Սուրբ գրքերի Ուղեցույցը պարզաբանում է տալիս ընտրված վարդապետությունների, սկզբունքների, մարդկանց և տեղանունների մասին, որոնք հանդիպում են «Աստվածաշունչ», «Մորմոնի Գիրքը», «Վարդապետություն և Ուխտեր» և «Թանկագին Մարգարիտ» գրքերում: Այն տալիս է նաև սուրբ գրքերի առանցքային հղումներ՝ յուրաքանչյուր թեման ուսումնասիրելու համար: Ուղեցույցը կարող է օգնել ձեզ անհատապես և ընտանիքով սուրբ գրքերն ուսումնասիրելիս: Այն կարող է օգնել, որպեսզի պատասխան գտնեք ավետարանի վերաբերյալ հարցերին, ուսումնասիրեք սուրբ գրքերի թեմաները, պատրաստեք ելույթներ ու դասեր և ավելացնեք ձեր գիտելիքն ու վկայությունն ավետարանի վերաբերյալ: