35–45. Ձեր մարմինները ներկայացրեք կենդանի զոհաբերություն, որն է ձեր խոհեմ ծառայությունը, Հռովմ. ԺԲ.1. Սիրով ծառայեք միմյանց, Գաղ. Ե.13. Քո օրերը կանցնեն քո Աստծո ծառայության մեջ, 2 Նեփի 2.3. Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք, Մոսիա 2.17. Նրանք, ովքեր կտիրեն խոստումի երկրին, պիտի ծառայեն Աստծուն, այլապես կոչնչացվեն, Եթեր 2.8–12. Նրանք, ովքեր մտնում են Աստծո ծառայության մեջ, պետք է իրենց ողջ սրտով ծառայեն, ՎևՈՒ 4.2. Տերը տվել է պատվիրաններ, որ մարդիկ պետք է սիրեն և ծառայեն իրեն, ՎևՈՒ 20.18–19. Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր Աստծուն, ՎևՈՒ 59.5. Ես՝ Տերս, բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր ծառայում են ինձ, ՎևՈՒ 76.5. Երկրպագիր Աստծուն, քանզի միայն նրան դու պետք է ծառայես, Մովսես 1.15.